Վար­չա­պե­տը խու­սա­փում է պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա վերց­նել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայումս հետհեղափոխական էյֆորիան արդեն անցյալում է, և իշխանությունները մնացել են խնդիրներին դեմ հանդիման։ Առանցքային նշանակություն ունեցող պրոբլեմներից ամենաակտուալն այս պահին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցն է, որի վերջնական լուծումն այդպես էլ մնում է մշուշապատ։

Ամուլսարի խնդիրը լուծելուց որոշ ժամանակ անց կառավարությունն արդեն բախվելու է այլ խնդիրների: Մասնավորաբար, հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ երկրներից արտոնյալ պայմաններով տրանսպորտային միջոցներ ներմուծելու այն նպաստավոր հնարավորությունից, ինչի շնորհիվ հատկապես վերջին երկու տարիներին մեր երկիրը ԵՏՄ տարածքում դարձել էր ավտոմեքենաների առք ու վաճառքի շահեկան հարթակ։

Մաքսատուրքերի բարձրացման արդյունքում, ըստ մամուլի հրապարակումների, իր եկամտի աղբյուրից զրկվելու է 10-ից մինչև 15 հազար մարդ, իսկ պետբյուջեն կորցնելու է մոտ 150 մլն դոլարի չափ գումար։

Եվ եթե նշված մարդկանց թվին էլ գումարում ենք իշխանափոխությունից հետո համատարած կրճատումների ալիքի տակ ընկած քաղաքացիներին, ապա ստացվում է, որ հունվարից հետո մեր երկիրը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ է կանգնելու՝ կապված գործազրկության տեմպերի կտրուկ աճի հետ։ 

Իրավիճակը մեղմելու ուղղությամբ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում նույնիսկ հնարավոր է սոցիալական բունտ հասունանա։ Իջևանն ու Ջերմուկը՝ վկա:

Իրադրությունը պահանջում է կտրուկ քայլեր տնտեսությունն ակտիվացնելու և աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, սակայն կառավարությունը դեռևս դժվար է գնահատում (եթե ընդհանրապես գնահատում է) իրավիճակի ողջ լրջությունը, քանի որ տատանվում է վճռական որոշումներ ընդունելիս։

Կառավարության կրավորական կեցվածքը թերևս պայմանավորված է առաջին հերթին գործադիրի ղեկավարի դիրքորոշմամբ։ Փաշինյանը չի կարողանում հստակ որոշումներ ընդունել, փորձում է կարևոր հարցերում խուսափել իր վրա պատասխանատվություն վերցնելուց՝ ամեն ինչ անելով, որ հանկարծ իր կայացրած որոշումների արդյունքում չտուժի իր վարկանիշը։

Ու ամենահետաքրքիրն այն է, որ միտում է նկատվում, որ եթե վարչապետի կայացրած որոշումը հանդիպի քաղաքացիների դիմադրությանը և դժգոհությունների տեղիք տա, ապա վարչապետը փորձելու է այդ որոշման պատասխանատվությունը գցել այլոց վրա, ինչպես կատարվում է Ամուլսարի հանքի շուրջ տեղի ունեցող զարգացումներում։

Իշխանամերձ լրատվականների տարածած տեղեկություններից պարզ է դառնում, որ եթե կառավարությանը չհաջողվի մարել հանքի շահագործման դեմ բողոքի ալիքի տարածումը, ապա մեղավորությունը բարդվելու է, օրինակ, Քննչական կոմիտեի, «Էլարդ» ընկերության, շրջակա միջավայրի նախարարության, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա, բայց ոչ երբեք «ժողովրդի սիրելի» վարչապետ Փաշինյանի, քանի որ նրա վարկանիշին մի փուշ անգամ չի կարող կպնել։ 

Թերևս վարչապետի այսպիսի դիրքորոշմամբ է պայմանավորված այն տեղեկատվական աժիոտաժը, թե կառավարության տարբեր ներկայացուցիչներ ազատման դիմումներ են գրում, իսկ որոշ ժամանակ անց վարչապետի հորդորով հետ են վերցնում իրենց դիմումները։ Անկեղծ՝ հավատալու է:

Ճիշտ է՝ վարչապետը լիովին իրավունք ունի լուրջ թերացումների համար անվստահություն հայտնել այս կամ այն պաշտոնյային, սակայն պրոբլեմների լուծումը պահանջում է, որ ինքն անձամբ իր վրա վերցնի պատասխանատվությունը, առանց երկմտելու անցնի վճռական քայլերի, որոնք թույլ կտան բարելավել տնտեսության վիճակը և մեղմել ահագնացող գործազրկության ազդեցությունը։

Վարչապետի համար առաջնայինը պետք է լինի պետության շահը, և ինչքան շատ նա «դողա» միայն իր վարկանիշի համար, ապա այն ավելի շուտ ու շատ կկորցնի, քան ենթադրվում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Հայաստանը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան Երկու գողությունն էլ նույն անձն էր կատարել. նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ Իշխանության հակառակ կողմը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Եղանակը Հայաստանում Զոհված զինծառայողների մայրերը 5 օր ժամանակ տվեցին Փաշինյանին Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին (տեսանյութ) Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանի հետ
website by Sargssyan