Այ մեռնեմ ձեզ. Արմեն Գյուլբուդաղյանց

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

 

«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, ով հրաշալի արդյունքներ է ցույց տալիս չորս խաղ անընդմեջ ու իր գլխավորությամբ մեր թիմը ռեալ շանս է ստացել դուրս գալու խմբային փուլից: Մեր մարզիչն այն մարդկանցից է, ով չի սիրում շատ երևալ, չի սիրում, երբ ինքն է հայտնվում ուշադրության կենտրոնում, իսկ միակ բանը որ սիրում է՝ թիմին հաղթանակների տանելն է: Միայն տեսնեք, թե ինչ վիճակում է նա, երբ թիմը վատ է խաղում, կամ ինչ վիճակում է, երբ մերոնք հաղթում են: Գյուլբուդաղյանցին շատ են քննադատում, ու դա նորմալ է, բայց ի պատիվ իրեն՝ այդ քննադատությունները երբեք չանձնավորեց ու ամեն քննադատությունից քաղեց իր համար օգտակարը: Առիթը եկել է՝ ասեմ. Մեր հավաքականի կորիզը հանդիսացող ֆուտբոլիստների ֆուտբոլային կնքահայրը հենց նա է, նա է մարզել նրանց մեծ մասին մանկապատանեկան տարիքում ու դարձրել լուրջ ֆուտբոլիստ, հենց Գյուլբուդաղյանցն է այն մարդը, ով հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մեծ մասի հնարավորությունների մասին գիտի ամեն ինչ, նույնիսկ ավելին, քան ֆուտբոլիստները: Տղեքը նրան հարգում են, և նույնիսկ երբ ուժերը սպառվում են ուժերից վեր քայլ կատարելիս, անում են դա նաև իրենց մարզչի համար: Սրանք փաստեր են, որոնց մասին երբեք չի խոսվել, ու իրականում շատ դժվար է վիճակը բառերով նկարագրել: Իհարկե, կարելի է անվերջ պնդել, որ պետք է ունենալ այլ մարզիչ, իհարկե, կարելի է, կարելի է ունենալ նաև այլ խաղացող, այլ լրագրող, ֆեդերացիայի այլ աշխատակից, ամեն ինչ էլ կարելի է, բայց եկեք հիմա ու այս պահին հավատանք մեր թիմին, մեր մարզչին, ես հավատում եմ Գյուլբուդաղյանցին: 

Ի դեպ՝ շատ հուզիչ էր, երբ երեկ մերոնց հերթական գոլից հետո տեսախցիկները ֆիքսել են Գյուլբուդաղյանցի շուրթերի շարժումները, ու հասկացվում է հետևյալ արտահայտությունը. «Այ մեռնեմ ձեզ»: Առաջ»,- գրել է Եգանյանը:

 

Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Հայաստանը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան Երկու գողությունն էլ նույն անձն էր կատարել. նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ Իշխանության հակառակ կողմը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Եղանակը Հայաստանում Զոհված զինծառայողների մայրերը 5 օր ժամանակ տվեցին Փաշինյանին Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին (տեսանյութ) Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանի հետ
website by Sargssyan