«Պոլսո պատրիարքի ընտրությունը քաղաքական, այլ ոչ թե հոգևոր իրադարձություն է»

regnum.ru-ն «Հայերը Էրդողանի և Ալիևի միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ օրերս Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» շաբաթաթերթը գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի տեղապահ, եպիսկոպոս Սահակ Մաշալ յանի և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլու հետ:

Էրդողանը հետաքրքրվել է նոր պատրիարքի ընտրության նախապատրաստման աշխատանքներով, իսկ Մաշալ յանն ու Շիրինօղլուն ասել են, որ սպասում են համապատասխան փաստաթղթին ընտրություններ անցկացնելու համար:

Այս կապակցությամբ «Ակոսը» պարզաբանել է, որ Թուրքիայի նախագահի հետաքրքրությունն այս հարցում պատահական չէ, քանի որ նախորդ օրը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլին հայտարարել էր, որ «համապատասխան փաստաթուղթը մեկ շաբաթվա ընթացքում կուղարկվի պատրիարքարան»:

Պետք է ենթադրել, որ այնտեղ նշվելու է մինչ այդ անընդհատ հետաձգված ընտրությունների օրը: Կա վարկած, որ Անկարան այդ ամբողջ ժամանակը օգտագործել էր պատրիարքի աթոռի անցանկալի հավակնորդներին «վերացնելու» համար: Բայց ինչո՞ւ:

Ի վերջո, «հայկական հարցը», որպես այդպիսին, գոյություն չունի ժամանակակից Թուրքիայում: Ոչ պաշտոնական տվյալներով, ներկայումս բազմամիլիոնանոց Ստամբուլում ընդամենը շուրջ 100 հազար հայ կա, իսկ երկրի այլ տարածքներում, ըստ վիճակագրության, համարյա չկա:

Այնուամենայնիվ, Էրդողանը անձամբ է ներգրավված Պոլսո պատրիարքի ընտրություններին, և ինչպես գրում են ստամբուլ յան թերթերը, փորձում է այդ պաշտոնում հաստատել «իր պաշտպանյալ Արամ Աթեշյանին»:

Ըստ որոշ հայ փորձագետների, «Կոնստանդնուպոլսի պատրիարքը թուրքական իշխանությունների ձեռքին գործիք է որոշ հարցեր լուծելու համար»: Բայց ի՞նչ հարցեր:

Ըստ «Ակոսի» խմբագիր Բագրատ Էստուկյանի, «Պոլսո պատրիարքի ընտրությունը քաղաքական, այլ ոչ թե հոգևոր իրադարձություն է», քանի որ այդ «աթոռը ենթադրում է ակտիվ մասնակցություն քաղաքականությանը»:

Պաշտոնապես իշխանությունները պատրիարքին տալիս են «Միլեթ Բաշի» կոչումը, որը նշանակում է «ազգի կամ ժողովրդի գլխավոր»: Սակայն հարց է ծագում, թե Թուրքիայում ինչպե՞ս է պատրիարքը «հայկական քաղաքականություն» իրականացնելու, եթե չունի հոտ:

Ավելին, Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի պատրիարքարանը Հայ Առաքելական եկեղեցու ինքնավար հայրապետություն է և կանոնականորեն ենթարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսին:

Սակայն Անկարան հաջողացրել է Էջմիածնին հեռու պահել ընտրություններից: Ի՞նչ է կանգնած այս ամենի հետևում:

Ըստ հայտնի թուրք լրագրող Յուսուֆ Քարաջանի, Էջմիածնի և Կոնստանդնուպոլսի միջև պառակտում մտցնելով՝ Էրդողանը փորձում է ավելի բարձր կարգավիճակ տալ երկրորդին, ինչը, ըստ էության վերադարձ է դեպի Օսմանյան կայսրություն:

Ընդ որում, նման քաղաքականություն Էրդողանն իրականացնում է աստիճանաբար, քայլ առ քայլ:

Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների կապակցությամբ (Հայոց ցեղասպանություն) ապրիլի վերջի իր ելույթում Էրդողանը նախ հայտարարելով, որ «օսմանյան հայերի սերունդներն այսօր ապրում են ամբողջ աշխարհում», «ուղիղ կամուրջ» է նետել արևմտահայ սփյուռքին, ապա հայերի կոտորածը անվանել է «անմարդկային», և վերջապես կոչ է արել ոչ թե Հայաստանին, այլ արևմտյան սփյուռքին թուրքերի և հայերի միջև նորմալ հարաբերություններ հաստատելու նպատակով երկխոսություն սկսել: 

Այսինքն, Անկարան, օգտագործելով ներկայիս պաշտոնական Երևանի դիրքի թուլացումը արևմտահայ սփյուռքի շրջանում, փորձում է արդյունավետ քայլեր կատարել և իր կողմը քաշել նրանց:

Սակայն կա ևս մեկ հարց: Դա «հայկական հարցն» է Անկարայի և Բաքվի միջև սերտ հարաբերությունների համատեքստում:

Թուրքիայի համար դժվար է իրականացնել իր քաղաքական և դիվանագիտական տեղաշարժումները առանց ղարաբաղյան խնդիրը հաշվի չառնելու, քանի որ դա կբերի Ադրբեջանի դժգոհությանը:

Ավելին, հակամարտության գոտում Բաքվի հնարավոր ուժային սցենարի դեպքում Անկարայի հավանական մասնակցությունը կհանգեցնի «հայկական հարցի» ավելի մեծ արդիականացման, իսկ Արևմուտքին հնարավորություն կտա արագացնել քրդական հարցի լուծումը` պետություն ստեղծելու ձևով: 

Ի դեպ, թուրքական փորձագիտական հանրությունը վաղուց է գիտակցել, որ «քրդական խնդիրը պատմականորեն ինչ-որ կերպ կապված է երկրում նախկինում ապրած հայ համայնքի և ուղղափառ սիրիացիների հետ»:

Այս ծուղակից դուրս գալու համար Էրդողանը պետք է կապեր հաստատի արևմտահայ սփյուռքի հետ և զուգահեռաբար ուղղորդի իրադարձությունների ընթացքը:

Թուրքական երկու պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը, ստիպված են ոչ թե միասին, այլ յուրաքանչյուրը ինքնատիպ լուծել «հայկական հարցը»:

Այլ սցենարով գործողությունների համար Անկարան և Բաքուն արդեն բաց են թողել պատմական պահերը: Թուրքիան, ի տարբերություն Ադրբեջանի, հայերին ճանաչում է որպես իր երկրի բնիկներ և սկսել է պաշտոնապես ճանաչել Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի զանգվածային բնաջնջման փաստը, բայց կտրականապես դեմ է այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանելուն:

Հակառակ դրան՝ Ադրբեջանը իր տարածքում գտնվող հայերին համարում է «այլմոլորակայիններ», չնայած, ի տարբերություն Օսմանյան կայսրության, չի կարողացել իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայաթափում: Եվ ավելին:

Անկարան կարող է անգամ խաղալ «ուրիշի դաշտում», փոխել իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ և այդ խնդիրը ներկայացնել որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու «նոր ստեղծագործական մոտեցում»:

Բաքվեցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն չի բացառում իրադարձությունների նման ընթացքը և ասում է, որ «հայկական հարցում Թուրքիան ցանկանում է խնդիրները հիվանդ գլխից տեղափոխել առողջ գլխին», քանի որ «Անկարան ինքը լուրջ խնդիրներ ունի Հայաստանի հետ, և հիմա էլ, ղարաբաղյան հիմնահարցը առաջ մղելով, փորձում է իր խնդիրները փոխանցել Ադրբեջանին»:

Այնպես որ, տեսնենք, թե ինչպես կզարգանա Էրդողանի «հայկական խաղը» և ինչպիսի արձագանք կստանա այն Բաքվում: Եվ ոչ միայն այնտեղ

Կամո Խաչիկյան

Վթար Երեւանի Բագրատունյաց պողոտայում. տուժածներից մեկի վիճակը ծանր է Վթարից հետո մեքենան դեպքի վայրից հեռացրել են եւ փորձել են ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել Գերմանական Die Welt թերթը բացահայտել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից մարդկանց առեւանգման 13 դեպք Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Անդրաշ Շիֆի մենահամերգին Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը. Ոստիկանություն Ղազախստանում գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ. հրապարակվել է ցնցող պատահարի տեսանյութը Ամեն ինչ արվում է Հայաստանին Ռուսաստանի շուկայից դուրս շպրտելու համար. Հրաչ Բերբերյան 37 տարի բանտում գտնվող Համբիկ Սասունյանի վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան. Գեւորգ Դանիելյան Ավտովթար՝ Երեւանում. ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց Զբոսաշրջության կոմիտեն հորդորել է մոտ օրերս խուսափել Արագած բարձրանալուց Տաքսիստները գյուղատնտեսություն չեն կարող զարգացնել. Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության ոլորտում անկման մասին Տղամարդն ահազանգել է ոստիկանություն, որ իրեն ծեծի են ենթարկել, ապա դանակով ծակել բազուկը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում Armenia TV-ն կցուցադրի Հենրիխ Մխիթարյանի խաղերը՝ Ռոմայում Աշխարհի գավաթ․ Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց պայքարից Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին Հների եւ սեւերի դեմ խաղ չկա. Էդուարդ Շարմազանով Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արարողությունը (լուսանկարներ) Պարոն Փաշինյանը երեւի չի հարգում իր ննջեցյալներին. Հսկայական խցանում Սովետաշենի գերեզանների ճանապարհին Արմեն և Նունե Սարգսյանները ցավակցական հեռագիր են հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին
Վերադարձրեք Ձեր ոսկե և արծաթե զարդերի սկզբնական փայլը այս պարզ մեթոդի օգնությամբ Դու հասկանում ես, որ երջանիկ ես այն ժամանակ, երբ նա է երջանիկ. 5 հոգեբանական մեթոդ՝ հասկանալու համար, որ նա «քո մարդն» է... Այս խխունջ-կարկանդակն առաջին իսկ կտորից գերեց ինձ․ ոչ միայն գեղեցիկ է, այլև արտակարգ համ ունի Գիտնականները գտել են մազերը քիմիաթերապիայի ժամանակ պաշտպանելու միջոց Փոքրիկ պիցցա ջեռոցում Ինչպե՞ս կարելի է շատ հեշտ թելն անցկացնել ասեղի միջով. շատ հեշտ տարբերակ՝ երկար չարչարվելու փոխարեն (Video) Ինդոնեզիայի գյուղերից մեկի սովորական առօրյան. մահացածներին հանել են զբոսանքի (photo) Այս տեսքո՞վ է Սիլվա Հակոբյանն հարսանիք գնացել, որտեղ ինքը քավորկին էր (լուսանկարներ) Կարիճներն այսօր մտահոգվելու պատճառներ կունենան․ սեպտեմբերի 15-ի աստղագուշակը Լուսանկարիչը ցույց է տվել ճշմարտությունն այն մասին, թե ինչպես են ստեղծվում չքնաղ լուսանկարները, որ ամեն օր տեսնում ենք
website by Sargssyan