Ճնշում դա­տա­րա­նի վրա՝ «ճնշում թույլչտա­լու» ան­վան տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Սահմանադրական դատարանը պետք է սկսեր գրավոր ընթացակարգով քննել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Վերջինս ՍԴ-ին խնդրում է ստուգել Քրեական դատավարության մասին օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Միևնույն ժամանակ Քոչարյանի ներկայացուցիչը ՍԴ էր դիմել նաև երկրորդ նախագահին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։

Սակայն նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 3-ը: Այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական տարբեր գործընթացներ են ընթանալու, հասկանալի է: Հասկանալի ու սպասել են նաև դատական գործընթացներին ուղեկցող տարբեր հավաքներն ու ակցիաները:

Եթե Քոչարյանի կողմնակիցների հավաքները ընկալելի են (անկախ որևէ մեկի վերաբերմունքից երկրորդ նախագահի կամ նրա կողմնակիցների հանդեպ), ապա այդպես էլ անհասկանալի են մնում իշխանության կազմակերպած «ընդդեմ» ակցիաները: 

Նաև այդպիսի գործողություններն են Քոչարյանի թիմի համար հիմքեր ստեղծում հայտարարելու, որ իշխանության վերին էշելոններում անձնական շահագրգռություն ունեն Քոչարյանին անազատության մեջ պահելու հարցում:

Մասնավորաբար վերջին օրերին իշխանական մի շարք քարոզիչներ տարածում են այսպիսի հայտարարություն. «Օգոստոսի 29ին, ժամը 09:30-ից սկսած, բոլորս մեկ մարդու պես հավաքվում ենք Սահմանադրական դատարանի շենքի մոտ, թույլ չտալու համար Քոչարյանի վարձու ծաղրածուների կողմից դատարանի վրա որևէ ճնշման գործադրում: 

Այս պայքարը յուրաքանչյուրս պիտի մերը համարենք ու տանենք մինչև վերջ՝ մինչև հաղթական ավարտ, մինչև ժողովրդից գողացված բոլոր գումարների վերադարձ պետական բյուջե: Սակայն դրան հասնելու համար հարկավոր է տևական ու անտրտունջ պայքար»:

Նշենք, որ տեքստն ինքնին տարակուսելի է մի քանի առումով: Նախ՝ ցանկացած հավաք ՍԴ շենքի մոտ ինքնին ճնշում է դատարանի վրա՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դա իրականացնում ու ինչ դրդապատճառներով:

Այսինքն, ստացվում է, որ ճնշում է գործադրվում «ճնշում թույլ չտալու» անվան տակ: Ի դեպ, ճնշում գործադրելու առաջին քայլն արել է հենց իշխանությունը, երբ վարչապետը կոչ արեց շրջափակել բոլոր դատարանների շենքերի մուտքերը:

Հաջորդը՝ ի՞նչ կապ ունի արդեն հիվանդություն դարձող « ժողովրդից գողացված բոլոր գումարների վերադարձ պետական բյուջե» ձևակերպումը կոնկրետ այսօր քննվող գործի հետ: 

Բացարձակապես ոչ մի: Նորից կրկնենք, որ խոսքը խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների, ինչպես նաև երկրորդ նախագահին մեղսագրվող Քրօրի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու մասին է։

Ըստ էության, նման ձևակերպումները փաստացի շղարշ են՝ մարդկանց «տոնուսը» բարձր պահելու համար:

Ընդհանրապես, այն, ինչ կատարվում է դատական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի շուրջ, թե՛ իրավաբաններին, թե՛ քաղաքագետներին լրջորեն անհանգստացնում է, քանզի իրավիճակը հաճախ պարզապես չի տեղավորվում օրենքի սահմաններում, ինչը կարող է ժամանակի ընթացքում հիմքեր ստեղծել ՄԻԵԴ նորանոր դիմումներ ուղարկելու համար:

Իսկ դրանց արդյունքում ի վերջո սասանվելու է մեր երկրի հեղինակությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Այսօր մեր մեծագույն խնդիրը ՀՀ-ի տնտեսական զարգացումն ու տնտեսական հզորացումն է․ Փաշինյան Վանեցյանը իր ուսադիրները նետեց աղբամանը. Նիկոլ Փաշինյան Մոդուլային փորձնական մանկապարտեզ ենք կառուցում, եթե լինի էֆեկտիվ, լայն ծավալով կիրականացնենք․ Փաշինյան Ամեն հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացու անձնագիր և ինչ-որ ժամանակ անցկացնի ՀՀ-ում․ Փաշինյան Այցը որքան փորձում ենք գործնականացնել, էմոցիոնալ է ստացվում․ Փաշինյանը՝ Հնչակյաններին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ Ուշ լինի, նուշ լինի, սպասում եմ բոլորիդ. Փաշինյանը կրկին անոնսեց հանդիպումը լոսանջելեսահայերի հետ Հրդեհ Էջմիածին քաղաքում. Այրվել են արագ սննդի վաճառակետի առաստաղի փայտյա կառուցատարրերը Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է Պետք է ավելի թիրախային մարքեթինգ իրականացնել Ղազախստանի ուղղությամբ. Արտակ Մանուկյան Խոշոր ավտովթար՝ Երեւանում. Երեք մեքենա վերածվել են մետաղե ջարդոնի Հոգեւոր կյանքի եւ հայրենասիրության դասեր եմ ստացել Վեհափառից․ նախագահ Սարգսյանը՝Գարեգին Ա-ի մասին 182 միգրանտներով հումանիտար նավը միջազգային ջրերում սպասում է Եվրոպայի որոշմանը Կյանքից հեռացել է «Սթարտրեկ» սերիալի դերասանը Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով Օգնել գյուղացուն զարգացնել գյուղատնտեսությունը. Իրինդ գյուղում գյուղմթերքի իրացման հարթակ են մշակել (ֆոտո) Հիշե'ք , ձերը սորոսն ու «յուբկեն» են, իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները. Էդուարդ Շարմազանով Արմեն և Նունե Սարգսյանների տոնական զբոսանքը՝ Գյումրիում Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ Տարբերություն չկա՞ պաշտոնանկության եւ պաշտոնից հրաժարական տալու միջեւ. Խոսրով Հարությունյանը՝ Արարատ Միրզոյանին
website by Sargssyan