Ին­չո՞ւ փլուզ­վե­ցին հա­սա­րա­կու­թյան հույ­սե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարվա գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մարդկանց մեջ հույսեր արթնացան, թե նոր իշխանություններին կհաջողվի երկրի սոցիալտնտեսական կյանքում շատ արագ դրական փոփոխությունների հասնել, սակայն մեկուկես տարի անց պարզ է դառնում, որ բնակչության հույսերը չեն արդարացել, ավելին՝ դժգոհությունները գնալով խորանում են։

Ի՞նչն է պատճառը, որ նոր իշխանություններին այդպես էլ չի հաջողվում գտնել երկրի «թռիչքային զարգացման» բանալին։ Այս խնդիրն ունի խորքային բնույթ, և իշխանությունը, ի սկզբանե տեսնելով հասարակության շրջանում էյֆորիկ տրամադրությունները, այնպիսի ծանրություն է վերցրել իր ուսերին, որը չի կարող տանել մի քանի պատճառներով։

Նոր կառավարության և խորհրդարանի ձևավորումից հետո բոլոր հնարավորությունները կային, որպեսզի դրանց կազմում ընդգրկվեին պրոֆեսիոնալներ, որոնք կարող էին գլուխ հանել իրենց ոլորտի խնդիրներից և դրանց լուծումներ տալ։

Սակայն ընտրվեց կադրային քաղաքականության այլ տարբերակ, և կադրերի ընտրության հարցում առաջնային պլանում դրվեց հեղափոխության իրականացմանը ներդրում ունենալու կամ, այլ կերպ ասած, «քայլելու» գործոնը։

Արդյունքում կառավարման բարձր օղակներում հայտնվեցին բազում ոչ պրոֆեսիոնալներ, որոնք անգամ գաղափար չունեն պետական կառավարման համակարգի մասին։ 

Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Փաշինյանը անձամբ է փորձում զբաղվել տարբեր ոլորտների հարցերով, իսկ այդ ընթացքում իր թիմի անդամների մեծամասնությունը մնում է ստվերում։

Մյուս կարևոր պատճառը, որ նոր իշխանությունները չկարողացան արդարացնել հասարակության հույսերը, այն է, որ նրանք չունեն հստակ ծրագիր և ռազմավարություն։

Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում առաջ քաշվեց «տնտեսական հեղափոխության» գաղափարը, սակայն կառավարության ծրագրից պարզ դարձավ, որ այդ ծրագիրը շարքային ծրագիր է, ինչպիսին ներկայացվել է տարբեր տարիներին։

Հասնելով իշխանության՝ Փաշինյանն ու իր թիմն այդպես էլ չգիտակցեցին, որ տնտեսության զարգացման համար պետք է բարենպաստ միջավայրի ձևավորում, որը հնարավորություն կտա օտարերկրյա ներդրումներ ներգրավել։ 

Սակայն իշխանությունները այդպես էլ չկարողացան ձևավորել համապատասխան ներդրումային միջավայր, քանի որ իրենց կողմից տարվող քաղաքականությունն անկանխատեսելի է, իրենք չունեն քայլերի հաջորդականություն նախատեսող ռազմավարություն և շատ արագ կարող են որոշումները մեկը մյուսի հետևից փոխել։

Իսկ բիզնեսը կանխատեսելիություն է սիրում։

Իշխանություններին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց գրանցել արտաքին քաղաքականության ոլորտում։

Նրանք կարծում էին, թե իրենց փորձը բավարար է, սակայն վարեցին իներցիոն արտաքին քաղաքականություն՝ առանց նախաձեռնողականության։ 

Իշխանությունների հիմնական նպատակը դարձավ ոչ թե գործընկերների հետ շահավետ փոխգործակցությունը, այլ իրենց իմիջը պահելը, այդ նպատակով էլ իրենք ավելի շատ խոսում են ոչ թե հարաբերությունների բովանդակության, այլ այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվում բարձր պահել Հայաստանի ինքնիշխանությունը։

Սա է պատճառը, որ մեր արտաքին գործընկերների հետ հարաբերություններում գրեթե առաջընթաց չկա, ավելին՝ առկա է խորը անվստահություն, ինչպես, օրինակ՝ առկա է հայ-ռուսական հարաբերություններում։

Հեղափոխականների անհաջողությունների մյուս կարևոր պատճառն այն է, որ նրանք այդպես էլ քայլեր չձեռնարկեցին հասարակությանը համախմբելու և բաժանարար գծերը վերացնելու ուղղությամբ, և արդյունքում շարունակվեց պայքարը հնի ու նորի, սևի ու սպիտակի միջև, իսկ հասարակության նման հատվածականությունը բերեց ատելության և թշնամանքի դոզայի ավելացմանը։

Եվ թշնամանքի աճի պայմաններում արդեն դժվար է խուսափել հիասթափությունների և դժգոհությունների կուտակումից։

Այսպիսով, ներկայիս իշխանության պաշտոնավարումը ցույց տվեց, որ կան լուրջ բացթողումներ, սակայն հարցն այն է, թե արդյոք Փաշինյանը և իր թիմը ունա՞կ են դասեր քաղել այդ սխալներից։ Ավելին, երբևէ կգիտակցե՞ն այդ սխալները, թե՞ կշարունակեն անսխալականության պատրանքի ու շղարշի տակ մնալ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանին «Թռիչք» նեկայացումով բացվեց Գյումրու թատրոնի 154-րդ թատերաշրջանը ՊՆ փոխգնդապետն է իմ օգնականին հետապնդել. Վայոց Ձորի մարզպետը՝ Եղեգնաձորի դեպքի մասին. Տեսանյութ Ուժայինների փոփոխությունը, ըստ Խաչատուր Սուքիասյանի, փայլուն քայլ էր. Տեսանյութ Ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին. Փաշինյանը` Գյումրիում Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք ՀՀ անկախության տոնի արռթիվ շարունակում են շնորհավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1000 կրակոց. Արցախի ՊՆ Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Սերժ Սարգսյանը Վանաձորում է. Հանրապետականները հարգեցին զոհված ազատամարտիկների հիշատակը (ֆոտո) Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր. իրականացվելու է նաեւ պայմանական նշանակետերի խոցում Ազատ և անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է. Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Աննա Հակոբյանը շնորհավորել է անկախության 28-ամյակն ու տարազով լուսանկարներ հրապարակել (Photo) Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին. Քոչարյանի շնորհավորական ուղերձը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան նոր էջը Ահ­ռե­լի մո­լո­րու­թյուն, որն ար­դեն իսկ Հայաս­տա­նի տնտե­սու­թյան հա­մար դար­ձել է կոր­ծա­նա­րար Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան
website by Sargssyan