ՀՀ պետբյուջեի կապիտալ ծախսերի թերակատարումը և դրա հնարավոր հետևանքները

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն անդրադառնով ՀՀ պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարմանը և դրա հնարավոր հետևանքներին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի Ընկերներ,

Տարբեր առիթներով խոսել եմ տնտեսական զարգացումների մասին՝ մատնանշելով նաև այն կարևոր խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը: 

Այդ խնդիրների շարքում մեծ կարևորություն ունի կապիտալ ծախսերի շարունակական թերակատարումները, որի հետևանքները տնտեսության համար ցավոտ են լինելու:  Թերևս այս հարցը կարող էր հանրության համար ընկալվել զուտ հնչեցված միտք,  եթե չհիմնավորվեր վերլուծությամբ:

Հետևապես խնդիր դրվեց “Լույս” հիմնադրամի տնտեսական թիմի հետ համատեղ գնահատելու կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունը մեր տնտեսության վրա: Որպեսզի գնահատականը լիներ ավելի համապարփակ, կիրառեցինք ընդհանուր հավասարակշռության GIMF մոդելը:

Նյութը շատ չծանրացնելու և հեշտ ընթեռնելի լինելու համար մակրոմոդելի տեսական նկարագրությունը տրված է ընդհանուր գծերով: Նյութի հիմնական մեսիջները հետևյալն են.

- Կառավարության կապիտալ ծախսերի կատարման գծով խիստ պահպանողական վարքագիծը ահազանգող պետք է լինի, քանի որ տուգանելու է տնտեսական աճին:

- Տնտեսական աճը տուգանվում է և կարճաժամկետում և երկարաժամկետում, նույնիսկ եթե հաջորդ տարի կառավարությունը նորից անհրաժեշտ մակարդակով կապիտալ ծախս անի (այս տարվա թերակատրման բացասական հետևանքները մնալու են):

- Կարճաժամկետում կապիտալ ծախսերի թերակատարումը բերելու է նաև գործազրկության աճի և աշխատավարձերի նվազման (կամ աճի տեմպի զսպման)

- Երկարաժամկետում պետական կապիտալ ծախսերի թերակատարումը նվազեցնելու է արտադրողականությունը և բացասաբար ազդի արտահանման վրա:

- Ներկա իրավիճակում կառավարության “ոչ ծախսող” քաղաքականությունը երբեմն ներկայացվում է որպես դրական ձեռքբերում: Դա ինչ որ տեղ ճիշտ կլիներ, եթե լինենք կարճատես և դատողություններ անենք միայն ընթացիկ տարվա համար: Իրականում հեռատես տնտեսական քաղաքականությունը պահանջում է,  որ կապիտալ ծախսերի թերակատարումը ահազանգ հնչեցնի կառավարությանը՝ իրավիճակն արագ շտկելու համար:

- Ճիշտ չէ այն տեսակետը,  որ կապիտալ ծախսեր չանելով և դրա հաշվին փող խնայելով պարտք/ՀՆԱ ցուցանիշը շարունակական բարելավում ենք: Միգուցե սա ճիշտ է մեկ տարվա համար, սակայն, կապիտալ ծախս չանելով երկարաժամկետում վտանգելու ենք նաև պարտք/ՀՆԱ ցուցանիշի բարելավման շարունակական գործընթացը, քանի որ թուլացնելու ենք տնտեսական աճի ներուժը:

Ի դեպ վերլուծությունում վերցրել ենք 2019 թ-ի առաջին կիսամյակի շուրջ 65 մլրդ դրամ կապիտալ ծախսերի թերակատարման փաստը և դա տարածել ամբողջ տարվա համար: Սակայն, ակնհայտ այս թիվը մեծանալու է, քանի որ տարվա երկրորդ կեսին այս միտումների շարունակման պարագայում ծրագիրը ևս չի կատարվելու: Արդյունքում նյութում բերված գնահատականները  (տնտեսության վրա թողած բացասական ազդեցության չափերը) կլինեն ավելի մեծ: 

Հ.Գ. Լրատվական աշխարհի իմ գործընկերները կարող են ընթերցել նյութի ներածությունը և եզրահանգումները»:

Մանրամասները՝ հետևյալ հղումով.

https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=61&fbclid=IwAR1EG389FlR4a7-Tf24-VCju0Bu4ZrSWubPY2m2U-NqYMYDGFAjq6qVOU0g

«Մշա­կույ­թը պետք է դի­տար­կել որ­պես պե­տու­թյան տնտե­սու­թյան զար­գաց­ման աղ­բյուր». «Փաստ» ԱԺ հերթական նիստերի օրակարագում 36 հարց է. կքննարկվի 2020 թվականի բյուջեն (ուղիղ) «Իրա­կան, նվա­զա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բյու­ջե». ո՞ր գոր­ծոն­ներն են լրա­ցու­ցիչ զգու­շա­վո­րու­թյան հան­գեց­րել. «Փաստ» Օպ­տի­մա­լաց­ման քո­ղի ներ­քո կա­ռա­վա­րու­թյունն ուռ­ճաց­նում է պե­տա­կան ապա­րա­տը. «Փաստ» Ամե­նա­զայ­րա­ցած եր­կիրն ենք. ին­չո՞ւ իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ դա­սեր չեն քա­ղում. «Փաստ» «Ինք­նա­խա­բե­ու­թյան դրսև­ո­րում, որը փոր­ձում են տա­րա­ծել նաև հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի վրա». «Փաստ» Չնայած հետևողական սիրաշահումներին.... «Փաստ» Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ. «Փաստ» Դպրո­ցում կու­սում­նա­սի­րեն կրոն­նե­րի պատ­մու­թյո՞ւն. «Փաստ» Ակումբում գողացել էին երիտասարդ կնոջ պայուսակը. ոստիկանները բացահայտեցին գողությունը Մտել է դեղատուն, դանակով սպառնացել աշխատակցուհուն եւ հափշտակել փողերը. բացահայտում Ելիսեյան պալատի մուտքի մոտ Փաշինյանին դիմավորել է Մակրոնը Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ (ֆոտո) Հրաժարակա՞ն, թե՞ պաշտոնանկություն Արտակարգ դեպք՝ Երեւանում «Հայկ Այվազյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական գործի քննությունն ավարտվել է Հերթական հնարովի քրգործը, որով փորձում են հասարակությանը ներկայացնել այն, ինչը գոյություն չունի. Նազիկ Ամիրյանի պաշտպան ՀՀ ՔԿ պատվիրակությունը ծանոթացել է ռուսաստանցի գործընկերների տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումներին Այս իշխանությունը պատերազմ է հայտարարել ազգայինին․ ՀՅԴ ԳՄ անդամ Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը. Լավրով
website by Sargssyan