Ինչ­պե՞ս վա­ճա­ռել բնա­կա­րա­նը, եթե հա­մա­սե­փա­կա­նա­տե­րե­րից մե­կը բա­ցա­կա­յում է

«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:

Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Հարցը «Փաստի» խմբագրությանն ուղարկել է մեր ընթերցողներից Արևիկ Կամավոսյանը (անուն-ազգանունը փոխված է-խմբ.)

Իմ հայրիկը արդեն 17 տարի է՝ ապրում է Ռուսաստանում, մայրիկիս հետ զագսավորված են: Հայրիկիս կողմից, կարելի է ասել, ոչ մի օգնություն չենք ստացել: Մայրս առողջական խնդիրներ ունի և ուզում է վաճառել տունը, սակայն հորս հետ համասեփականատեր են: Ունենք տան գրքույկը: Ոնց կարելի է այս հարցին լուծում տալ, որ մայրս կարողանա վաճառել տունը:

Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք:

Պատասխանում է փաստաբան Տաթևիկ Շալջյանը:

-Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի` Համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

Համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Տվյալ դեպքում առանց Ձեր հոր համաձայնության հնարավոր չէ տվյալ անշարժ գույքն օտարել: Սակայն, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի ` Համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո: 

Ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

Տվյալ դեպքում, Ձեր մայրը կարող է դիմել դատարան համատեղ սեփականության ներքո գտնվող գույքից իր բաժինն առանձնացնելու, անհնարինության դեպքում հրապարակային սակարկությամբ վաճառելու պահանջով:

Իհարկե, տվյալ դեպքում սեփականության մյուս մասնակիցը ձեռք կբերի բաժնեմասը գնելու նախապատվության իրավունք, որի չիրացնելու դեպքում, դատարանը կարող է վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

 

Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Հայաստանը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան Երկու գողությունն էլ նույն անձն էր կատարել. նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ Իշխանության հակառակ կողմը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Եղանակը Հայաստանում Զոհված զինծառայողների մայրերը 5 օր ժամանակ տվեցին Փաշինյանին Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին (տեսանյութ) Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանի հետ
website by Sargssyan