Փա­շի­նյա­նի Հա­յաս­տանն ու ժո­ղովր­դի Հա­յաս­տա­նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե ուզում եք իմանալ Հայաստանի մասին միայն լավ նորություններ, ապա արդեն պարտադիր չէ դիտել միայն Հ1: Բավական է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը և կիմանաք, թե ինչպես է անշեղորեն զարգանում Հայաստանը, թե ինչպես է մեր երկրում ամեն ինչ միայն աճում և աճում: Փաշինյանը պարբերաբար միայն լավ նորություններ է հաղորդում, ընդ որում` տնտեսությունից արդեն անցում է կատարել արվեստի և մշակույթի ոլորտին:

Օրերս նա հայտնել է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով: Բայց դեռ մի շտապեք զարմանալ, Փաշինյանը դեռ շատ է զարմացնելու:

Անցավ երկու օր, և նա գրեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով

Ինչ խոսք, հրաշալի է: Շատ լավ է, որ մեր երկրում ավելանում է հետաքրքրությունը արվեստի և մշակույթի նկատմամբ: Պարզապես ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Փաշինյանն ու իր կառավարությունը:

Երբ երկրի ղեկավարը նման աճի ցուցանիշներ է հրապարակում, փաստացի դա վերագրելով իր գործունեությանը, ապա պետք է նաև բացատրի, թե որտեղ է այդ աճի տրամաբանական կապը իր կառավարության գործունեության հետ: Մի՞թե կառավարությունն ավելացրել է արվեստի և մշակույթի ուղղությամբ պետական աջակցությունը, ֆինանսավորումը: Կամ գուցե այլ ոչ ֆինանսական միջոցներո՞վ է խթանում այդ ամենը: Սրանք կոնկրետ հարցեր են, բայց դառնում են հռետորական, քանի որ դժվար է իսկապես գտնել այդ տրամաբանական կապը, որովհետև այն պարզապես չկա:

Համեմատականներ են անցկացվում այնպիսի ժամանակաշրջանի հետ, որ, իհարկե, համեմատությունը պետք է այս տարվա օգտին լիներ: 

Անցած տարվա առաջին կիսամյակում երկիրը հասարակական-քաղաքական ցնցումների մեջ էր, մայրաքաղաք Երևանը, որտեղ հենց կենտրոնացած է թանգարանների ու թատրոնների մեծ մասը, պարզապես կաթվածահար վիճակում էր:

Բնականաբար այդ իրավիճակում շատ քչերին կարող էր հետաքրքրել թատրոն կամ թանգարան այցելելը: 

Տեղի էր ունենում ավելի մեծ ներկայացում: Ըստ այդմ, տարակուսելի է, թե ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը, չբացելով այդ աճի իրական բովանդակությունը, փորձում ամեն գնով հանրությանը ցույց տալ, որ երկիրն աճում է բոլոր ոլորտներում, և դա իր օրոք է տեղի ունենում:

Իսկ համեմատությունն էլ միայն ու միայն անցած տարվա առաջին կիսամյակի հետ է:

Տպավորություն է, որ վարչապետը կոնկրետ հրահանգ է տվել իր ենթականերին ամենօրյա ռեժիմով զեկուցել միայն լավ տվյալներ, գտնել, հայտնաբերել ու ստեղծել լավ նորություններ, ամեն գնով, ցանկացած ոլորտում: Դժվար չէ նկատել, որ դա վերածվել է մի տենդի:

Վիճակագրական ծառայություններն այդքան հաճախականությամբ թվեր չեն հրապարակում, որքան Փաշինյանը: Գուցե պատճառն այն է, որ վիճվարչությանը ոչ ոք չի հավատում, իսկ Փաշինյանին շատերն են դեռ հավատում:

Դա գիտակցելով` վարչապետը անձամբ է ցանկանում այդ թվերը ներկայացնել` առանց բացատրելու, թե ինչպես են այդ թվերը առաջանում և ինչ են նշանակում: Բավարար է սոսկ այն, որ կա աճ ինչ-որ մի ոլորտում: Իսկ ահա անկումների մասին վարչապետը համառորեն լռում է:

Պարզվում է, որ 2019թ.-ի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Այդ մասին չնշելով` վարչապետը մի քանի ոլորտի աճի մասին է կրկին գրել: Նա գրել է, որ մշակող արդյունաբերությունն աճել է 8,7 տոկոսով, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը աճել է 33,8%-ով, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները` 28,2%-ով, առևտրի շրջանառությունը` 8,9%-ով: 

Բայց, չգիտես ինչու, չի նշել, որ մոտ 8 տոկոսով անկում է ապրել գյուղատնտեսությունը, որը մեր երկրի ՀՆԱ-ում զգալի տեղ է զբաղեցնում: Նա լռում է, որ եթե հանում ենք ՀՆԱ-ից խաղադրույքների և ավտոմեքենաների ներմուծումը, որի ծավալները 2020թ.-ից կտրուկ կնվազեն ԵԱՏՄ-ի նորմերի շնորհիվ, ապա ՀՆԱ-ի աճը տատանվում է ընդամենը 3-4 տոկոսի սահմաններում:

Իհարկե, դա լավ լուր չէ, իսկ եթե լավը չէ, պետք է լռել դրա մասին, քանի որ մարդիկ կասեն, բա, լավ, ի՞նչ եղան տնտեսական հեղափոխությունն ու թռիչքաձև զարգացումը, նման ցածր աճի ցուցանիշներ «թալանչի իշխանություններն» էլ էին ապահովում: Իսկ նման հարցեր վաղ թե ուշ ծագելու են, հնարավոր չի լինելու ոչ էական աճի ցուցանիշներ միայն հրապարակելով թաքցնել ընդհանուր պատկերը, երբ սպասված շոշափելի աճ այդպես էլ տնտեսությունը չի ունենում:

Այդ փոքր աճերի «կտերը» մի որոշ ժամանակ կթողնեն ազդեցություն, բայց ընդամենը մի որոշ ժամանակ: Հիշենք մի անեկդոտ. «-Մասնագետներն ասում են, որ ժողովուրդը սկսել է լավ ապրել:

-Բայց մարդիկ ասում են, որ ոչինչ չեն զգում:

-Իհարկե չեն զգում, քանի որ նրանք մասնագետ չեն»:

Վարչապետ Փաշինյանը մոտենում է այս իրավիճակին, երբ նա ապավինում է միայն պաշտոնական վիճակագրությանը, ավելի ստույգ՝ դրա ձեռնտու հատվածին, ու հպարտանում դրանով: Այդպիսին էր նաև նախորդ իշխանության վարքագիծը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վթար Երեւանի Բագրատունյաց պողոտայում. տուժածներից մեկի վիճակը ծանր է Վթարից հետո մեքենան դեպքի վայրից հեռացրել են եւ փորձել են ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել Գերմանական Die Welt թերթը բացահայտել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից մարդկանց առեւանգման 13 դեպք Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Անդրաշ Շիֆի մենահամերգին Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը. Ոստիկանություն Ղազախստանում գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ. հրապարակվել է ցնցող պատահարի տեսանյութը Ամեն ինչ արվում է Հայաստանին Ռուսաստանի շուկայից դուրս շպրտելու համար. Հրաչ Բերբերյան 37 տարի բանտում գտնվող Համբիկ Սասունյանի վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան. Գեւորգ Դանիելյան Ավտովթար՝ Երեւանում. ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց Զբոսաշրջության կոմիտեն հորդորել է մոտ օրերս խուսափել Արագած բարձրանալուց Տաքսիստները գյուղատնտեսություն չեն կարող զարգացնել. Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության ոլորտում անկման մասին Տղամարդն ահազանգել է ոստիկանություն, որ իրեն ծեծի են ենթարկել, ապա դանակով ծակել բազուկը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում Armenia TV-ն կցուցադրի Հենրիխ Մխիթարյանի խաղերը՝ Ռոմայում Աշխարհի գավաթ․ Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց պայքարից Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին Հների եւ սեւերի դեմ խաղ չկա. Էդուարդ Շարմազանով Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արարողությունը (լուսանկարներ) Պարոն Փաշինյանը երեւի չի հարգում իր ննջեցյալներին. Հսկայական խցանում Սովետաշենի գերեզանների ճանապարհին Արմեն և Նունե Սարգսյանները ցավակցական հեռագիր են հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին
Վերադարձրեք Ձեր ոսկե և արծաթե զարդերի սկզբնական փայլը այս պարզ մեթոդի օգնությամբ Դու հասկանում ես, որ երջանիկ ես այն ժամանակ, երբ նա է երջանիկ. 5 հոգեբանական մեթոդ՝ հասկանալու համար, որ նա «քո մարդն» է... Այս խխունջ-կարկանդակն առաջին իսկ կտորից գերեց ինձ․ ոչ միայն գեղեցիկ է, այլև արտակարգ համ ունի Գիտնականները գտել են մազերը քիմիաթերապիայի ժամանակ պաշտպանելու միջոց Փոքրիկ պիցցա ջեռոցում Ինչպե՞ս կարելի է շատ հեշտ թելն անցկացնել ասեղի միջով. շատ հեշտ տարբերակ՝ երկար չարչարվելու փոխարեն (Video) Ինդոնեզիայի գյուղերից մեկի սովորական առօրյան. մահացածներին հանել են զբոսանքի (photo) Այս տեսքո՞վ է Սիլվա Հակոբյանն հարսանիք գնացել, որտեղ ինքը քավորկին էր (լուսանկարներ) Կարիճներն այսօր մտահոգվելու պատճառներ կունենան․ սեպտեմբերի 15-ի աստղագուշակը Լուսանկարիչը ցույց է տվել ճշմարտությունն այն մասին, թե ինչպես են ստեղծվում չքնաղ լուսանկարները, որ ամեն օր տեսնում ենք
website by Sargssyan