Արցախի ՏԻՄ ընտրությունների ամփոփ քրոնիկոնը

Արցախի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 8-ին Հանրապետության բոլոր 228 գործող համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:

Վերջին անգամ ՏԻՄ ընտրություններ տեղի էին ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ ընդհանուր առմամբ 207 համայնքում նշանակված էին ընտրություններ: 2015 թվականի ընտրությունների օրը տվյալ 207 համայնքներում ընդգրկված 94377 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 52787 ընտրողներ կամ նրանց ընդհանուր թվի  55,9 %-ը: 2017 թվականի փետրվարի 20-ին Արցախում համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց նոր Սահմանադրություն, որով, մասնավորապես, ՏԻՄ-երի լիազորությունների ժամկետ էր սահմանվում 5 տարին: Ըստ Սահմանադրության պահանջի՝ փոփոխություն կատարվեց նաև ոլորտային «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում՝ լիազորության ժամկետը, ինչպես նաև ՏԻՄ-երում ընտրվելու տարիքը շարադրելով նոր խմբագրությամբ: Այսպիսով, 2019 թվականի ՏԻՄ ընտրություններով ընտրված պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետը 5 տարի է:  

2019թ. տեղական ընտրությունների նմասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ Ոստիկանության հրապարակած տվյալների, կազմել է 103310: Համաձայն ԿԸՀ նախնական ամփոփհաղորդագրության, ընտրությունների օրվա ժ. 20:00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է 67342 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող բնակչության 65,4%-ը: Նշենք, որ ԸՕ-ն սահմանում է, որ ՏԻՄ ընտրությունները համարվում են կայացած, եթե մասնակիցների թիվը կազմում է ընտրելու իրավունք ունեցող բնակչության առնվազը 25 %-ը: Նկատի ունենալով, որ մի քանի ամիս անց՝ 2020 թվականի գարնանը, Արցախում անցկացվելու են համապետական՝ Նախագահի և խորհրդարանի համաժամանակյա ընտրություններ, ուստի ՏԻՄ ընտրություններից հանրային ակնկալիքը մեծէր, ինչը և բերեց նման բարձր մասնակցության: Բացի այդ՝ ընտրվելու գործընթացին ներգրավված անձինք և ուժերը նույնպես, կարելի է ասել, տարբեր եղանակներով (առաջին հերթին սոցիալական մեդիայով տարվող քարոզարշավի միջոցով) ընդգծել են տվյալ ընտրարշավը, ինչը նույնպես անդրադարձել է ընտրողների մասնակցության ծավալի վրա:

Վերլուծելով ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած ՏԻՄ ընտրությունների նախնական ամփոփագիրը՝ տեսնում ենք, որ ԱՀ թվով 12 քաղաքային համայնքներում ընտրված համայնքների ղեկավարներից 7-ը հանդիսանում են «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ (58.3%), իսկ մյուս 5-ը (41.7%), անկուսակցական են:

Ըստ տարածքների (շրջաններ և շրջանի կարգավիճակ ունեցող քաղաք Ստեփանակերտ), համայնքների ղեկավարների պաշտոնի համար առաջադրված թեկնածուների և ընտրված համայնքների ղեկավարների առումով պատկերը հետևալն է: Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից 4-ը ինքնաառաջադրվել են, 1 թեկնածու առաջադրվել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության կողմից: Նախնական արդյունքներով քաղաքապետ ընտրվել է անկուսակցական Դավիթ Սարգսյանը: Ասկերանի շրջանի 42 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 83:

Ընտրված համայնքապետերից 12-ը (38.7%) նորընտիր է: Ընտրված համայնքապետերից 23-ը (54.7%) անկուսակցական են, 11-ը՝ (26.2%) «Ազատ հայրենիք» կուսակցության, 4-ը՝ (9.5%) Արցախի ժողովրդավարական կուսակցության, 1-ը՝ (2.4%) ՀՅԴ անդամ:

Արցախյան ընտրությունների պրակտիկայում աննախադեպ դրություն է ստեղծվել շրջանի Բերքաձոր համայնքում, որտեղ առաջադրված ընդամենը 1 թեկնածուի՝ «Սասնա ծռեր» Արցախյան կուսակցության համակարգող Գեղամ Գրիգորյանի օգտին հաշվարկվել է 21 քվե՝ ընդհանուր առմամբ 87 քվեաթերթիկից: 60 ընտրող քվեարկել է այդ թեկնածուի դեմ, ևս 6 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Օրենսդրությունը նման դեպքերը մեկնաբանում է, որպես ընտրության չկայացում և իրավասու մարմնին տալիս ցուցում՝ նշանակելու նոր ընտրություն, որըտեղի կունենա արդյունքների վերջնական ամփոփումից հետո ընկած 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը (ամենայն հավանականությամբ՝ հոկտեմբերի 27-ին):

Շրջանի Արմենակավան և Խրամորթ համայնքներում ղեկավարների 2-ական թեկնածու ստացել են հավասար թվով առավելագույն կողմ քվեներ, իսկ այդ դեպքում ընտրական օրենսգիրքը սահմանում է վերահաշվարկի գործընթաց: Դրանից բացի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նորմ, որով սահմանվում էանճշտությունների հաշվարկի արդյունքում քվեների նույն քանակիառկայության դեպքում համայնքի ղեկավարի որոշման կարգը: Հադրութի շրջանի 30 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 51: Ընտրված համայնքապետերից 16-ը (50.7%)  նորընտիր է: Համայնքապետերից 25-ը (83.3%) անկուսակցական են, 2-ը` «Ազատ հայրենիք» կուսակցության (6.6%), 2-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության (6.6%) և 1-ը՝ ՀՅԴ (3.3%) անդամ: Մարտակերտի շրջանի 43 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 77: Ընտրված համայնքապետերից 19-ը (44.2%)  նորընտիր է: Համայնքապետերից 34-ը (79%) անկուսակցական են, 8-ը` «Ազատ հայրենիք» կուսակցության (18.7%) և 1-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության (2.3%) անդամ: Մարտունու շրջանի 35 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 70: Ընտրված համայնքապետերից 20-ը (57.1%)  նորընտիր է: Համայնքապետերից 25-ը (71.4%) անկուսակցական են, 6-ը «Ազատ հայրենիք» կուսակցության (17.1%), 1-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության (2.9%) և 2-ը՝ (5.7%) ՀՅԴ անդամ: Շրջանի Հերհեր համայնքում նույնպես 2 թեկնածու ստացել են հավասար թվով կողմ քվեներ, և այդ դեպքում ևս կիրառվում է Ասկերանի շրջանի նույնանման իրավիճակ գրանցած համայնքների մասով ընտրական գործընթացը: Շահումյանի շրջանի 16 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 23: Ընտրված համայնքապետերից 8-ը (50%) նորընտիր է: Համայնքապետերից 12-ը (75.3%) անկուսակցական են, 3-ը «Ազատ հայրենիք» կուսակցության (18.7%) և 1-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության (6.3%) անդամ: Շուշիի շրջանի 7 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 12: Ընտրված համայնքապետերից 2-ը (28.6%) նորընտիր է: Համայնքապետերից 6-ը (85.7%) անկուսակցական են, իսկ 1-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության (14.3%) անդամ: Քաշաթաղի շրջանի 54 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 95: Ընտրված համայնքապետերից 23-ը (42.6%)  նորընտիր է: Համայնքապետերից 11-ը (20.3%) անկուսակցական են, 35-ը՝ «Ազատ հայրենիք» կուսակցության (64.8%), 3-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության (5.5%) և 3-ը՝ (5.5%) ՀՅԴ անդամ: Շրջանի Արախիշ և Հակ համայնքներում նույնպես 2-ական թեկնածու ստացել են հավասար թվով կողմ քվեներ, և այդ դեպքում ևս կիրառվում է վերը նշած՝ համապատասխան ընտրական գործընթացը:

Ամփոփելով, արձանագրենք, որ նախնական տվյալներով՝ ընտրված 227 համայնքապետերից 137-ը (60.1%) անկուսակցական են, 65-ը՝ «Ազատ հայրենիք» կուսակցության (28.5%), 13-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության (5.7%) և 7-ը՝ ՀՅԴ (3.1%) անդամ: Եվս 5 համայնքում ընտրության արդյունքները վիճալի են և պահանջում են լրացուցիչ ընտրական միջոցառումներ:

2019թ. ՏԻՄ ընտրություններն առանձնացվում են նաև դիտորդական առաքելության նպատակով ՀՀ-ից ժամանած կազմակերպությունների գործունեությամբ և, ընդհանրապես, արցախյան ընտրապրոցեսներին հայաստանյան ոչ կառավարական հատվածի հասարակական կառույցների ակտիվ հետաքրքրվածությամբ: Բացի հասարակական կառույցներից, ընտրությունները դիտարկել են նաև հայաստանյան խորհրդարանականները: Բոլոր դեպքերում դիտորդների նախնական (սկզբնական) գնահատականները հուսադրող են՝ նկատված թերությունները կրում էին ոչ թե վերահսկողական, այլ ընտրական պրոցեսների նրբությունների չիմացության բնույթ:

Անդրանիկ Հարությունյան

Ալավերդցի Վահագի դեմ մահափորձի գործով տուժողը պատրաստ չէր նայելու ամբաստանյալների աչքերին Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը. ՍԱՏՄ Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ ՍԴ դատավորները հանդես են եկել հայտարարությամբ. հետեւում են Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին Աշտարակ-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ Արագածոտնի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը․ Shamshyan.com «Արմավիր» ՔԿՀ-ում 54-ամյա կալանավոր է մահացել Ուկրաինայում հայազգի տղամարդուն սպանել են իր ավտոմեքենայի մեջ ԵՄ ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերն այսօրվանից մտնում են ուժի մեջ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մայր Աթո­ռում բաց­վել է նո­րա­կա­ռույց Մա­տե­նա­դա­րա­նը Իմա­ցեք՝ ար­դյո՞ք դուք հա­մար­վում եք գույ­քա­հարկ վճա­րող Հա­յաս­տա­նը դե­ռևս չի մշա­կել տնտե­սա­կան զար­գաց­ման սթրե­սա­կա­յուն մո­դել. նոր պղպջակ­ներ են պայ­թում Թանկարժեք գույք՝ գեղանկարների ու գեղաքանդակների տեսքով․ «Փաստ» «Բա­րի Սա­մա­րա­ցի» գոր­ծա­րա­նում նույն մի­ջա­վայ­րն ու գոր­ծըն­թացն է, որը կի­րառ­վում է Եվ­րո­պա­յում. «Փաստ» «Ին­չո՞ւ է գաղտ­նի կեր­պով սուբ­սի­դա­վոր­վում ոչ հայ­կա­կան ավի­ա­ըն­կե­րու­թյու­նը». մատ­չե­լի տոմս ձեռք բե­րե­լու մի­ֆը. «Փաստ» «Ան­կախ եկա­մուտ­նե­րի և ծախ­սե­րի թե­թև­ա­կի մե­ծա­ցու­մից, շատ խո­ցե­լի կող­մեր ունենք». «Փաստ» Նախարարի հետ «ջրերը մի առվով չեն հոսել», և ազատվել է աշխատանքից. «Փաստ» Կա­րև­ո­րը՝ ֆոն ապա­հո­վել ներ­կա­յում, իսկ ինչ կլի­նի վա­ղը, պատ­կե­րա­ցում չու­նեն. «Փաստ»
website by Sargssyan