Պո­պու­լիզ­մի հաղ­թա­նա­կի գա­գաթ­նա­կե­տը Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյան գալն էր

regnum.ru-ն «Զգույշ. Հայաստանում և Վրաստանում աջ պոպուլիզմ է» վերնագրով հոդվածում գրում է, որ օրերս ամերիկյան հանրահայտ «Foreign Policy News» պարբերականը հանդես է եկել Կովկասում աջ պոպուլիզմի խնդիրներին նվիրված հրապարակումով:

Ըստ վերջինիս գնահատականի, աջ պոպուլիզմի ալիքը Անդրկովկասի տարածաշրջանում ներկայումս ծածկել է Վրաստանը և Հայաստանը, մինչդեռ Ադրբեջանն այդ ուղղությամբ «զարմանալի կայունություն է ցույց տալիս», քանի որ երկրի իշխանությունները «կարողանում են հետին պլան մղել այն խմբավորումներին, որոնք փորձում են քաղաքականապես ավելի ազդեցիկ դառնալու համար օգտագործել աջ պոպուլիզմը»:

Անկախ նրանից՝ դա աջ, թե ձախ պոպուլիզմ է, այն Կովկասի համար համեմատաբար նոր քաղաքական երևույթ է: Չնայած ավելի վաղ դրա տարրերն օգտագործվել են վրացական քաղաքականության մեջ Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության ժամանակներից սկսած, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի օրոք պոպուլիզմը արդեն շոշափելի երևույթ է դարձել: Բայց տարածաշրջանային նշանակության պոպուլիզմի հաղթանակի գագաթնակետը, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության գալն էր:

Պատահական չէր, որ Զուրաբիշվիլին, 2019 թվականի մարտին այցելելով Երևան, խոսել է «ընդհանուր պատմության, աշխարհագրության» և այն մասին, որ «Վրաստանը և Հայաստանը միավորվում են ապագայի ընդհանուր տեսլականով»:

Ըստ նրա, «իրենք կարծում են, որ կկարողանան օգտագործել հնարավորությունները և հատկապես Եվրամիության հետ կապված հնարավորությունները, և երկու երկրները միասին կարող են շատ բան անել և ունեն բազմաթիվ համատեղ գործեր»: 

Իր հերթին Փաշինյանը նշել է «ընդհանուր ռազմավարական շահերի» փաստը և նշանակությունը: Այսպիսով, Թբիլիսին և Երևանը սկսել են նախանշել արտաքին քաղաքականության այլ շեշտադրումներ և այս կերպ որոշել իրենց տեղը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ:

Սակայն, ինչպես գրում է Foreign Policy News- ը, կա մի կարևոր նրբերանգ՝ Զուրաբիշվիլին, որպես երկրի նախագահ, օժտված է միայն ներկայացուցչական լիազորություններով և միայն առնչվում է վրացական պոպուլիստական կառույցների հետ, մինչդեռ Փաշինյանը պոպուլիզմը բարձրացրել է պետական քաղաքականության մակարդակի:

Մեկ այլ նկատառում: Որոշ փորձագետներ պոպուլիզմի առաջացումը և ամրապնդումը Հայաստանում և Վրաստանում կապում են եվրոպական գաղափարախոսության պոպուլիզմի, այսպես կոչված, տարանցման երևույթի հետ: Այնուամենայնիվ, դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Եվրոպայի աջակողմյան և ազգայնական պոպուլիստները անցել են իրենց ազդեցության գագաթնակետը և անկում են ապրում:

Հետևաբար, քրիստոնեության գործոնի միջոցով իրենց եվրոպական ինքնությունը հաստատելու Երևանի և Թբիլիսիի ռազմավարությունը սկսել է կորցնել հեռանկարն ու եվրոպական ինտեգրման ապագան, քանի որ այդ զարգացման սցենարներն ու մոդելները բազում հարցեր են առաջացնում: Եթե խոսենք կոնկրետ Անդրկովկասի մասին, ապա առաջին հերթին պատահական չէ, որ պոպուլիզմը Հայաստանում և Վրաստանում փաստացի նշանակում է բազմամշակութայնության հայեցակարգը կյանքի կոչելու փորձ, ինչը ենթադրում է տարբեր մշակույթների (առաջին հերթին քրիստոնեական և մահմեդական) առանձին, բայց խաղաղ գոյակցություն: 

Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, կարծես թե գտնվում է խաղից դուրս վիճակում: Երկրորդ՝ բանն այն է, որ իրականում պոպուլիզմի երևույթները Հայաստանում և Վրաստանում ունեն իրենց արմատները:

Կապված տնտեսական խնդիրների, վարչական անօրինականությունների և ապագայի նկատմամբ անորոշության վիճակի հետ՝ երկու երկրների բնակչությունը անընդհատ գտնվում է այնպիսի սթրեսային վիճակում, երբ մարդիկ սկսում են պարզ միջոցներով բարդ խնդիրները լուծելու խոստումներին հավատալ, իսկ դա ազգայնականության բուծման համար ստեղծում է բարենպաստ միջավայր, ինչը ոչ միայն արգելակում է նոր ինտեգրացիոն նախաձեռնությունների մշակումը, այլ նաև ոչնչացնում է արդեն կայացածները: 

Վրաստանի հակառուսական քաղաքականությունը և Հայաստանի արտաքին քաղաքականության վայրիվերումները սկսում են ինչ-որ տեղ կապակցվել, քանի որ երկու երկրների պոպուլիստները հայտարարում են «իրական ազգային արժեքներին» վերադառնալու անհրաժեշտության մասին, որպես այլընտրանք Ռուսաստանին, մինչդեռ եվրոպական շատ պոպուլիստական կուսակցություններ ձգտում են ի դեմս Մոսկվայի ձեռք բերել «ռազմավարական դաշնակից» և իրենց ներքին քաղաքական դիրքերը ամրապնդելու համար օգտագործել նրա միջազգային հեղինակությունը:

Սա ստեղծված իրավիճակի կարևոր նրբություններից նաև մեկն է: Ի դեպ, Foreign Policy News- ը Հայաստանի և Վրաստանի քաղաքականության դաշտի՝ մարգինալացված խմբերի գաղափարախոսությունից աջակողմյան պոպուլիզմի անցում կատարելը կապում է հակամարտություններով հագեցած տարածաշրջանում իրավիճակի սրման սպառնալիքի հետ:

Իհարկե, փորձագետները, ինչպես նաև քաղաքական գործիչները պետք է ունենան մի շարք ցուցանիշներ, որոնց օգնությամբ հնարավոր է ոչ միայն ճանաչել պոպուլիզմը, այլ նաև այն առանձնացնել քաղաքական ծայրահեղականությունից:

Ի վերջո, որքան էլ գովելի է թվում ժողովրդի անունից, ժողովրդի շահերից կամ «ժողովրդին մոտ» վարվող քաղաքականությունը, իրականում տեսանելի է, թե ինչպես են գործում պոպուլիստները, ինչպես են մոբիլիզացնում իրենց կողմնակիցներին, հարցեր բարձրացնում, իրենց վրա ուշադրություն գրավում, ինչպիսի «լուծումներ» են առաջարկում, և արդյունքում այդ ամենը չի բավարարում ո՛չ օրենքի գերակայությանը, ո՛չ ժողովրդավարության հիմնական նորմերին, ո՛չ էլ ունի հարցի լուծման բարդության այն աստիճանը, որի մասին խոսվում է:

Պետք է զգուշություն ցուցաբերել, պոպուլիզմ է:

Կամո Խաչիկյան

 

Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Հայաստանը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան Երկու գողությունն էլ նույն անձն էր կատարել. նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ Իշխանության հակառակ կողմը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Եղանակը Հայաստանում Զոհված զինծառայողների մայրերը 5 օր ժամանակ տվեցին Փաշինյանին Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին (տեսանյութ) Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանի հետ
website by Sargssyan