SoftConstruct-ը WCIT-ում կներկայացնի իր նորարարական տեխնոլոգիաները

Նորարար տեխնոլոգիաներ մշակող և ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն SoftConstruct-ը կներկայացնի իր բրենդները WCIT 2019-ում:

 

SoftConstruct-ը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է, որն ավելի քան տասը տարի տեղական և միջազգային շուկաներին տրամադրում է նորարար և մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Հոկտեմբերի 6-8-ը ընկերությունը կմասնակցի Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: SoftConstruct ընկերությունը միջոցառման պաշտոնական գործընկերն է և այս տարվա համաժողովի Պալլադիում հովանավորը:

 

SoftConstruct-ը միջոցառմանը ներկայանալու է մեծ տաղավարով, որտեղ բոլոր այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ընկերության մասշտաբներին և ՏՏ ոլորտում առաջարկվող ժամանակակից լուծումներին: Ծավալելով համաշխարհային գործունեություն և ունենալով ավելի քան 2000 աշխատակից՝ SoftConstruct-ը WCIT 2019-ին կներկայանա AJNA և Hoory բեկումնային պրոդուկտներով, ինչպես նաև Fasttoken, FastShift բրենդներով:

 

Ընկերությունն ակտիվորեն օգտագործում է Արհեստական բանականության (AI) և  Մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաները: Վերջին նորամուծությունների թվում են AJNA-ն՝ սպորտային տվյալների հավաքագրման ավտոմատացված գործիքը, և Hoory-ն՝ վիրտուալ խաղերի խելացի օգնականը, որն աշխատում է AI-ի և ձայնի ճանաչման տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս երկու պրոդուկտներն էլ WCIT-ում կցուցադրվեն SoftConstruct-ի տաղավարում և հասանելի կլինեն դիտելու ու փորձարկելու համար:

 

Fasttoken-ը բլոքչեյնի վրա հիմնված ինովացիոն պլատֆորմ է, որը թույլ է տալիս հեշտությամբ ապակենտրոնացնել մի շարք համակարգեր: FTN-ը՝ պլատֆորմին կից թոքենը, սկզբնական շրջանում կիրառվելու է SoftConstruct-ի ամբողջ էկոհամակարգում և հետագայում հասանելի կլինի մի շարք այլ բնագավառներում:

 

Տեղեկատավական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր համաժողովը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի սրընթաց զարգացումը՝ իր շուրջ համախմբելով 2500-ից ավելի տեղեկատվական և  հաղորդակցության տեխնոլոգիաների առաջնորդներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, քաղաքականություն մշակողներ ու պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ շուրջ 70 երկրից։ WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

 

Թուրքիան, հնարավոր է, շարժվի դեպի Սիրիայի խորքը, Թրամփը մտածված է հրամայել դուրս բերել զորքերը. Էսփեր Լեհաստանի խորհրդարանում իշխող կուսակցությունը կստանա 460-ից 239 տեղ. էքզիթ փոլ Հայաստանի հավաքականը ժամանեց Ֆինլանդիա (ֆոտո) Հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում գտնվող տանը Կասկադյորական վթար Երեւանում. մեքենան հայտնվել է ապառաժների վրա Սիրիայի Հանրապետության քաղաքացին Վայոց Ձորի մարզում բախվել է արգելապատնեշին եւ հայտնվել դաշտում Թափառական ջրարջը ներխուժել է Մոսկվայի սրճարաններից մեկն ու թխվածխաբլիթ գողացել Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան Կառավարության նիստում ներկայացված թվերն ուռճացված էին. Հայաստանի խաղողագործների միության նախագահ Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում. ներկա է գտնվել Աննա Հակոբյանը Գիտեմ, որ անասելի զզվանք է հարուցում այս դեմքը, բայց, ինչ արած, ստիպված եմ մի քանի տող ձոնել այս թերմածքին... Թրամփը պատրաստում է «հզոր» պատժամիջոցների փաթեթ Թուրքիայի դեմ «Ասենք թե համակերպվենք ցածր գնին, բա վարկերը ո՞նց պետք է վճարենք». Վայոց Ձորի մարզում խաղողագործները բողոքում են Եղանակը Հայաստանում Ավտոներկրողների հանդիպումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ ավարտվել է. Պայմանավորվել են վաղը էլի հանդիպել Կազմավորվել է հայ-նիդերլանդական միջխորհրդարանական բարեկամական խումբ. Ալեն Սիմոյան Նորից ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ Ավտոներկրողների ներկայացուցիչներին ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը հրավիրեց հանդիպման. Մյուս մասը շարունակում է ակցիան Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ
website by Sargssyan