ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Ոս­տի­կա­նու­թյու­նը առա­վոտ կա­նուխ բա­ցել է Բաղ­րա­մյան պո­ղո­տան

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Ծրագրավորողների միջազգային օր, ԿաբոՎերդե՝ Ազգային օր, Մեքսիկա՝ Սուրբ Պատրիկի գումարտակի՝ կախաղան բարձրացված զինվորների հիշատակի օր, Եթովպիա՝ Ազգային ապստամբության օր, Թուրքմենիա՝ Ռուհնամի օր, Իրան՝ Իրանի կինոյի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1802 – ծնվել է լեզվաբան, պատմաբան և մանկավարժ Պողոս Հովնանյանը:

1894- վախճանվել է դերասան Գրիգոր Աբրահամյանը:

1896 – ծնվել է իրավաբան, հեղափոխական շարժման մասնակից Ասատուր Խուրշուդյանը:

1932- վախճանվել է հայազգի ռուսաստանցի խորհրդային ճարտարագետ և գյուտարար Հովհաննես Ադամյանը:

1949- ծնվել է նկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադան (Գրիգորյան):

1959– ծնվել է մարզիկ, մարզիչ, մականախաղի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, եվրոպական և օլիմպիական խաղերի մրցանակակիր Սոս Հայրապետյանը։

1980 – վախճանվել է գիտության գործիչ, ֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը:

2002-կառավարության նիստում որոշում է ընդունվել կենսաթոշակի հերթական բարձրացման մասին: Ըստ այդմ՝ կենսաթոշակառուի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա դիմաց տրվող դրամական հավելման 60 դրամի փոխարեն սահմանվել է 80 դրամ։

2003- Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վեհարանում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ սկսվել է «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը և վաղվա հույսերը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակին։ 

2005- Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկել է «Արմմոնո» 3-րդ միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցել են 8 երկիր ներկայացնող հանրահայտ դերասաններ:

2007- 61 տարեկանում հաստ աղիքի քաղցկեղից մահացել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Յան Պորտերֆիլդը:

2015-Ոստիկանությունը առավոտյան ժամը 5։30-ի շրջանում բացել է Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Եղել են բերման ենթարկվածներ։

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 490 – տեղի է ունեցել Մարաթոնի ճակատամարտը։

1185 –ամբոխի կողմից սպանվել է Անդրոնիկ 1-ին Կոմնինը, Կոմնինների դինաստիան դադարել է իշխել Բյուզանդիայում:

1504 –իր չորրորդ և վերջին նավագնացության ընթացքում Կոլումբոսը Ամերիկայից ուղևորվել է Անգլիա:

1683– Վիեննայում տեղի ունեցած ճակատամարտում քրիստոնյաները հաղթել են Օսմանյան Կայսրությանը։

1722- ռուսական զորքերը գրավել են Դերբենդը և Բաքուն:

1764- վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոն: 1890- անգլիացիները հիմնել են Սոլսբերի քաղաքը:

1905 –ռուս պրոֆեսոր Ցեգե-ֆոն-Մատեյֆելը առաջին անգամ իրականացրել է հաջողված վիրահատություն ՝ հանելով փամփուշտը վիրավորի սրտից:

1907- վախճանվել է վրացի իշխան, բանաստեղծ և ազգային գործիչ Իլյա Ճավճավաձեն: 

1921 – ծնվել է լեհ ֆանտաստ գրող, փիլիսոփա և երգիծաբան Ստանիսլավ Լեմը:

 

1929- վախճանվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը:

1933 —Լեո Սիլարդը առաջարկել է շղթայական ռեակցիայի գաղափարը:

1934– Լատվիան, Լիտվան և Էստոնիան, Ժնևում ստորագրված պայմանագրի համաձայն, ձևավորել են քաղաքական դաշինք, որն անվանվել է Բալթյան Անտանտ։

1940 - Ֆրանսիայում գտնվող Լասկո քարանձավում հայտնաբերել են նախամարդու կատարած ժայռապատկերներ:

1943- Բենիտո Մուսոլինին ազատ է արձակվել կալանքից՝ շնորհիվ Օտտո Սկորցենիի ղեկավարած՝ գերմանացիների դիվերսիոն խմբի գործողությունների։

1944 – ծնվել է ամերիկացի կոմպոզիտոր և երգիչ-երգահան Բարրի Ուայթը:

1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար:

1953 —վախճանվել է հրաձգային զենքի գյուտարար Հուգո Շմայսերը:

1958-փորձարկվել է առաջին ինտեգրալային սխեման, որը ստեղծել էր «Texas Instruments» ընկերության ինժեներ Ջեկ Կիլբին:

1959– տիեզերք է արձակվել «Լունա-2» միջտիեզերական կայանը, որը Լուսնի մակերևույթ հասած առաջին կայանն է։

1980- Ահմեթ Քենան Էվրենը իրականացնում է ռազմական հեղաշրջում Թուրքիայում:

2003- վախճանվել է ամերիկացի քանթրի ոճի երգիչ Ջոնի Քեշը:

2012– ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում պաշտոնապես ներկայացվեց է IPhone 5-ը։

Կամո Խաչիկյան

Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Հայաստանը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան Երկու գողությունն էլ նույն անձն էր կատարել. նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ Իշխանության հակառակ կողմը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Եղանակը Հայաստանում Զոհված զինծառայողների մայրերը 5 օր ժամանակ տվեցին Փաշինյանին Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին (տեսանյութ) Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանի հետ
website by Sargssyan