Ինչ­պե՞ս կանդ­րա­դառ­նա Ամուլ­սա­րի խնդի­րը վար­չա­պե­տի վար­կա­նի­շի վրա. կար­ծիք­ներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրի տարբեր հատվածներում չլուծված խնդիրները վերաճում են հասարակական դժգոհությունների, ինչն էլ իր ուղղակի ազդեցությունն է ունենում իշխող քաղաքական ուժի և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա:

Մարդիկ, որոնք մեկուկես տարի առաջ հեղափոխականի դիրքերից էին հանդես գալիս, այժմ սուր քննադատության են ենթարկում իշխանությունների քայլերը: Սա հատկապես նկատելի դարձավ Փաշինյանի՝ Ամուլսար տանող ճանապարհները ապաշրջափակելու առաջարկից հետո:

Մի փոքր մոնիթորինգից հետո պատկերացում ես կազմում ստեղծված իրավիճակի մասին. հեղափոխական ամենակարկառուն ներկայացուցիչները սկսում են բարձրաձայնել իրենց հավատի կորստի մասին:

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության վարկանիշի վրա բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, այլև վերջին շրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները:

«Երբ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին օրենսդիր և գործադիր իշխանությունները եկան հեղափոխական նոր դեմքերով, դրանից հետո մինչև հիմա կարելի է ասել ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է գրանցում:

Սա՝ հիմնականում այն թիմի ազդեցության արդյունքում, որը Փաշինյանը ձևավորեց:

Նկատի ունեմ կառավարության թիմը և մասամբ նաև Ազգային ժողովի իր թիմը:

Երբ ասում ենք, որ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, դա միայն իր «շնորհքը» չի: Դա նաև իր թիմի ազդեցությունն է, որն այնքան էլ համալրված չէ մասնագետներով: Երբ դժգոհություններ են լինում որևէ նախարարությունից, դա անմիջապես անդրադառնում է անձամբ վարչապետի ռեյտինգի վրա, քանի որ դա իր բերած կադրերն են»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Հարցնում եմ՝ կարո՞ղ ենք փաստել, որ սա նաև հեղափոխության նկատմամբ հասարակության էյֆորիկ տրամադրությունների ավարտն է և այն, որ մարդկանց մի ստվար զանգված սկսել է իրադարձություններին սթափ հայացքով նայել:

Սոցիոլոգը նշում է, որ մասամբ կարող է համաձայնել դիտարկման հետ: «Այսօր հասարակությունը միասեռ չէ: Էյֆորիան հեղափոխության ժամանակ և դրանից մի քանի ամիս հետո համատարած բնույթ էր կրում, իսկ հիմա մեր հասարակության մի մեծ զանգված դրանից դուրս է եկել, ավելի սթափ է, պրագմատիկ է նայում իրադարձություններին և ուզում է տեսնել իրական արդյունքներ:

Կան, իհարկե, մարդիկ, որոնք շարունակում են մնալ էյֆորիայի մեջ, որոնք շարունակում են երկրպագել, ատամներով պաշտպանել իշխանություններին»,նշում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում եմ՝ հիմա, երբ հասարակության մեջ ակնհայտորեն որոշակի խմորումներ են տեղի ունենում, հնարավո՞ր է հայտնվեն քաղաքական ուժեր և անհատներ, որոնք կփորձեն հօգուտ իրենց օգտագործել դժգոհության ալիքը:

Պողոսյանը դրական պատասխան է տալիս: «Պատմականորեն միշտ էլ այդպես է եղել: Եթե իշխանության նկատմամբ բարձրանում է դժգոհության ալիք, անպայման կգտնվեն, համոզված եմ՝ հիմա էլ կան մարդիկ և քաղաքական շրջանակներ, որոնք սպասում են այդ պահին, որպեսզի կարողանան մտնել ակտիվ քաղաքականության մեջ որպես ընդդիմադիր ուժ»,-եզրափակում է Գևորգ Պողոսյանը:

Սոցիոլոգ Սամվել Մանուկյանը նշում է, որ իշխանությունների և վարչապետի վարկանիշի բարձրանալու կամ նվազելու մասին հստակ պատկերացում կարող են տալ միայն սոցիոլոգիական հետազոտությունները, փաստացի տվյալները, սակայն մոտեցումը հետևյալն է:

«Հիմա տարաբնույթ միտումներ են ընթանում Հայաստանում: Որոշներն ունակ են բարձրացնելու, որոշներն էլ՝ նվազեցնելու կառավարության և վարչապետի վարկանիշը:

Օրինակ, աշխատավարձերի, թոշակների բարձրացումը կարող է դրական ազդեցություն ունենալ իշխող ուժի վարկանիշի վրա, իսկ Ամուլսարի խնդիրը՝ բացասական»,-ասում է Մանուկյանը:

Սոցիոլոգն անդրադառնում է նաև համացանցում առկա բանավեճերին, տրամադրություններին և մանրամասնում՝ արդյոք հնարավո՞ր է սրա միջոցով որոշակի պատկերացում կազմել հասարակական տրամադրությունների մասին: «Հայաստանի հասարակության համար համացանցը ներկայացուցչական չէ:

Համացանցում գտնվող մարդիկ էմոցիոնալ են և քաղաքական մեծ բեռնվածք ունեցող: Ինչպիսին է դրանց հարաբերակցությունը տեղեկատվական պայքարում, ուրիշ խնդիր է, որը հասարակական տրամադրությունների հետ համարյա կապ չունի: Կան այնպիսի անհայտ և հայտնի ռեսուրսներ, որոնք աշխատում են վարկանիշների բարձրացման և հակառակը՝ նվազեցման ուղղությամբ:

Ուստի համացանցի վրա պետք չէ կոնկրետ շեշտադրում կատարել, քանի որ շատ քիչ մարդիկ են այժմ կարևոր հարցերի շուրջ մտնում բանավեճի մեջ: ԶԼՄ-ները հղում են կատարում այդ փոքրիկ խմբերին, տպավորություն է ստեղծվում՝ իբր համացանցը ստեղծում է հասարակական տրամադրություններ:

Դրանք կարող են շեղվել. ով ավելի շատ փող ներդնի համացանցային քարոզչական պայքարի վրա, նա էլ կարող է հաղթող դառնալ հենց այդ պայքարում: Բայց դա չի նշանակում, որ նա հաղթում է հասարակական տրամադրությունների հետ կապված հարցերում»,-եզրափակում է Սամվել Մանուկյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Ջոկովիչը պարտվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել. 5 ժամ է պահանջվել այն մարելու համար (ֆոտո) «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք (ուղիղ) Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Փաստ» Երբ քաղաքացու ձայնը լսելի է. «Փաստ» Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ
website by Sargssyan