Հայ ըմբիշները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում սեպտեմբերի 14-ին մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի Օլիպիական խաղերի համար: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Աշխարհի առաջնությունն  ու հունեահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ արդեն մրցավայրում է: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին եւ հավաքականի մյուս անդամներին «Նուրսուլթան Նազարբաեւ» միջազգային օդանավակայանում մեծ շուքով են դիմավորել:

Էդուարդ Սահակյանի գլխավորած հավաքականի կազմում Նուրսուլթան են մեկնել Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Թիմին մրցավայր են ուղեկցել նաեւ հավաքականի մարզիչներ Գեւորգ Ալեքսանյանն ու Սամվել Գեւորգյանը:

Նորանշանակ մարզիչ Էդուարդ Սահակյանի առաջին «քննությունը»

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության մեկնարկից 18 օր առաջ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը 20 տարի գլխավորած օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց գլխավոր մարզիչի պաշտոնից: Ֆեդերացիան գլխավոր մարզիչի պաշտոնում ժամանակավորապես նշանակեց հավաքականում երկար տարիներ աշխատող Էդուարդ Սահակյանին: Նա ղեկավարեց վերջին ուսումնամարզական հավաքը ԱԱ-ից առաջ եւ ներկայացրեց հավաքականի կազմը:

Երեւանում տեղի ունեցած բաց մարզման ընթացքում լրագրողների հետ զրույցում Էդուարդ Սահակյանը հայտարարեց, որ իր առջեւ խնդիր է դրել գերազանց հանդես գալ աշխարհի առաջնությունում: Թե որքանով Հայաստանի հավաքականին եւ մեդալի հիմնական հավակնորդներին դա կհաջողվի, պարզ կդառնա առաջիկա երեք օրում:

Փոփոխություններ հավաքականում

Ինչ վերաբերում է թիմի կազմին, Էդուարդ Սահակյանը աշխարհի առաջնությունում լուրջ փոփոխություններ չի կատարել: Միակ փոփոխությունը 72 կգ քաշային կարգում է, որտեղ մեծահասակների աշխարհի առաջնությունում առաջին փորձը կունենա Մալխաս Ամոյանը:  

Ըմբիշն արդեն նշել է նորամուտը ազգային հավաքականում՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած  Poland Open մրցաշարում հաղթող ճանաչվելով: Ռոման Ամոյանի եղբորորդու քաշը ոչ օլիմպիական է:

Աշխարհի առաջնությունում պայքարելու հնարավորություն են ստացել նաեւ Նորայր Հախոյանը 55 կգ քաշային կարգում, Գեւորգ Ղարիբյանը 60 կգ քաշային կարգում եւ Սլավիկ Գլաստյանը 63 կգ քաշային կարգում: Երեք ըմբիշներն էլ փորձ ունեն աշխարհի առաջնությունում, սակայն անհաջող:  55 եւ 63 կգ քաշային կարգերը օլիմպիական չեն, սակայն դա չի նշանակում, որ հեշտ պայքար է լինելու հայ ըմբիշների համար այս քաշերում: Օրինակ՝ 63 կգ քաշային կարգում ֆավորիտը ռուսաստանցի աշխարհի գործող չեմպիոն Ստեփան Մարյանյանն է: 60 կգ քաշային կարգը օլիմպիական վարկանիշային է եւ այստեղ բարդ պայքար է սպասվում Գեւորգ Ղարիբյանին: Ֆավորիտը աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Սերգեյ Եմելինն է:

Մյուս քաշային կարգերում հանդես եկող ըմբիշները Հայաստանի հավաքականի առաջատարներն են եւ մեդալների իրական հավակնորդները. 67 կգ քաշում 2017-2018 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանն է, 77 կգ քաշային կարգում 2016 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական երկրորդ խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը, 82 կգ-ում՝ 2017թ. աշխարհի, 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն է, 87 կգ-ում աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանն է, 97-ում օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի եւ աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Բացի Մաքսիմ Մանուկյանի քաշից՝ 82-ից, մնացած բոլոր քաշային կարգերը օլիմպիական վարկանիշային են՝1-6-րդ տեղերը:

Հայաստանի հավաքականի ֆավորիտներն ու ինտրիգը

67, 77, 82, 87 եւ 97 քաշային կարգերում հանդես եկող բոլոր ըմբիշներն էլ ֆավորիտներ են համարվում իրենց  քաշային կարգերում: Բնական է, որ հենց այս քաշային կարգերում էլ մեդալների մեծ ակնկալիք կա: Սակայն հիմնական ֆավորիտը 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն է: Գործող օլիմպիական չեմպիոնը Նուրսուլթանում կփորձի չորրորդ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ շտկելով 2018 թվականին Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնության բացթողումը:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում երկրորդ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը լուրջ վնասվածք էր ստացել եւ հրաժարվել էր բրոնզե մեդալի համար պայքարից: Աշխարհի առաջնությունից հետո օլիմպիական չեմպիոնը երկարատեւ բուժում անցավ ԱՄՆ-ում:

Թերեւս ամենասպասելին եւ ամենաինտրիգայինը 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանի մրցելույթն է լինելու Նուրսուլթանում, քանի որ հենց այս քաշային կարգում մեծ պայքար գնաց Չալյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի միջեւ: Ոսկե մեդալի համար պայքարում Չալյանի հիմնական մրցակիցները լինելու են օլիմպիական չեմպիոն, հարավկորեացի Կիմ Հյոն Ուն,  2017 թվականի աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշը:

Վիճակահանություն  

Արդեն անցկացվել է առաջին մրցումային օրվա վիճակահանությունը: Սեպտեմբերի 14-ին մրցագորգ դուրս կգան ոչ օլիմպիական քաշերը՝ 55, 63, 72 եւ 82:

Մինչև 55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը կլինի Ճապոնիան ներկայացնող Շոտա Օգավան:

63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից եւ կմրցի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ։

Մինչև 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը նույնպես պայքարը կսկսի որակավորման փուլից: Նրա մրցակիցը կլինի Սերբիան ներկայացնող Ալեքս Էրսկին:

Մաքսիմ Մանուկյանը 82 կգ քաշայիններին պայքարում կմեկկնարկի որակավորման փուլից: Նրա մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Կալիդին Ասիկեեւը:

Երեկոյան մրցահերթում տեղի կունենան 55, 63, 72 եւ 82 կգ քաշայինների կիսաերզափակիչները:

Այս քաշային կարգերի եզրափակիչները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին: Այդ օրը տեղի կունենա նաեւ աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Աշխարհի առաջնության լուսաբանման աջակիցն է Ucom-ը:

Թուրքիան, հնարավոր է, շարժվի դեպի Սիրիայի խորքը, Թրամփը մտածված է հրամայել դուրս բերել զորքերը. Էսփեր Լեհաստանի խորհրդարանում իշխող կուսակցությունը կստանա 460-ից 239 տեղ. էքզիթ փոլ Հայաստանի հավաքականը ժամանեց Ֆինլանդիա (ֆոտո) Հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում գտնվող տանը Կասկադյորական վթար Երեւանում. մեքենան հայտնվել է ապառաժների վրա Սիրիայի Հանրապետության քաղաքացին Վայոց Ձորի մարզում բախվել է արգելապատնեշին եւ հայտնվել դաշտում Թափառական ջրարջը ներխուժել է Մոսկվայի սրճարաններից մեկն ու թխվածխաբլիթ գողացել Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան Կառավարության նիստում ներկայացված թվերն ուռճացված էին. Հայաստանի խաղողագործների միության նախագահ Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում. ներկա է գտնվել Աննա Հակոբյանը Գիտեմ, որ անասելի զզվանք է հարուցում այս դեմքը, բայց, ինչ արած, ստիպված եմ մի քանի տող ձոնել այս թերմածքին... Թրամփը պատրաստում է «հզոր» պատժամիջոցների փաթեթ Թուրքիայի դեմ «Ասենք թե համակերպվենք ցածր գնին, բա վարկերը ո՞նց պետք է վճարենք». Վայոց Ձորի մարզում խաղողագործները բողոքում են Եղանակը Հայաստանում Ավտոներկրողների հանդիպումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ ավարտվել է. Պայմանավորվել են վաղը էլի հանդիպել Կազմավորվել է հայ-նիդերլանդական միջխորհրդարանական բարեկամական խումբ. Ալեն Սիմոյան Նորից ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ Ավտոներկրողների ներկայացուցիչներին ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը հրավիրեց հանդիպման. Մյուս մասը շարունակում է ակցիան Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ
website by Sargssyan