Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց ՆԱՄ-ի 15-ամյակը

«Նարեկացի» արվեստի միությունը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը գեղեցիկ համերգային ծրագրով նշեց իր 15-րդ տարեդարձը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին: Տոնական միջոցառումը մեկնարկվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանի Տերունական աղոթքով:

На изображении может находиться: 4 человека, люди сидят

Հոբելյանական երեկոն վարեցին Անահիտ Հակոբյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Սամվել Բաղինյանը, ովքեր իրենց գեղեցիկ ելույթը համեմեցին բանաստեղծական խոսքով: Երեկոն իրենց անզուգական կատարումներով զարդարեցին «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), երգչուհի Լուսին Վանեսը, Լևոն Կարապետյանը (դաշնամուր), Գևորգ Կոջոյանը (տենոր), Աստղիկ Խաչատուրյանը (դաշնամուր), ՆԱՄ երգչախումբը (խմբավար՝ Անահիտ Սարգսյան), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, պարուսույց՝ Աբել Մաթևոսյան):На изображении может находиться: 6 человек, люди стоят, обувь, баскетбольная площадка, ребенок, толпа и в помещении

 

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկավ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, ՆԱՄ-ի գեղարվեստական խորհրդատու Դանեիլ Երաժիշտը և ներկայացրեց Գևորգ Կոջոյանի կատարմամբ հնչող «Սուրբ Մեսրոպ» (խոսք՝ Սիամանթո, երաժշ.՝ Դանիել Երաժիշտ) երգը՝ նշելով, որ 1913-ի հոկտեմբերին, Պոլսո «Պտի-Շատ» թատրոնում Կոմիտասի կազմակերպած հանդիսության ժամանակ, որը նվիրված էր հայոց այբուբենի 1500-ամյակին և տպագրության 400-ամյակին, Սիամանթոն ընթերցել է իր «Սուրբ Մեսրոպ» պոեմն ու արժանացել Կոմիտասի գովասանքին:На изображении может находиться: 9 человек, баскетбольная площадка

 

- 1985 թվականին կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն Գրիգոր Նարեկացու խոսքերով գրել է «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը»: Նա նշում էր, որ նախատեսել էր գրել այլ երաժշտություն, սակայն ստացվել է բոլորովին ուրիշ բան, քանի որ իր սենյակում թևածում էր Նարեկացու հզոր ոգին:

На изображении может находиться: 1 человек, ночь и в помещенииԱյս պատմությամբ ցանկանում եմ նշել, որ «Նարեկացի» արվեստի միությունն արժանի է և արժանապատվորեն է կրում Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը,-ավելացրեց Դանիել Երաժիշտը:

На изображении может находиться: 4 человека, люди стоят, баскетбольная площадка и в помещении«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց «Փարոս» կամերային երգչախմբին՝ ՆԱՄ-ի հիմնադրման օրվանից իրենց հետ լինելու համար: -Ուղղորդվելով Սուրբ Գրիգոր Նարեկացու հոգևոր առաջնորդությամբ՝ 2004 թվականին Երևանում հիմնադրեցի «Նարեկացի» արվեստի միությունը, որին հետևեց հաջորդ հաստատությունը Շուշիում՝ 2006 թվականին:

На изображении может находиться: один или несколько человек и в помещенииԽիստ խորհրդանշական պատմությունը պետք է հիշեմ, երբ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը մեծարում է Ամենայն հայոց երգահան Կոմիտասին, վերջինս ի պատասխան ասում է. «Սիրելի՛ Հովհաննես, հրաշալին ես չեմ, այլ հայ ժողովուրդն է, քանզի եթե ժողովուրդը այսքա՜ն հրաշալի չլիներ, Կոմիտասն ինչ էլ աներ արդյունքի չէր հասնի»:

На изображении может находиться: 2 человека, обувь и в помещенииՆԱՄ-ը մի մասնիկն է հայ ժողովրդի՝ ծնված Աստծո հովանավորությամբ: Հիմք ընդունելով Կոմիտասի խոսքերը՝ պետք է ասեմ, որ եթե չլինի հայ ժողովրդի սերն ու մասնակցությունը, մենք կմնանք որբ, մեր գործերը՝ կիսատ, մեր սրահները՝ դատարկ: Այս տարեդարձը մեր ուխտի վերանորոգումն է: Շնորհակալ եմ բոլորին նվերների, ՆԱՄ-ի կողքին կանգնելու և աջակցելու համար,- նշեց Նարեկ Հարությունյանը:

На изображении может находиться: один или несколько человек и обувьԱմեն տարի Նարեկ Հարությունյանը տարեդարձի միջոցառումից հետո միության պատկերանշանն է նվիրում որևէ արվեստագետի, այս անգամ, մի փոքր շեղվելով ավանդույթից, նվերը հանձնվեց դահլիճում գտնվող ամենափոքրիկ հանդիսատեսին: Դահլիճի ցուցասրահում ներկայացված էին 15 տարիների ընթացքում ՆԱՄ-ում հանդես եկած և իրենց աջակցությունը ցուցաբերած անհատների լուսանկարները: Միությունն անակնկալ էր պատրաստել նրանց համար՝ նվիրելով տարիների խորքում թաքնված անձնական լուսանկարները, որոնք ամփոփված էին ջերմ հուշերով և գեղեցիկ զգացողություններով: Ամեն տարի միայն Երևանի կենտրոնը հյուրընկալում է նվազագույնը 15000 հանդիսատես մայրաքաղաքից, մարզերից, սփյուռքից: Արվեստագետի ու հանդիսատեսի միջև ստեղծված անմիջական կապի շնորհիվ փոխանցվում է արվեստի խորհուրդը: Միևնույն ժամանակ աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները ծանոթանում են հայկական մշակույթին՝ իր հին և ժամանակակից արժեքներով: 

Ելիսեյան պալատի մուտքի մոտ Փաշինյանին դիմավորել է Մակրոնը Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ (ֆոտո) Հրաժարակա՞ն, թե՞ պաշտոնանկություն Արտակարգ դեպք՝ Երեւանում «Հայկ Այվազյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական գործի քննությունն ավարտվել է Հերթական հնարովի քրգործը, որով փորձում են հասարակությանը ներկայացնել այն, ինչը գոյություն չունի. Նազիկ Ամիրյանի պաշտպան ՀՀ ՔԿ պատվիրակությունը ծանոթացել է ռուսաստանցի գործընկերների տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումներին Այս իշխանությունը պատերազմ է հայտարարել ազգայինին․ ՀՅԴ ԳՄ անդամ Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը. Լավրով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ Աշխատանքից հեռացվելու սցենարին եւս պատրաստ եմ․ ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին Խորհրդակցություն՝ ԱԻՆ-ում. քննարկվել են կառուցվածքային փոփոխությունները. Ցոլակյանը հանձնարարություն է տվել Մեկնարկում է «Կին» միջազգային 16-րդ կինոփառատոնը Ողբերգական դեպք. Շմոլ գազից թունավորված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է «Չենք ուզում գնալ Գյումրի». Նորագավիթի ավտոմաքսատան ճանապարհը պարալիզացված է (տեսանյութ) Հոնկոնգում ցուցարարները տրանսպորտային քաոս են ստեղծել Դպրոցներում ձմեռային արձակուրդի օրերը հայտնի են Եղանակը Հայաստանում 2020թ. գարնանը կշահագործվի Կապանի օդանավակայանը, չնայած վնասով կաշխատի
website by Sargssyan