Իշ­խա­նու­թյուն­նե­րի սոց­ցան­ցա­յին կյան­քի ու իրա­կա­նու­թյան ան­դուն­դը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները շարունակում են լայնորեն օգտվել սոցցանցերի ընձեռած հնարավորությունից և դրանց միջոցով շփվել հանրության հետ:

Հատկապես Ֆեյսբուքը առավելագույնս փորձում է օգտագործել վարչապետ Փաշինյանը, ով Դավոս կատարած իր այցի ընթացքում նույնիսկ հանգամանալից անդրադարձավ անցած տարի իրենց շարժման ընթացքում Ֆեյսբուքի արդյունավետ կիրառմանը և սոցցանցերի մեծացող դերակատարությանը:

Սա սկզբունքորեն նորմալ է, եթե չհաշվենք այն հանգամանքը, որ ժամանակին հաճախ էր քննադատվում, ասենք, Արմեն Աշոտյանը՝ Ֆեյսբուքում ստատուսներ գրելու համար՝ «աշխատելու փոխարեն»:

Սակայն այս «հիվանդությունն» արդեն սպառնում է զանգվածային դառնալ. այնպիսի տպավորություն է, որ երկիրը բացառապես վիրտուալ իրականության մեջ է:

Սկզբնական շրջանում հանրության հիմնական ուշադրությունը սևեռված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին, մարդիկ մեծ սպասումներ ունեին Փաշինյանից և հետևում էին, թե ինչ ուղերձ կամ տեղեկատվություն է նա փոխանցելու ժողովրդին:

Սակայն ժամանակի ընթացքում վարչապետի գրառումների ներքո մեկնաբանություններում սկսեցին տեղ գտնել դժգոհության արտահայտություններ և բացասական արձագանքներ:

Մամուլում բազմիցս տեղեկություններ են շրջանառվել, որ իշխանությունների կողմից իրենց սոցցանցային վարկանիշը պահելու համար օգտագործում են մեծ քանակությամբ կեղծ էջեր կամ, այսպես ասած, ֆեյքեր, բայց վերջին շրջանում նույնիսկ ֆեյքերի կիրառումը չի փոխում առկա պատկերը, քանի որ վարչապետի ֆեյսբուքյան էջի ռեյտինգը աստիճանաբար անկում է ապրում, դրա նկատմամբ հանրային ուշադրությունն էլ նվազում է:

Ուստի իր ֆեյսբուքյան էջի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը պահպանելու նպատակով Փաշինյանը փորձում է տարբեր ոլորտներին վերաբերող տվյալներ հրապարակել և ցույց տալ, որ կառավարությունը շարունակում է տնտեսական բարձր ցուցանիշներ գրանցել, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հանրությունը կասկածամտությամբ է վերաբերվում այդ ցուցանիշներին:

Մարդիկ ակնկալում են երկրի առաջընթացը զգալ սեփական մաշկի վրա, ոչ թե ուրախանալ վիրտուալ ցուցանիշներով: Բացի այդ, տարբեր տնտեսագետներ այն կարծիքին են, որ վարչապետի ներկայացրած ցուցանիշները ընդամենը մանիպուլ յացիոն նշանակություն ունեն և հեռու են իրականությունից:

Տեսակետներ կան նաև, որ վարչապետի գործառույթների մեջ չի մտնում պարբերաբար ինչ-որ ցուցանիշներ հրապարակելը, առավել ևս՝ գրառումներ կատարել այնպիսի հարցերի մասին, որոնք վերաբերում են որևէ նեղ ոլորտի:

Ասենք՝ նա կարող է գրառում անել աղբահանության մասին, շարքային օգտատերի պես «շեյրել» իր որևէ նախարարի գրառումը և այլն: Կարծես թե վարչապետը փորձում է տեղավորվել շարքային բլոգերի կամ նյութեր տարածողի իմիջի մեջ:

Դե, ուղիղ եթերների մասին չենք խոսում, սա վարչապետի «կրեդոն» է: Իսկ ուղիղ եթերները նվիրված են լինում ոչ միայն երկրում ստեղծված իրավիճակի և առկա խնդիրների քննարկմանը, այլև շատ հաճախ առօրյա նշանակություն են ունենում, երբ, օրինակ, վարչապետը զբոսնում է Երևանի փողոցներով, շփվում մարդկանց հետ և այլն:

Փաշինյանը հանրության ուշադրությունից հեռու չի պահում նաև իր ընտանիքի անդամներին:

Կարճ ասած՝ Փաշինյանը նպատակ ունի մշտապես լինել հանրության ուշադրության կենտրոնում, իսկ մինչ այդ իր թիմի անդամների գործունեությունը ևս տեղափոխվել է Ֆեյսբուք, քանի որ նրանք փորձում են հետևել վարչապետի օրինակին:

Իշխանության գործունեության առանցքը հիմնականում պտտվում է հենց Ֆեյսբուքի շուրջը:

Եվ տպավորություն է, թե Ֆեյսբուքով փիառվելը ավելի կարևոր նշանակություն ունի, քան երկրի համար կարևորություն ունեցող հարցերին լուծում տալը: Իշխանության համար առաջնահերթ է դեկորացիան և ձևականությունը, հետո նոր բովանդակությունը:

Եվ փորձը ցույց է տալիս, որ իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետից սկսած, ամեն քայլի կգնան, որպեսզի հանկարծ իրենց լայքերը չպակասեն, քանի որ նրանք իրենց վստահությունը չափում են լայքերի քանակությամբ, այլ ոչ թե արդյունավետ պետական կառավարման իրականացմամբ, առավել ևս՝ հասարակության իրական տրամադրություններով:

Վերջինիս ուսումնասիրությունը հաստատ ձեռնտու չէ:

Հ.Գ.-Հա, ինչ վերաբերում է բանաստեղծություններին, ապա որքան էլ լավ լրագրող լինի պարոն վարչապետը, որքան էլ լավ հռետոր լինի, մեղմ ասած, լավ բանաստեղծ չէ: 

Դե, թույլ են այդ ոտանավորները, շատ թույլ: Ու դա միայն մենք չենք ասում, միայն գրականության ու արվեստի մարդիկ չեն ասում, դա նույնիսկ իր ամենա-ամենա կողմնակիցներն են ասում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Հայաստանը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան Երկու գողությունն էլ նույն անձն էր կատարել. նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ Իշխանության հակառակ կողմը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Եղանակը Հայաստանում Զոհված զինծառայողների մայրերը 5 օր ժամանակ տվեցին Փաշինյանին Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին (տեսանյութ) Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանի հետ
website by Sargssyan