Կայացավ բեռնափոխադրող ընկերությունն ընդդեմ «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատ»-ի դատական նիստը

Այսօր ՀՀ սնանկության դատարանում, Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ, կայացավ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի կողմից «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատ» ԲԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին դատական նիստը:

Հայցվորի ներկայացուցիչը դատարանից պահանջում է սնանկ ճանաչել «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատ» ԲԲԸ-ն, քանի որ իր պաշտպանյալի կողմից կոմբինատի արտադրանքը նշված վայր տեղափոխելու դիմաց պատասխանող կողմն իր պայմանագրային պարտավորությունները պատշաճ չի իրականացրել: Այսինքն՝ բեռնափոխադրման դիմաց կոմբինատի կողմից վճարում չի կատարվել:

Ըստ հայցի՝ պարտապան հանդիսացող կողմը՝ «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատ»-ի տնօրինությունը, փետրվար ամսից չի կատարել վճարումները և բեռնափոխադրող ընկերության հաշվարկներով գոյացել է 120 միլիոն 735 հազար 150 ՀՀ դրամի չիրականացված պարտավորություն:

Այս ամենը հիմք է տվել հայցվոր կողմին ենթադրելու, որ գործ ունեն սնանկության մասին օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված սնանկության հատկանշների հետ և դատարանից պահանջում է կոմբինատին սնանկ ճանաչել:

«Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը նշեց, որ իրենց հաշվարկներով բեռնափոխադրող ընկերությունն ավելի շատ գումար է պարտք կոմբինատին, քանի որ պայմանագրի համաձայն, եթե պատվիրատուի պատվերը բեռնափոխադրող ընկերությունը տվյալ պահին չի կարողանում իրականացնել, ապա պատվիրատուն իր պատվերն իրականացնում է այլ բեռնափոխադրրող ընկերության հետ:

Մինչդեռ, կոմբինատի տնօրինությունը պարզել է, որ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն բեռնափոխադրումն իրականացրել է այլ ընկերությունների միջոցով, ստանձնելով միջնորդի դեր: Այդպիսով, միջնորդավճարներ ստանալով աշխատել է այլ ընկերությունների հետ և արհեստականորեն բարձրացրել է ծառայության արժեքը:

Կոմբինատի նեկայացուցիչը նշեց նաև, որ բեռնափոխադրող ընկերությունը տարիներ շարունակ նման կերպ է աշխատել և իրենց հաշվարկներով միջնորդավճարներից միլիարդավոր դրամների եկամուտ է ստացել:

Հետագայում, նման գործելաոճը բացառելու համար, կողմերի միջև 2019 թվականի հունվարին համաձայնագիր է կնքվել, որով փոփոխության են ենթարկվել պայմանագրի որոշ կետեր: Համաձայնագրով՝ փոխադրողը պարտավորություն է ստանձնել, որ եթե հետագայում բեռնափոխադրումն այլ ընկերությունների միջոցով կազմակերպի, ապա պետք է գրավոր ստանա պատվիրատուի համաձայնությունը, սակայն հայցվոր կողմը կրկին խախտել է իր պարտավորությունը:

Ուշագրավ է, որ ներկայացված համաձայնագիրը դատարանին ներկայացնելուց և մեկ օրինակը հայցորդի փաստաբանին տրամադրելուց հետո, բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչն իր վստահորդի հետ կապ հաստատեց և ապա հայտարարեց, որ նման համաձայնագիր իր վստահորդի կողմից չի ստորագրվել:

Կոնյանկի գործարանի փաստաբան Արմեն Օհանյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ իրականում պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի կատարել հայցորդ կողմը:

«Կա կնքված պայմանագիր և ներկայում խոսք է գնում պայմանագրի կետանցի մասին, որը թույլ է տվել տվյալ դեպքում բեռնափոխադրող ընկերությունը: Դա իրավունքներ է առաջացրել պայմանագրի մյուս կողմի համար, որն էլ, բնականաբար, օգտվել է իր իրավունքներից: Ավելին ասեմ, որ կետանց թույլ տված բեռնափոխադրող ընկերությունը տարիներ շարունակ նման վարքագիծ դրսևորելով խախտել է պայմանավորվածությունը և դրանով հարյուր միլիոնավոր, եթե չասենք՝ միլիարդավոր դրամներ է աշխատել: Այդ ամենը փաստաթղթավորված է և կներկայացվի դատարանին»,- ասաց Ա. Օհանյանը:

Խոսելով հայցորդի այն հայտարարության մասին, թե կողմերի միջև որևէ այլ համաձայնագիր չի կնքվել, «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատ» ԲԲԸ-ի փաստաբանը նշեց.

«Այդ փաստաթղթի առկայությունը չընդունելը պաշտպանվելու ևս մեկ միջոց է, քանի որ ցանկացած փաստաթղթի իսկությունը պարզելու բազմաթիվ մեթոդներ կան: Եվ, եթե հայցորդ կողմը նման ողջամիտ կասկածներ ունի, կարող է դիմել համապատասխան մարմիններին: Ես վստահ եմ, որ այդ ժամանակ ևս կպարզվի, որ այդ փաստաթուղթը ճիշտ է, օրինական է և այն ստորագրել են կողմերը»:

Այսքանով ավարտվեց այսօրվա դատական նիստը: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 25-ին:

 

 

Արմինե Գրիգոյան

Այսօր մեր մեծագույն խնդիրը ՀՀ-ի տնտեսական զարգացումն ու տնտեսական հզորացումն է․ Փաշինյան Վանեցյանը իր ուսադիրները նետեց աղբամանը. Նիկոլ Փաշինյան Մոդուլային փորձնական մանկապարտեզ ենք կառուցում, եթե լինի էֆեկտիվ, լայն ծավալով կիրականացնենք․ Փաշինյան Ամեն հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացու անձնագիր և ինչ-որ ժամանակ անցկացնի ՀՀ-ում․ Փաշինյան Այցը որքան փորձում ենք գործնականացնել, էմոցիոնալ է ստացվում․ Փաշինյանը՝ Հնչակյաններին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ Ուշ լինի, նուշ լինի, սպասում եմ բոլորիդ. Փաշինյանը կրկին անոնսեց հանդիպումը լոսանջելեսահայերի հետ Հրդեհ Էջմիածին քաղաքում. Այրվել են արագ սննդի վաճառակետի առաստաղի փայտյա կառուցատարրերը Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է Պետք է ավելի թիրախային մարքեթինգ իրականացնել Ղազախստանի ուղղությամբ. Արտակ Մանուկյան Խոշոր ավտովթար՝ Երեւանում. Երեք մեքենա վերածվել են մետաղե ջարդոնի Հոգեւոր կյանքի եւ հայրենասիրության դասեր եմ ստացել Վեհափառից․ նախագահ Սարգսյանը՝Գարեգին Ա-ի մասին 182 միգրանտներով հումանիտար նավը միջազգային ջրերում սպասում է Եվրոպայի որոշմանը Կյանքից հեռացել է «Սթարտրեկ» սերիալի դերասանը Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով Օգնել գյուղացուն զարգացնել գյուղատնտեսությունը. Իրինդ գյուղում գյուղմթերքի իրացման հարթակ են մշակել (ֆոտո) Հիշե'ք , ձերը սորոսն ու «յուբկեն» են, իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները. Էդուարդ Շարմազանով Արմեն և Նունե Սարգսյանների տոնական զբոսանքը՝ Գյումրիում Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ Տարբերություն չկա՞ պաշտոնանկության եւ պաշտոնից հրաժարական տալու միջեւ. Խոսրով Հարությունյանը՝ Արարատ Միրզոյանին
website by Sargssyan