Հայ չեմպիոնների սեպտեմբերի 1-ը (ֆոտոշարք)

Սեպտեմբերի 1-ին Հայաստանը նշում է Գիտելիքի եւ դպրության օրը՝ նոր ուսումնական տարվա մուտքը: Շատերի համար սեպտմբերի մեկը նոր ուսումնական տարվա սկիզբն է, իսկ մի մասի համար էլ հիշողությունների, առաջին դասարանի, առաջին դասղեկի, դպրոցական չարաճճիությունները հիշելու օրն է:

Հետաքրքիր է, թե ինչպիսին են եղել Հայաստանի պատիվը տարբեր երկրներում եւ մրցահարթակներում բարձր պահող հայ չեմպիոնները դպրոցական տարիքում, առաջին դասարանում:

NEWS.am Sport-ը հայ չեմպիոնների հետ վերհիշել է դպրոցական տարիները, առաջին դասարանն ու առաջին սեպտեմբերի մեկը:

 

Ռիո-2016–ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի առաջին զանգը հնչել է 1997 թվականի սեպտեմբերի 1-ին Գյումրիի թիվ 14  դպրոցում: Առաջին ուսուցչուհին էլ եղել է Թամարա Վազգենովնան:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն առաջին դասարան է գնացել 1995 թվականին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական երկրորդ խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանի առաջին զանգը հնչել է Գյումրիի թիվ 34 միջնակարգ դպրոցում 2000 թվականին:

Գրոսնայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանի առաջին զանգը հնչել է 1990 թվականին Երեւանի 117 միջնակարգ դպրոցում:

Ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանն առաջին դասարան է գնացել 2000 թվականին Ռուսաստանի Վլադիկավկաս քաղաքի 42 դպրոցում:

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, 2-րդ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը առաջին դասարան գնացել է 1998 թվականին Երեւանի 84 միջնակարգ դպրոցում:

Հեծանվային սպորտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը սովորել է Արարատի մարզի Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: Առաջին զանգը հնչել է 2003 թվականի սեպտեմբերի 1-ին:

Շախմատի միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գեւորգյանը սովորել է Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան 114 միջնակարգ դպրոցում: Առաջին դասարան գնացել է 2000 թվականին:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC International Silver գոտու հաղթող, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արամ Ավագյանի առաջին սեպտեմբերի մեկը եղել է 1997 թվականին, Երեւանի 180 միջնակարգ դպրոցում:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը սովորել է Երեւանի թիվ 91 միջնակարգ դպրոցում 1999 թվականից:  

Ջրացատկի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Լեւ Սարգսյանը սովորել է Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի միջնակարգ դպրոցում 2003 թվականից:

Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը սովորել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի միջնակարգ դպրոցում 2001 թվականից:

Բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն Անուշ Գրիգորյանը սովորել է Արմավիրի մարզի գյուղ Գայի միջնակարգ դպրոցում 2003 թվականից:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը սովորել է Արարատի մարզի Գեղանիստ համայնքի միջնակարգ դպրոցում 1999-2009 թվականներին:

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը հաճախել է Երեւանի թիվ 150 դպրոցը 2000 թվականից:

 

 

Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Հայաստանը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան Երկու գողությունն էլ նույն անձն էր կատարել. նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ Իշխանության հակառակ կողմը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Եղանակը Հայաստանում Զոհված զինծառայողների մայրերը 5 օր ժամանակ տվեցին Փաշինյանին Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին (տեսանյութ) Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանի հետ
website by Sargssyan