Պա­տա­հա­կա­նու­թյո՞ւն, թե՞ օրի­նա­չա­փու­թյուն. ի՞նչ է մեզ սպաս­վում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած շաբաթ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկու հանդիպում անցկացրեց սեփական հարկի տակ:

Նախ՝ արտաքուստ սպասելի, իսկ իրականում ցավալի պարտություն կրեցինք Իտալիայի շատ ուժեղ հավաքականից, հավաքական, որը միանձնյա գլխավորում է մեր խմբի մրցաշարային աղյուսակը՝ վեց խաղում տոնելով վեց հաղթանակ:

Այնուհետ «կենաց-մահու» հանդիպում անցկացրեցինք Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականի հետ: Այս հանդիպման հաղթողը տեսական շանսեր էր ստանում պայքարել երկրորդ ուղեգրի համար (կրկնենք՝ Իտալիայի հավաքականը մեր խմբում փաստացի մրցակցությունից դուրս է):

Հայաստանի հավաքականը հաղթեց 4:2 հաշվով: Արդյունքում խմբում Հայաստանը միակ հավաքականն է, որը Ֆինլանդիայի ընտրանու հետ կարող է պայքարել երկրորդ հորիզոնականի համար, քանի որ Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականը ֆիններից հետ է մնացել ամբողջ 5 միավորով, հույները, սեփական հարկի տակ անակնկալ կերպով երկու միավոր կորցնելով Լիխտենշտեյնի հատ խաղում, ընդհանրապես դուրս մնացին պայքարից, դե, իսկ Լիխտենշտեյնի հավաքականի մասին խոսելն ավելորդ է, քանզի սա նրանց առաջին միավորն էր:

Առաջիկա հանդիպումը մեր ընտրանին անցկացնելու է հենց նրանց հետ, և հաղթանակի դեպքում շանսերն առավել առարկայական են դառնում: 

Այդ պարագայում հաջորդ խաղը, որը կայանալու է Ֆինլանդիայում, կարող է ճակատագրական լինել թե՛ Հայաստանի, թե Ֆինլանդիայի հավաքականների համար:

Թեպետ, պետք է հաշվի առնել, որ հույներին սեփական հարկի տակ ընդունելուց հետո վերջին տուրում հյուրընկալվելու ենք իտալացիներին:

Հիմա՝ մի քանի խոսք մեր ընտրանու խաղի մասին: Մի շատ ուշագրավ փաստ: վերջին չորս խաղում մեր տղաները դարձել են արագ գոլի հեղինակ՝ մրցակիցների դարպասը գրավելով առաջին տասը րոպեներին: Սակայն Իտալիայի ու ԲՀ-ի հավաքականների հետ հանդիպումներում շատ արագ էլ ընդունել ենք պատասխան գնդակը: 

Եվ եթե բոսնիացիների հետ խաղում չընկճվեցին, ապա իտալացիների դեմ պայքարում անհասկանալի ինչոր բան կատարվեց թիմի հետ:

Տղաները կարծես միանգամից կորցրեցին վստահությունը, չէին հասկանում, թե ինչ պետք է անել խաղադաշտում, իսկ Ալեքսանդր Կարապետյանի՝ բացարձակ հորինված կարմիր քարտից հետո լրիվ կորցրեցին խաղի թելը:

Ասել, որ մեր ֆուտբոլիստները վատ էին խաղում, նշանակում է մեղանչել արդարության դեմ: 

Սակայն բանն այն է, որ ընդհանուր առմամբ բավարար խաղամակարդակն այդ հանդիպման ժամանակ ապահովվում էր մի քանի ֆուտբոլիստների շնորհիվ, իսկ թիմային գործողությունները կաղում էին: 

Հատկապես անհասկանալի էր, թե ինչ է ցանկանում դաշտում ստանալ գլխավոր մարզիչը. չկար ո՛չ միտք, ո՛չ ծրագիր: Սա թույլ տվեց ֆուտբոլային մասնագետների ու ֆուտբոլասերների մեծ մասին վերստին հիշել, որ մենք «մարզիչ չունենք»:

Իհարկե, ինչպես հաճախ է պատահում (դե, սիրուց ատելություն կես քայլ է), բոսնիացիների հետ խաղից հետո հանկարծ մարզիչը «հայտնվեց», այն էլ՝ ինչպիսի մարզիչ: 

Սակայն մեր մարզչի նկատմամբ մեծագույն հարգանքով հանդերձ, իրականությունն այն է, որ Արմեն Գյուլբուդաղյանցը, որքան էլ մեր ունեցածների մեջ լավագույններից է, այնուամենայնիվ, հավաքականի մարզչի «չի ձգում»:

Իմիջիայլոց, վատ չէր լինի, եթե պարոն Գյուլբուդաղյանցը հետխաղային ասուլիսների ժամանակ ոչ թե խաղը պատմեր (դա մենք էլ ենք տեսել), այլ մասնագիտական գնահատականներ տար՝ ինչու-ի հանգվույն: 

Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականի դեմ հանդիպմանը միակ բանը, որը «մարզչական» էր, խփած գոլից հետո հետ քաշվելու պրակտիկայի վերացումն էր:

 

Մնացյալը փաստացի ստացել ենք ֆուտբոլիստների համառության, նվիրումի ու այն գիտակցման շնորհիվ, որ «սա վերջին շանսն է»: 

Գումարած՝ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջապես հավաքականում ցույց տվեց իր լավագույն որակները՝ իսկական թիմի ավագի պես ամբողջ խաղն իր վրա վերցնելով:

 

Այսպես կարելի է հաղթել Լիխտենշտեյնին, նաև՝ Հունաստանին, սակայն շատ դժար է լինելու ֆինների ու իտալացիների հետ խաղերում: Առավել ևս, որ ակնհայտ խնդիրներ ունենք թիկունքում:

Վերջին խաղերում բաց թողած 5 գոլերից չորսը «կերել ենք» գրեթե նույն ոճով, ինչը պետք է մտահոգի գլխավոր մարզչին: Իհարկե, հասկանալի է, որ մարզիչը «խաղում» է այն կադրերով, ինչ կա ձեռքի տակ, սակայն մասնավորապես Իտալիայի հետ խաղում, երբ հինգերորդ րոպեից ակնհայտ էր իտալացիների ձեռագիրը, գրեթե 60 րոպե պահանջվեց «գլխի ընկնելու», որ հակառակորդի 4 ու 14 համարները եզրերով պարզապես քայքայում են մեր պաշտպանությունը, իսկ պաշտպանության կենտրոնում հանդես եկող ֆուտբոլիստները խանգարում են միմյանց: 

Այնպես որ, հնարավոր չէ միայն հարձակման թևի ֆուտբոլիստների հաշվին միշտ հաջողության հասնել, այսինքն՝ միշտ խփել այնքան գոլ, որքան անհրաժեշտ է հաղթանակի համար, երբ պաշտպանությունն անընդհատ գոլեր է թողնում: Ասվածի վկայությունը փխած ու բաց թողած գնդակներն են՝ 12:11:

Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ մենք ունենք 9 միավոր, երեք միավորով ենք հետ մնում ֆիններից, ու Լիխտենշտեյնին հաղթելուց հետո Ֆինլանդիայում հանդիպումը կարող է ունենալ Իռլանդիայի հետ հայտնի հանդիպման արժեքը:

Տա Աստված, որ հույների ու բոսնիացիների դեմ տարած հաղթանակները հետագայում օրինաչափություն դառնան, այլ ոչ թե դիտարկվեն որպես սենսացիաներ կամ պատահականություններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
 

 

Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Հայաստանը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան Երկու գողությունն էլ նույն անձն էր կատարել. նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ Իշխանության հակառակ կողմը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Եղանակը Հայաստանում Զոհված զինծառայողների մայրերը 5 օր ժամանակ տվեցին Փաշինյանին Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին (տեսանյութ) Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանի հետ
website by Sargssyan