«Ազատ Հայրենիք»-ի ջախջախիչ հաղթանակի հետևանքները կարող են նաև ցավոտ լինել

Սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրություններից հետո որոշ կուսակցություններ հանդես եկան տարբեր հայտարարություններով, սակայն ուշագրավ էր «Ազատ Հայրենիք» կուսակցության հայտարարությունը հաղթանակի և չգիտես ում ջախջախելու մասին էր:

Մնում է միայն նայել, թե ՏԻՄ ընտրությունները ջախջախող «Ազատ Հայրենիքն» ինչ կազմ ունի: Ամենապարզ դիտարկումն անգամ փաստում է, որ այնտեղ հավաքվել են մարդիկ, որոնք իրենց կարիերայի համար պարտական են բացառապես Արայիկ Հարութունյանին: Նրանց շարքերում անկախ մտածող և գործող սուբյեկտներ գրեթե չկան, որոնց հասկացվել է, որ իրենց հիմնական ֆունկցիան ձայն բերելն է, որի դիմաց նրանք մշտապես ստացել են բիզնեսով հանգիստ զբաղվելու կամ պաշտոն ձեռք բերելու իրավունք:

Այո, այս պահին կարող ենք արձանագրել, որ Արայիկ Հարութունյանն իր թիմով հաղթել է բոլոր կուսակցություններին: Մնում էր միայն, որ ժողովրդին հաղթի: Եվ, փաստորեն, ժողովրդին էլ հաղթեց: Միայն թե, մի բայց կա, որի վրա նույն Արայիկ Հարությունյանը կարծես թե ուշադրություն չի դարձնում: Պարտված և ջախջախված ժողովրդով կառավարել պատերազմող երկիր ու կառուցել ազգ-բանակ, այդքան էլ հեշտ չի լինելու:

Այս առաջատար համարվող քաղաքական ուժը տարիներ շարունակ կարողացել է ամայացնել երկրի քաղաքական դաշտը, թույլ չտալով, որ նույնիսկ քաղաքացիական հասարակությունը ծիլեր արձակի: Հակառակ դեպքում, բնական է, որ քաղաքական մրցակցություն կծավալվեր խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության՝ ընդդիմության միջև: Վերջինս կկարողանար դառնալ այլընտրանքային գաղափարներ և քաղաքական օրակարգ ձևավորող քաղաքական բևեռ, և չէր մնա լոկ ձևականի դաշտում:

Այսինքն՝ չկարողանալով ներազդել քաղաքական որոշումների վրա ըննդիմությունը հարմար տեղավորվել է, և, նույնիսկ, չի էլ ուզում բողոքել: Արդյունքում ստացվում է, որ Արցախում, ինչպես նախկինում Հայաստանում էր, ձևավորվել է միաբևեռ քաղաքական համակարգ, որը վերաճել է միահեծան իշխանության: Եվ այս պայմաններում, բնական է, որ այդ ուժը բոլոր ընտրություններում ջախջախիչ հաղթանակներ կտոնի բոլորի, նույնիսկ սեփական ժողովրդի նկատմամբ:

Բայց, ինչպես Հայաստանի ժողովուրդը չկարողացավ երկար դիմանալ գաղութացման տանող քաղաքական ռեժիմին, այնպես էլ Արցախի ժողովուրդը կարող է մի օր հոգնել քաղաքական դիկտատուրայից և որոշում կայացնելվերջ դնել այդ ամենին:

Ի վերջո, չպետք է մոռանալ նաև ֆիզիկայի, հատկապես՝ Նյուտոնի այն օրենքը, որ այն ուժով, որով ճնշում է գործադրվում, նույն չափով այն ետ է վերադառնում դեպի ճնշման կետ:

Ասել է, թե բավական հավակնոտ է այն մոտեցումը, որ ինչ-որ մի քաղաքական ուժ կարող է սեփական ժողովրդի կամքը ջախջախելու հաշվին իր հաղթանակը տոնել և դեռ մի բան էլ մտածել, որ շարունակում է իշխանության բոլոր լծակներն իր ձեռքում պահել:

 

Մարիա Ավագյան

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանին «Թռիչք» նեկայացումով բացվեց Գյումրու թատրոնի 154-րդ թատերաշրջանը ՊՆ փոխգնդապետն է իմ օգնականին հետապնդել. Վայոց Ձորի մարզպետը՝ Եղեգնաձորի դեպքի մասին. Տեսանյութ Ուժայինների փոփոխությունը, ըստ Խաչատուր Սուքիասյանի, փայլուն քայլ էր. Տեսանյութ Ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին. Փաշինյանը` Գյումրիում Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք ՀՀ անկախության տոնի արռթիվ շարունակում են շնորհավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1000 կրակոց. Արցախի ՊՆ Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Սերժ Սարգսյանը Վանաձորում է. Հանրապետականները հարգեցին զոհված ազատամարտիկների հիշատակը (ֆոտո) Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր. իրականացվելու է նաեւ պայմանական նշանակետերի խոցում Ազատ և անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է. Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Աննա Հակոբյանը շնորհավորել է անկախության 28-ամյակն ու տարազով լուսանկարներ հրապարակել (Photo) Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին. Քոչարյանի շնորհավորական ուղերձը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան նոր էջը Ահ­ռե­լի մո­լո­րու­թյուն, որն ար­դեն իսկ Հայաս­տա­նի տնտե­սու­թյան հա­մար դար­ձել է կոր­ծա­նա­րար Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան
website by Sargssyan