Երեւանի օրերը՝ Արցախում․ այնտեղ է Հայկ Մարությանը

Երևանի օրերը Արցախում» միջոցառումներին մասնակցելու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում:

Կեսօրին Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին: «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ հնչել են սպարապետի սիրած երգերը: Համերգի ընթացքում ներկայացվել է նաև «Վազգեն Սարգսյան 60» վավերագրական ֆիլմը:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է. «Սպարապետը մինչև այսօր իր ապրածով, իր հերոսություններով և իր պետական մեծ աշխատանքով ոգևորում է մեզ բոլորիս: Մենք ընդմիշտ մնում ենք զինվորներ և, Աստված մի' արասցե մի փոքր խնդրի ժամանակ վերցնում ենք զենքն ու կանգնում ենք մեր հայրենիքի համար»:

Բանակ-հասարակություն կապն ամուր հիմքերի վրա պահելու համար Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրվել է զորամասի հրամանատարի պատվոգրով:

Երևանի քաղաքապետը շրջել է նաև զորամասի տարածքում, ծանոթացել զինվորների համար ստեղծված պայմաններին:

Երեկոյան Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում մեկնարկել է «Տիգրան Մանսուրյան-80» խորագրով հոբելյանական համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան):

Ծրագրի ընթացքում հնչել են մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի «Հայ դասական պոեզիան՝ Մանսուրայանի երաժշտության մեջ», «Իսահակյան - Չարենց» խմբերգային ստեղծագործությունները:

Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Հայաստանը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան Երկու գողությունն էլ նույն անձն էր կատարել. նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ Իշխանության հակառակ կողմը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Եղանակը Հայաստանում Զոհված զինծառայողների մայրերը 5 օր ժամանակ տվեցին Փաշինյանին Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին (տեսանյութ) Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանի հետ
website by Sargssyan