Իսկ դուք գիտե՞ք՝ ով է մկրատի ստեղծողը

Մկրատը մեր կյանք է մտել դեռ հին ժամանակներից: Առաջին մկրատը ստեղծվել է ավելի քան երեքուկես հազար տարի առաջ, և այն ոչ թե օգտագործվել է վարսահարդարման, թղթի կտոր կամ շոր կտրելու համար, այլ դրա հիմնական նպատակը եղել է ոչխարներին խուզելը:

Պատմության մեջ առաջին մկրատները նման էին բռնիչների, այսինքն՝ բաղկացած էին դանակի երկու շեղբերից: Այդպիսի մկրատի հնագույն օրինակը հայտնաբերվել է հնէագետների կողմից Եգիպտոսում և թվագրված է մ.թ.ա. 16-րդ դարով:

Եվրոպայում և Ռուսաստանում մկրատների պատմությունը սկսվում է 10-րդ դարից, և դրա վկայություններն են համապատասխան հնէագիտական հայտնագործությունները: Մասնավորապես, ամենահին ռուսական մկրատը հայտնաբերվել է Սմոլենսկի մոտակայքում գտնվող Գնեզդովո գյուղի մոտ գտնվող գերեզմանների հնէագիտական պեղումների ժամանակ:

Մ.թ.ա. 8-րդ դարի կեսերին Մերձավոր Արևելքի արհեստավորներից մեկի գլխում միտք է ծագել մեխով ամրացնել երկու դանակների շեղբերը և հարմարության համար ամրացված դանակների կոթերը ճկել օղակների տեսքով:

Այս կառուցվածքը հարմար էր գործիքը բռնելու համար և շուտով տարածում գտավ: Հետագայում մկրատի բռնակի ձևավորման համար սկսեցին օգտագործել գեղարվեստական կոփումը:

Անձի անունը, որը առաջին անգամ որոշել է երկու շեղբերը միացնել մեխով և կլորացրել է բռնակը, պատմությունը չի պահպանել: Այնուամենայնիվ, ներկայիս ժամանակակից մկրատը, որը կտրում է թուղթը, կատարում է մատնահարդարում, կտրում է մազերը և այլն, իրականում չի տարբերվում այդ նախամկրատից: Ժամանակին Լեոնարդո դա Վինչին է այս գործիքին տվել իր ամբողջական ձևը: 

Նրա ձեռագրերում հայտնաբերվել է ժամանակակից մկրատ հիշեցնող գործիք: Մկրատների պատմությունը ժամանակի ընթացքում կանգ չի առել, և դրանք սկսել են հարմարեցվել տարբեր գործողությունների համար (բժշկություն, վարսավիրություն, մատնահարդարում, մետաղագործություն և այլն):

Սկսել են մկրատներ ստեղծել երկաթի և պողպատի՝ տարբեր աշխատանքային տարբերակներով և, իհարկե, դրանք սկսել են դառնալ նաև շքեղության իրեր, քանի որ սկսել են օգտագործել ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր: 

Մկրատ ստեղծող վարպետների երևակայությունը սահմաններ չի ճանաչել. օրինակ՝ կա հին մկրատ տարօրինակ թռչնի տեսքով, որը կտուցով է կտոր կտրում, մեկ այլ մկրատ նման է խաղողի որթի, որի վրայի ողկույզը հարմար է մատների համար, կամ էլ՝ հեքիաթային վիշապի տեսքով, որը յուրօրինակ նախշերով է և այլն։

Արդյունքում այդ իմաստավորված պատկերների պատճառով հաճախ մկրատը դժվար էր լինում օգտագործել իր բուն նպատակի համար։ Քանի որ միջնադարում մկրատը սկսել էին զարդարել, ստացվել էր, որ դրանք թանկարժեք և գործնական նվերներ էին դարձել կանանց համար: 

Անգամ սկսել էին մկրատների համար հատուկ կաշվե պատյաններ պատրաստել և այդ վիճակում նվիրել կանանց։ Ահա թե ինչու, ժամանակի ընթացքում մկրատը դարձավ բացառապես կանանց պարագա, չհաշված, իհարկե, հազվագյուտ բացառությունները, որոնք, ի դեպ, մնում են նաև մեր ժամանակներում:

Քանի որ պատմությունը չի դոփում նույն տեղում, մկրատի օգտագործման ոլորտները ժամանակի ընթացքում ավելի ու ավելի են շատացել, և արդյունքում, օրինակ՝ անգլիացիների կողմից ստեղծվել են սիզամարգերի հնձման, ֆրանսիացիների կողմից՝ թռչնամիսը կտրելու մկրատներ, իսկ գերմանացիները ստեղծել են մետաղակտրիչ մկրատներ, որոնք անփոխարինելի են ավտովթարների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ: Կերամիկական դանակների ստեղծումից հետո այս տեխնոլոգիան փոխանցվեց նաև մկրատներին: 

Պարզվեց, որ կերամիկական մկրատները մի քանի անգամ ավելի ամուր և սուր են, քան պողպատյա մկրատները: Իհարկե, մկրատների օգտագործման ժամանակակից ոլորտները կարելի է անընդհատ շարունակել, քանի որ գոյություն ունեն ինչպես մետաղը, այնպես էլ սիգարները կտրելու մկրատներ, կան մազերը միլիմետրով կտրելու համար նախատեսված մկրատներ և այլ բազմաթիվ նպատակների համար նախատեսված նմանատիպ գործիքներ։

Գլխավորն այն է, որ մկրատը հիմա էլ պետք է մարդկությանը այնպես, ինչպես պետք է եղել հազարավոր տարիներ առաջ, անկախ նրանից, որ ներկայումս ժամանակակից և բարձրտեխնոլոգիական աշխարհ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ Դիեգո Կոստան չի խաղա մի քանի ամիս Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Բնակարաններ՝ աղետի գոտու մի շարք ընտանիքների. կառավարությունը հաստատեց նախագիծը ԶՈՒ-ում մարտավարամասնագիտական զորավարժություն եւ վարժանքներ են անցկացվել ԵԱՀԿ պատվիրակության և ԵՄ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվել են շարժական պարեկային ծառայության կազմավորման հարցը Առևտուրը շարունակվում է և հերթական անգամ մեր ազգային շահերի հաշվին. Շարմազանով Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը «Հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ լույս աշխարհ բերել». այսօր Մարիամ Փաշինյանի ծննդյան օրն է Մշակույթը սկսվում է համայնքից. «Օկտավան» միավորում է մարզերի արվեստասերներին ու արվեստագետներին Հայ լրագրողները կայցելեն Բաքու, թե՞ ոչ․ ԱԳՆ-ն պարզաբանում է Լևանդովսկին «Բավարիա»-ի ամսվա լավագույն խաղացողն է` ռեկորդով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ՀՀ-ին տրամադրում է 45,8 մլն եվրոյի բյուջետային վարկ Սպիտակ տան մոտ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի Մոսկվայում գնդակահարել են հայ մարզիկի. Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր «Քուչեքում պպզածները» երեխաների ուշադրությունը չպետք է գրավեն․ Փաշինյան (տեսանյութ) Կրակոցներ՝ Էջմիածնում. Սբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ, կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել Հայաստանի ոգու մի մասնիկ Կամչատկայում ՀՅԴ երիտասարդները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի առջեւ (ուղիղ)
website by Sargssyan