Վաճառված բեռնատար, դրամական միջոցներ ու շուրջ 4,5 միլիոն եկամուտ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 4 558 000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքից, որտեղ Սպիտակ համայնքի ղեկավարը ևս ներկայացրել է 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Գ. Սահակյանը 2018թ. հարկային տարում 500 000 ՀՀ դրամով վաճառել է «GAZ 53-12» մակնիշի բեռնատար մեքենան:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 950 000 ՀՀ դրամ և 20 000 ԱՄՆ դոլար:

Հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 1 450 000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է 4 558 000 ՀՀ դրամ եկամուտներին, ապա նշված գումարից 4 058 000 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 500 000 ՀՀ դրամը՝ գույքի վաճառքից:

Գագիկ Սահակյանը Սպիտակի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2017 թվականին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Հայաստանը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան Երկու գողությունն էլ նույն անձն էր կատարել. նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ Իշխանության հակառակ կողմը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Եղանակը Հայաստանում Զոհված զինծառայողների մայրերը 5 օր ժամանակ տվեցին Փաշինյանին Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին (տեսանյութ) Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանի հետ
website by Sargssyan