«Հայ-ամե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­ներն իրենց լա­վա­գույն օրե­րը չեն ապ­րում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի առումով սպասելիքներ առանձնապես պետք չէ ունենալ: Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նշենք, որ այցը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում է: Քաղաքագետը շեշտեց՝ այցը երկկողմ չէ, ինչով էլ պայմանավորեց մեծ ակնկալիքներ չունենալը:

«Նա Վաշինգտոնում չի լինելու: Լինելու է Նյու Յորքում և Լոս Անջելեսում ու հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ են լինելու նաև ՄԱԿ-ի ասամբլեայի նստաշրջանի ընթացքում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այցը, բացի ՄԱԿ-ի նստաշրջանից, նաև համայնքային նշանակության է:

«Չեմ կարծում, թե հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարց կքննարկվի, իսկ համայնքի հետ հանդիպման ժամանակ հիմնական թեզերը հայրենիք վերադառնալու, այստեղ բնակարան գնելու, տնտեսության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև արտաքին ու ներքաղաքական մի շարք հարցերի ու մարտահրավերների վերաբերյալ են լինելու»,-նշեց քաղաքագետը:

Իսկ թե ո՞րն է նման այցերից սպասվելիք առավելագույն արդյունքը, Ս. Սարգսյանն ընդգծում է, որ այցերն, իհարկե, ինքնանպատակ չեն: «Լինում են երկկողմ հանդիպումներ տարբեր պետությունների գործընկերների հետ: 

Սա կարևոր է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու համար: Եթե այսօր շոշափելի արդյունքներ չլինեն, ապա վաղը, եթե կառավարությունը հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանք տանի, այդ արդյունքները կարող ենք ունենալ:

Այսօր հայամերիկյան հարաբերություններն իրենց լավագույն օրերը չեն ապրում: Բայց ես չեմ կարող մեղադրել կողմերին՝ հաշվի առնելով իրավիճակը, ԱՄՆ պրագմատիկ կառավարությանը՝ պրագմատիկ նախագահ Թրամփի գլխավորությամբ:

Թրամփն առաջնահերթությունն առավելապես իր դաշնակիցներին է տալիս, կրճատում է արտաքին օգնությունը և, կարծես թե, առանձնապես ժամանակ չի վատնում ընկերություն անել այնպիսի պետությունների հետ, որոնցից կոնկրետ շահ չունի:

Եվ այս առումով Հայաստանը հայտնվել է այդ երկրների շարքում, որովհետև ԱՄՆին տալու առանձնապես ոչինչ չունի: Մենք հարուստ օրակարգ չունենք: Իհարկե, կան հարցեր և խնդիրներ, որոնց մասին խոսում ենք, կան համագործակցության ծրագրեր բոլոր ուղղություններով, բայց, միևնույն է, հայ-ամերիկյան օրակարգն աղքատիկ է:

Եթե իշխանություններն իրականում ցանկանում են ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ ունենալ, այդ ուղղությամբ պետք է աշխատեն, իսկ եթե նման մակարդակի հարաբերություններն անհրաժեշտ չեն, ապա ամեն ինչ իր հունով է գնում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Դիտարկելով մի քանի գործոններ՝ Ս. Սարգսյանի հետ խոսեցինք նաև Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հնարավորության մասին, ինչի վերաբերյալ հատկապես վերջին շրջանում իրարամերժ գնահատականներ են հնչում: Նշենք, որ այս պահին Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Երևանում է: 

«Մեր դեսպանը ռեզիդենտ չէ, իսկ Իսրայելը կարևոր պետություն է նաև հայերի համար: Բացի այդ, մենք այնտեղ հայկական համայնք ունենք, ինչպես նաև կրոնական ժառանգություն՝ սրբատեղի:

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է ռեզիդենտ դեսպան ունենա Թել Ավիվում, որն ավելի էֆեկտիվ կարող է աշխատել Իսրայելում՝ փորձելով խոչընդոտել Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցությանը:

Բոլորին է հայտնի, որ Իսրայելն Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական պետություններից է:

Վերջին տարիների ընթացքում Իսրայելն Ադրբեջանին 4-5 միլիարդի զենք է տրամադրել: Սա ինչ-որ ձևով պետք է բալանսավորել, ու, կարծում եմ, որ այդ առումով թե՛ ռեզիդենտ դեսպանը, թե՛ ռազմական կցորդ գրասենյակը շատ ու շատ անելիքներ ունեն Իսրայելում»,-ասաց Սարգսյանը:

Դիտարկելով Իրանի հանգամանքը և այն, որ հարևան պետությունը միանշանակ չի ընդունի ՀՀ-ի այդ նպատակադրությունը, Ս. Սարգսյանը շեշտեց. «Մեր բոլոր իշխանությունները պնդում էին, որ այդ քայլին չեն գնում՝ հաշվի առնելով Իրանի հանգամանքը, բայց ես վստահ եմ, որ եթե մեր բարեկամ Իրանին ներկայացնենք, թե մեզ ինչ հիմնավորումներով է անհրաժեշտ Իսրայելում դեսպանություն ունենալը, ապա, ըստ իս, իրանական կողմը վերապահում չի ունենա:

Կարծում եմ՝ մեր իշխանությունները բարեկամ Իրանի հետ կարող են այս հարցում երկխոսության գնալ և անկեղծ ներկայացնել իրավիճակը»:

Քաղաքագետի կարծիքով, իշխանություններն անգամ չեն էլ աշխատել Իսրայելում դեսպանություն ունենալու ուղղությամբ. «Խնդիրը, երևի թե, եղել է այն, որ ՀՀ իշխանությունները ցանկացել են, որ ոչ միայն մենք դեսպանություն ունենանք Իսրայելում, այլև Իսրայելը՝ Հայաստանում:

Այդուհանդերձ, կարծում եմ, որ Իսրայելին այդքան անհրաժեշտ չէ ՀՀ-ում դեսպանություն ունենալը, որքան մեզ է անհրաժեշտ Իսրայելում դեսպանություն ունենալը:

Փոխադարձ դեսպանություններ բացելու խնդիրն այս պահին կարելի է մի կողմ դնել ու քննարկել այն փուլում, երբ մենք Իսրայելում էֆեկտիվ աշխատող դեսպան կունենանք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով. ՀՀ ֆիննախ «Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց». ցուցարար 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով (ֆոտո) Արցախի հարցը նախկինների կողմից տոտալ շահարկվում է. Մարուքյան «Մեր զինվորների օրգաններով փող են աշխատում» (տեսանյութ) «Աբմողջ ներքին օրգանները վնասված են, շորերը պատռված, երեխուս քարշ են տվել դիտակետ սարքել ինքնասպանություն». մահացած զինծառայողի մայր Այս իշխանությունը որքանո՞վ է պարտք Սերժ Սարգսյանին իշխանության գալու համար․ Գևորգ Պետրոսյան ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունում փորձագետների թիվը կարող է ավելանալ մեկով Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ, եթե կովը թրիքի մեջ է. Փաշինյան Երբեմն պատգամավորներն են նենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու ... «Էս ի՞նչ չուզող հարեւանի տրամաբանություն է. մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն է պառկում». Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը դար­ձել է մի­ու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ աշխատանքը կշարունակեն հաջորդ տարվա սկզբին Մեծ վտանգ. Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը կա­րող են ո՛չ «ոչ բռնի» և ո՛չ «թավ­շյա» մե­թո­դով զավ­թել «սո­րո­սիկ­նե­րը» Ի՞նչ են նշա­նա­կում աշ­խա­տա­ժա­մա­նա­կի նոր­մալ և առա­վե­լա­գույն տև­ո­ղու­թյուն հաս­կա­ցու­թյուն­նե­րը Կհստա­կեց­վի գույ­քա­հար­կի ար­տո­նու­թյուն­նե­րից օգտ­վող զին­ծա­ռա­յող­նե­րի շրջա­նա­կը․ «Փաստ» Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից
website by Sargssyan