70 մարդ կզրկվի աշխատանքից, երեխաներին ոչ տուն կարող են տանել, ոչ խնամատար ընտանիք. Դիլիջանի գիշերօթիկ կենտրոնը փակում են (տեսանյութ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ գրություն-հորդոր է ուղարկել նաև «Դիլիջանի Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»։ Հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հերիքնազ Ուլիխանյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ իրենց համար գրությունը հիմք չի հանդիսացել, որպեսզի սեպտեմբերի 1-ից չշարունակեն երեխաների խնամքի հետ կապված աշխատանքները. 77 շահառու ունեն, ծնողների մեծ մասը դեմ է երեխաներին տուն տանել սոցիալական բազմաթիվ խնդիրների պատճառով։

Հերքինազ Ուլիխանյանը մանրամասնեց, որ նախարարության գրության մեջ նշվել է, թե ՀՕՖ-ը («Հայ օգնության ֆոնդ» հիմնադրամ), «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը և «Վորլդ Վիժն» կազմակերպությունները պետք է աջակցեն երեխաներին, որ վերադառնան ընտանիք։

«Ունենք բարձր ռիսկային գոտում գտնվող երեխաներ, որոնց հնարավոր չէ վերադարձնել ընտանիք: Ունենք միայնակ ծնողներ, որոնք գիշերն աշխատում են, երեխան գիշերը պետք է մենակ մնա կամ ունենք Իջևանից երեխա, որը շատ բարդ երեխա է, հատուկ խնամք է պետք, ծնողն էլ ասում է, որ չի կարող պահել»,-ընդգծեց նա՝ հավելով, որ կենտրոնի թե՛ մանկավարժները, թե՛ ծնողները տագնապած են։

Ինչ վերաբերում է մյուս առաջարկին՝ խնամատար ընտանիքներում տեղավորելու հետ կապված, ապա Հերիքնազ Ուլիխանյանի դիտարկմամբ՝ դա ՀՀ-ում չի կարող արդյունավետ լինել։

«Ոչ մի խնամատար ընտանիք բարձր ռիսկային գոտում գտնվող երեխաներին չի պահի, ցածր ռիսկային գոտիներում գտնվողներին կարող են պահել։ Չգիտենք՝ ինչ է լինելու։ Ամեն խնամատար ընտանիք էլ խելոք երեխա է ուզում։ «ՍՕՍ մանկական գյուղեր» ծրագրով էլ չեն վերցնում բարդ երեխաներին»,-նշեց նա։

Նշենք, որ այս գիշերօթիկի փակման հետևանքով 70 աշխատակից կզրկվի աշխատանքից։ Tert.am-ի հետ զրույցում մանկավարժները նշեցին, որ դիմում-նամակ են գրել վարչապետին թե՛ երեխանների ճակատագրերի հետ կապված մտահոգությունների վերաբերյալ, թե՛ իրենց աշխատանքից զրկվելու։

Մի շարք ծնողներ էլ ընդգծեցին, որ չեն պատրաստվում իրենց երեխաներին ոչ տուն տանել, ոչ էլ խնամատար ընտանիքի վստահել։

Մանրամասները՝տեսանյութում

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանին «Թռիչք» նեկայացումով բացվեց Գյումրու թատրոնի 154-րդ թատերաշրջանը ՊՆ փոխգնդապետն է իմ օգնականին հետապնդել. Վայոց Ձորի մարզպետը՝ Եղեգնաձորի դեպքի մասին. Տեսանյութ Ուժայինների փոփոխությունը, ըստ Խաչատուր Սուքիասյանի, փայլուն քայլ էր. Տեսանյութ Ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին. Փաշինյանը` Գյումրիում Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք ՀՀ անկախության տոնի արռթիվ շարունակում են շնորհավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1000 կրակոց. Արցախի ՊՆ Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Սերժ Սարգսյանը Վանաձորում է. Հանրապետականները հարգեցին զոհված ազատամարտիկների հիշատակը (ֆոտո) Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր. իրականացվելու է նաեւ պայմանական նշանակետերի խոցում Ազատ և անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է. Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Աննա Հակոբյանը շնորհավորել է անկախության 28-ամյակն ու տարազով լուսանկարներ հրապարակել (Photo) Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին. Քոչարյանի շնորհավորական ուղերձը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան նոր էջը Ահ­ռե­լի մո­լո­րու­թյուն, որն ար­դեն իսկ Հայաս­տա­նի տնտե­սու­թյան հա­մար դար­ձել է կոր­ծա­նա­րար Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան
website by Sargssyan