Եթե ընտրությունների միջոցով հնարավոր լիներ իշխանափոխություն իրականացնել, ապա երկրում հեղափոխություններ չէին լինի

Արցախի «Արդարություն» կուսակցությունն անդրադառնալով սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Դեռևս հուլիս ամսին Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարել էր, որ վերջին տարիներին իշխանության շուրջ դաշինք կազմած քաղաքական կուսակցությունների կողմից վարվող ոչ լիարժեք քաղաքականության հետևանքները և այսօր Արցախում ընթացող քաղաքական գործընթացները մշուշ են սփռել երկրի բնականոն զարգացման վրա, խաթարել համերաշխ հասարակություն կառուցելու տեսլականը, որն իր հերթին առաջացնում է բազմաթիվ նոր մարտահրավերներ: Նշել էր, որ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունները, ցանկացած արդյունքի դեպքում հեռու կլինի ժողովրդի կամարտահայտությունից, իսկ ընտրությունների կուսակցականացնելը էլ ավելի կխորացնի հասարակության շրջանում առկա խմորումները:

Ցավոք սրտի մեր կոչը ոգևորությամբ չընդունվեց Արցախի քաղաքական կուսակցությունների կողմից, չնայած այն հանգամանքին, որ գործող նախագահի շուրջ դաշինք կազմած երեք կուսակցություններ բանավոր տվել էին իրենց համաձայնությունը: Սակայն սեպտեմբերի 8-ի ընտրությունները փաստեցին հակառակը: ՀՅԴ կուսակցությունը պաշտպանեց որոշ թեկնածուների, համագործակցելով «Սասնա ծռեր» կուսակցության հետ: «Ազատ հայրենիք» կուսակցությունը կրկին անգամ հենվելով իր վարչական ռեսուրսների վրա, ամեն ինչ արեց պահպանելու համար գործող համակարգն իր բոլոր արատներով հանդերձ՝ դրա վառ ապացույցը, որ բնակչության մեջ գործող համակարգի նկատմամբ համատարած դժգոհության ֆոնին, Արցախում 12 քաղաքային համայնքներից 10 համայնքում «հաղթեցին» այդ կուսակցության թեկնածուները, իսկ կուսակցության պատասխանատուները հպարտորեն հայտարարեցին, որ ջախջախիչ հաղթանակ են տարել:

Իհարկե այս անգամ եղան համայնքներ, որտեղ ժողովուրդը արտահայտեց իր կամքը: Մեր հիշողության մեջ դեռևս թարմ է 2018 թվականի Հայաստանյան իրադարձությունները, երբ զրկվելով վարչական ռեսուրսներից, երբեմնի հզոր և առաջատար քաղաքական ուժը ընտրությունների արդյունքում հայտնվեց քաղաքական լուսանցքում: Դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ իշխող կուսակցությունը բոլոր ընտրություններում «վստահ հաղթանակ» էր տոնում և ջախջախում բոլորին:

Տարիներ շարունակ և հիմա նույնը տեղի է ունենում Արցախում՝ վստահ և ջաղջախիչ հաղթանակ են տանում բոլոր ընտրություններում:

Պատմությունը փաստում է, որ եթե ընտրությունների միջոցով հնարավոր լիներ իրականացնել իշխանափոխություն, ապա երկրում հեղափոխություններ չէին լինի»:

Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Հայաստանը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան Երկու գողությունն էլ նույն անձն էր կատարել. նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ Իշխանության հակառակ կողմը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Եղանակը Հայաստանում Զոհված զինծառայողների մայրերը 5 օր ժամանակ տվեցին Փաշինյանին Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին (տեսանյութ) Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանի հետ
website by Sargssyan