Փա­շի­նյա­նի խոս­քե­րի հե­տև­ում «նոր» մտադ­րու­թյուն­նե­րը հաս­տա­տող «կոնկ­րետ» քայ­լեր չկան

regnum.ru-ն «Ինչու են Ալիևն ու Փաշինյանը միասին խաղում» վերնագրով հոդվածում գրում է, որ Բաքուն և Երևանը մի փոքր տարբերությամբ, բայց համարյա միաժամանակ հայտարարել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման մասին:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարվել է կոնկրետ ժամկետներ նշել` ասելով, որ «հարցի շուրջ երկխոսությունը շարունակվում է, և հայտարարություններ պետք է հնչեն երկու կողմերից»: Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգը ավելի կոնկրետ էր խոսել՝ «հույս ունենալով, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերին»:

Հիշեցնենք, որ վերջին անգամ արտգործնախարարների հանդիպումն ու բանակցությունները տեղի են ունեցել 2019 թվականի հունիսի 20-ին Վաշինգտոնում: Դրանից հետո Մամեդյարովն ասել էր , որ «Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են նոր փաստաթղթեր, և իրենք համաձայնել են երկու-երեք ամիս աշխատել այդ փաստաթղթերի վրա, որից հետո համանախագահները կառաջարկեն հաջորդ հանդիպման ամսաթիվը»:

Այս ամենից կարելի է երկու կարևոր հետևություն անել: Առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումների ժամանակացույցը չի խախտվել: Երկրորդ՝ հակամարտող կողմերի սեղանին դրված են «նոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորմանը», սակայն որի բովանդակությունը, ինչպես միշտ, չի բացահայտվում:

Եվ անմիջապես հարց է ծագում, թե արդյո՞ք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները կապված են այս նոր փաստաթղթերի թեզերի հետ, թե՞ դա պարզապես իմպրովիզացիա էր տվյալ թեմայի շուրջ:

Իսկապես, երբ Փաշինյանը Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղը հայտարարեց «Հայաստանի մաս», դա հարուցեց Բաքվի և Երևանի միջև տեղեկատվական կոշտ դիմակայություն՝ սպառնալով խափանել բանակցությունների ողջ գործընթացը:

յնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խումբը չարձագանքեց վարչապետի «նոր թեզին», և միայն կոչ հնչեց «ձեռնպահ մնալ բռնություններից և արվածություն առաջացնող հռետորաբանությունից»: Հետևաբար կարելի է երրորդ եզրակացությունը անել. ԵԱՀԿ Մինսկի խումբը Փաշինյանի բոլոր «ղարաբաղյան նորարարությունները» ընկալում է բացառապես որպես «ներքին սպառման ապրանք»: Թեկուզ հենց միայն այն պատճառով, որ Երևանը և Բաքուն շարունակում են աշխատել նախորդ բանակցային ձևաչափով և, ինչպես պարզվում է, համաձայնեցված ժամանակացույցով:

Ոչ ոք չի պատրաստվում հատել, այսպես կոչված, «կարմիր գիծը», որից այն կողմ իրավիճակի ավելի մեծ սրացում կլինի: Եվ հասկանալի է, թե ինչու. Փաշինյանի խոսքերի հետևում «նոր» մտադրությունները հաստատող «կոնկրետ» քայլեր չկան: Այնուամենայնիվ, նկարագրված սյուժեն լուրջ ինտրիգներ է պարունակում:

Արտաքուստ թվում է, թե հակամարտող կողմերը այլ ընկալում ունեն իրադարձությունների ընթացքի և հակամարտության լուծման հեռանկարների վերաբերյալ, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հաճախ ժամերով շարունակում են երկխոսության մեջ մտնել:

Սակայն պարզ է, որ Փաշինյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած փոխզիջումային լուծում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար» հայտարարությունը երկնքից չի վերցվել: Նույնը վերաբերում է նաև նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված կոչին՝ պարզաբանել համանախագահների առաջարկած կարգավորման սկզբունքների երեք հիմնական և վեց տարրերը:

Բայց ի՞նչ է հայտնի դրանց մասին: Իրականում ոչինչ: Միայն մեկ անգամ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆիգարովն է թեթևակի բացել «վարագույրը», երբ 2016-ին իր հարցազրույցներից մեկում ասել է. «Մադրիդյան սկզբունքների հրապարակ հանելուց հետո ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել, և հիմնական հարցն այդ սկզբունքների իրականացման տեխնոլոգիայի մեջ է:

Ի վերջո, այս սկզբունքներից յուրաքանչյուրի հետևում պետք է լինի հայեցակարգ և լուրջ տեքստ, որը կբացահայտի այդ սկզբունքները: Օրինակ՝ որպեսզի տեղի ունենա «որոշ տա րածք ն ե րի ազա տագր ո ւ մ » սկզբունքը, պետք է իրականացվի խաղաղապահ գործողություն, իսկ այդ գործողության ծավալման հայեցակարգը 400 էջ է: 

Իրականում հիմա խոսքը նախնական պայմանավորվածության փուլի մասին է, և խոսք չկա համապարփակ խաղաղության մասին, որը ներառում է Ղարաբաղի կարգավիճակի որոշումը և հիմնական քաղաքական համաձայնագրի ստորագրումը:

Հետևաբար, նախագահների հանդիպումները չեն կարող բերել որևէ արդյունքի: Ենթադրենք, ճնշման տակ Հայաստանի նախագահը ընդունում է որևէ սկզբունք:

Բայց հետո նա հանձնարարականներ է տալիս իր բանակցողներին, որ ձախողեն բանակցությունները հայեցակարգի մի մասի մշակման փուլում: Այսինքն, նույնիսկ սկզբունքի ընդունումը չի կարող հանգեցնել համապարփակ խաղաղության պայմանագրի մշակմանը:

Հարց է ծագում, թե ինչու՞ են այդ դեպքում հանդիպումներ անցկացվում: Այս հանդիպումների միակ առավելությունն այն է, որ կողմերը չեն գնա զարգացման ավելի վատ սցենարի: Սա փխրուն, բայց դեռ հրադադարի գրավական է, և դա այն է, ինչ մենք ունենք»: Դատելով մեր դիվանագիտական աղբյուրների բացատրություններից՝ 2016 թվականից ի վեր ոչինչ չի փոխվել ԵԱՀԿ Մինսկի խմբի «խոհանոցում», բայց շատ բան է փոխվել համաշխարհային քաղաքականության մեջ:

Բաքվի և Երևանի բոլոր փորձերը `բանակցային գործընթացը տեղափոխել համանախագահող երկրներից մեկի ազդեցության հարթություն, չեն հանգեցրել ցանկալի արդյունքների: «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակը տեղը զիջել է «ակտիվ բանավոր հայտարարությունների» իրավիճակին, որն այս փուլում, կարծես թե, տարբեր պատճառներով բավարարում է հակամարտող կողմերին:

Պարբերաբար հնչող բանավոր փոխհրաձգություններից հետո կողմերը պատրաստակամություն են հայտնում «ինտենսիվ բանակցություններ վարել»: Ըստ ամենայնի, Բաքուն ինչ-որ բանի է սպասում, իսկ Երևանը փորձում է ինչ-որ բան լուծել: Եվ ինչ-որ իմաստով Ալիևը և Փաշինյանը միասին են խաղում:

Այնուամենայնիվ, տարբեր ռիսկերի առկայության պարագայում որքանո՞վ է այդպիսի դիրքորոշումը լինելու կայուն և մտածված, հատկապես եթե որոշակի պայմանների և հանգամանքների դեպքում լինի գայթակղություն «արդյունավետորեն» կտրել ղարաբաղյան հակամարտության գորդյան հանգույցը:

Կամո Խաչիկյան

 

Վթար Երեւանի Բագրատունյաց պողոտայում. տուժածներից մեկի վիճակը ծանր է Վթարից հետո մեքենան դեպքի վայրից հեռացրել են եւ փորձել են ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել Գերմանական Die Welt թերթը բացահայտել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից մարդկանց առեւանգման 13 դեպք Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Անդրաշ Շիֆի մենահամերգին Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը. Ոստիկանություն Ղազախստանում գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ. հրապարակվել է ցնցող պատահարի տեսանյութը Ամեն ինչ արվում է Հայաստանին Ռուսաստանի շուկայից դուրս շպրտելու համար. Հրաչ Բերբերյան 37 տարի բանտում գտնվող Համբիկ Սասունյանի վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան. Գեւորգ Դանիելյան Ավտովթար՝ Երեւանում. ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց Զբոսաշրջության կոմիտեն հորդորել է մոտ օրերս խուսափել Արագած բարձրանալուց Տաքսիստները գյուղատնտեսություն չեն կարող զարգացնել. Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության ոլորտում անկման մասին Տղամարդն ահազանգել է ոստիկանություն, որ իրեն ծեծի են ենթարկել, ապա դանակով ծակել բազուկը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում Armenia TV-ն կցուցադրի Հենրիխ Մխիթարյանի խաղերը՝ Ռոմայում Աշխարհի գավաթ․ Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց պայքարից Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին Հների եւ սեւերի դեմ խաղ չկա. Էդուարդ Շարմազանով Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արարողությունը (լուսանկարներ) Պարոն Փաշինյանը երեւի չի հարգում իր ննջեցյալներին. Հսկայական խցանում Սովետաշենի գերեզանների ճանապարհին Արմեն և Նունե Սարգսյանները ցավակցական հեռագիր են հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին
Վերադարձրեք Ձեր ոսկե և արծաթե զարդերի սկզբնական փայլը այս պարզ մեթոդի օգնությամբ Դու հասկանում ես, որ երջանիկ ես այն ժամանակ, երբ նա է երջանիկ. 5 հոգեբանական մեթոդ՝ հասկանալու համար, որ նա «քո մարդն» է... Այս խխունջ-կարկանդակն առաջին իսկ կտորից գերեց ինձ․ ոչ միայն գեղեցիկ է, այլև արտակարգ համ ունի Գիտնականները գտել են մազերը քիմիաթերապիայի ժամանակ պաշտպանելու միջոց Փոքրիկ պիցցա ջեռոցում Ինչպե՞ս կարելի է շատ հեշտ թելն անցկացնել ասեղի միջով. շատ հեշտ տարբերակ՝ երկար չարչարվելու փոխարեն (Video) Ինդոնեզիայի գյուղերից մեկի սովորական առօրյան. մահացածներին հանել են զբոսանքի (photo) Այս տեսքո՞վ է Սիլվա Հակոբյանն հարսանիք գնացել, որտեղ ինքը քավորկին էր (լուսանկարներ) Կարիճներն այսօր մտահոգվելու պատճառներ կունենան․ սեպտեմբերի 15-ի աստղագուշակը Լուսանկարիչը ցույց է տվել ճշմարտությունն այն մասին, թե ինչպես են ստեղծվում չքնաղ լուսանկարները, որ ամեն օր տեսնում ենք
website by Sargssyan