Արցախում կա՛մ չգիտեն բրիկետների արտադրամասի մասին, կա՛մ ասում են բրիկետի հաստոց չկա, որ արտադրեն

Հետաքրքիր է, որ երբ քաղաքական գործիչներն ու իրենց փոխկապակցված անձինք լրագրողների կողմից բարձրացված հարցերը փորձում են շրջանցել, սկսում են լրագրողներին պատվեր կատարելու կամ ծախված լինելու մեջ մեղադրել: Եթե սովորական քաղաքացին է իրեն նման ձևով դրսևորում, ապա դրան կարելի է անգամ չանդրադառնալ, ոչ էլ զարմանալ, բայց երբ նման կարծիք են հայտնում հասարակական դիրք վայելող անձինք, հասկանում ես, որ ամեն ինչ ավելի տխուր է, քան կարելի է պատկերացնել:

Orer.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռոբերտ Ղահրամանյանի՝ Ամուլսարին վերաբերող ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա նշում էր, որ եթե մարդիկ դեմ են Ամուլսարի շահագործմանը, ապա պետք է նաև դեմ լինեն մեքենա վարելուն, քանի որ արտանետումները ևս թունավոր նյութեր են պարունակում:

Նշել էինք նաև, որ նման կարծիք էր հայտնել մի պատգամավոր, ով նաև Արցախում բրիկետների արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատերերից է: Անշուշտ հարցին չէինք անդրադառնա, եթե պատգամավորն իրեն իրավունք չվերապահեր առանց փաստերի իր ֆեյսբուքյան էջում լրագրողին վիրավորել, առանց հաշվի առնելու, որ զրպարտությունը քրեորեն հետապնդելի արարք է: Բացի այդ, չի կարելի առանց ռեալ փաստերի նման մերկապարանոց հայտարարություններ անել:

Ինչ վերաբերում է բրիկետների արտադրությունում անտառից հատված ծառերն օգտագործելուն, թե տնտեսապես ձեռնտու չէ մի ծառն օգտագործելով բրիկետ ստանալ, նշենք, որ այդ արտադրությունն իրականում հիմնվել է Արցախի ողջ տարածքով տարբեր բնակավայրերից ծառերի ու թփերի թափուկներ հավաքելու և դրանցից բրիկետներ պատչաստելու համար, բայց ստացում է , որ դա սեփականատերերին ձեռք չի տալիս, քանի որ չեն ցանկանում ավելորդ բենզինի վրա գումար ծախսել ու բոլոր բնակավայրերից թափուկներ ընդունել:

Իսկ պատգամավորի այն միտքը, թե՝ փայտը ևս վառելանյութ է և ամենևին էլ իմաստ չկա ծառից բրիկետ ստանալ, նշենք, որ բրիկետի առավելությունը փայտից այն է, որ ավելի փոքր ծավալներ ունի, տեղափոխումն ու պահպանումն ավելի հեշտ է, քան փայտինը: Ուստի, բնական է, որ թե՛ տեղափոխումն ավելի քիչ ծախս կպահանջի, թե՛ պահպանման հարցն է հնարավոր ավելի դյուրին պայմաններում իրականացնել:

Չխորանալով մասնագիտական հարցերի մեջ, փորձեցինք լրագրողական հետաքննություն իրականացնել, հասկանալու համար, թե իրականում ինչու են տարբեր բնակավայրերում չորացած ծառերի ճյուղեր կուտակվում և ինչ նպատակով են դրանք հավաքվել:

Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի ղեկավար Մհեր Վանեսյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղում ծառերի չորացած ճյուղեր չեն հավաքում, քանի որ բրիկետների արտադրության հետ չեն համագործակցում: Մարտակերտի շրջանի Շահմասուր համայնքի ղեկավար Սլավա Բաղդասարյանն էլ նշեց, որ ձմռանը պայմանավորվել են, որ չորացած ծառերի մնացորդներ հավաքեն ու հանձնեն արտադրամասին, սակայն մինչ օրս ոչ մի տեղաշարժ չկա: Հարցին, թե ինչո՞ւ իրենք չեն առաջարկում շարունակել համագործակցությունը, համայնքի ղեկավարն ասաց.

«Իրենք պետք է պահանջեն, որ մենք հավաքենք, տանենք հանձնենք: Իրենք իրենցով են աշխատում: Իրենք աշխատողներ ու բանվորներ ունեն, աշխատում են, փայտի գործ են անում: Ես գործադիր տնօրենի հետ խոսել եմ, արտադրամասը մեր գյուղի մոտ է, Խաչինի ձորակում են դրանք հավաքում, բայց մեզ դեռ ոչինչ չեն ասում: Ասել են, որ պահանջարկ լինի, կասենք: Իրենք անտառից բլինով ծառեր են կտրում, օրինական անտառահատում են անում, երևի չորացած ճյուղերն էլ են օգտագործում, դրա համար երևի մեզ դեռ պահանջարկ չեն ներկայացնում»,- ասաց Ս. Բաղդասարյանը:

Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի ղեկավար Լևոն Ալավերդյանն էլ նշեց, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ, որ նման արտադրություն կա Արցախում: Նույնիսկ հարցրեց, թե բրիկետն ինչ կապ ունի չորացած ծառի ճյուղերի հետ:

«Ես նույնիսկ չգիտեմ թե դա որտեղ է: Գուցե հեռավորությունն այնքան շատ է, որ նույնիսկ ձեռք էլ չի տա»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Շուշիի Քարին տակ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանն էլ նշեց, որ թափոնները հիմնականում Ասկերանի շրջանի Չանախչի համայնքի Ավետարան գյուղից են հավաքում: Իրենց գյուղը 25-30 կիլոմետր հեռու է Ավետարանից, ուստի իրենց համար ծախսատար կլինի չորացած ծառի ճյուղերն այստեղ հասցնելը: Տումի համայնքի ղեկավար Էդիկ Մովսիսյանն էլ նշեց, որ իրենց գյուղում գտնվող արտադրամասը թեև բրիկետների արտադրություն է կոչվում, սակայն այնտեղ բրիկետներ չեն արտադրում:

«Ստեղ վառելափայտ, շինափայտ են բերում մշակում, տախտակ են սարքում: Արտադրամասը թեև «Բրիկետ» ՓԲԸ է կոչվում, սակայն բրիկետի հաստոց չեն դրել, այդպես էլ մնացել է: Դրա համար էլ վառելափայտի, շինափայտի գործ են անում»,- ասաց Է. Մովսիսյանը: Նա նաև նշեց, որ փայտն անտառից՝ օրինական ձևով են բերում: «Թուղթ են վերցնում, գնում են անտառ, աշխատակիցը նայում է, նշում է թե որ ծառերն է կարելի կտրել, կտրում, բերում են»,- ասաց Է. Մոսիյանը:

Ստացվում է, որ մեկն ասում է արտադրամասում բրիկետ պատրաստող հաստոց չկա, մյուսն ասում է՝ չգիտի, որ Արցախում նման արտադրություն է հիմնվել, իսկ երրորդը սպասում է, թե երբ պետք է կանչեն ու ծառերի չորացած մնացորդները հավաքելու առաջարկ ներկայացնեն:

Այսինքն՝ մի կողմից հայտարարվում է, թե Արցախում բրիկետների արտադրություն է հիմնվել, բայց մյուս կողմից բրիկետ արտադրող հաստոց չկա: Ինչ վերաբերում է բրիկետի անվան տակ արտադրություն հիմնած ու ներկայում բրիկետներ արտադրելու փոխարեն շինարարական և վառելափայտ արտադրելու համար անտառից ծառեր հատելուն, ապա սա ևս ուշագրավ բացահայտում է, որը, կարծում եմ, պետք է որ պետական պատկան կառույցներին հետաքրքրի:

 

Արմինե Գրիգորյան

Վթար Երեւանի Բագրատունյաց պողոտայում. տուժածներից մեկի վիճակը ծանր է Վթարից հետո մեքենան դեպքի վայրից հեռացրել են եւ փորձել են ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել Գերմանական Die Welt թերթը բացահայտել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից մարդկանց առեւանգման 13 դեպք Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Անդրաշ Շիֆի մենահամերգին Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը. Ոստիկանություն Ղազախստանում գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ. հրապարակվել է ցնցող պատահարի տեսանյութը Ամեն ինչ արվում է Հայաստանին Ռուսաստանի շուկայից դուրս շպրտելու համար. Հրաչ Բերբերյան 37 տարի բանտում գտնվող Համբիկ Սասունյանի վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան. Գեւորգ Դանիելյան Ավտովթար՝ Երեւանում. ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց Զբոսաշրջության կոմիտեն հորդորել է մոտ օրերս խուսափել Արագած բարձրանալուց Տաքսիստները գյուղատնտեսություն չեն կարող զարգացնել. Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության ոլորտում անկման մասին Տղամարդն ահազանգել է ոստիկանություն, որ իրեն ծեծի են ենթարկել, ապա դանակով ծակել բազուկը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում Armenia TV-ն կցուցադրի Հենրիխ Մխիթարյանի խաղերը՝ Ռոմայում Աշխարհի գավաթ․ Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց պայքարից Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին Հների եւ սեւերի դեմ խաղ չկա. Էդուարդ Շարմազանով Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արարողությունը (լուսանկարներ) Պարոն Փաշինյանը երեւի չի հարգում իր ննջեցյալներին. Հսկայական խցանում Սովետաշենի գերեզանների ճանապարհին Արմեն և Նունե Սարգսյանները ցավակցական հեռագիր են հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին
Վերադարձրեք Ձեր ոսկե և արծաթե զարդերի սկզբնական փայլը այս պարզ մեթոդի օգնությամբ Դու հասկանում ես, որ երջանիկ ես այն ժամանակ, երբ նա է երջանիկ. 5 հոգեբանական մեթոդ՝ հասկանալու համար, որ նա «քո մարդն» է... Այս խխունջ-կարկանդակն առաջին իսկ կտորից գերեց ինձ․ ոչ միայն գեղեցիկ է, այլև արտակարգ համ ունի Գիտնականները գտել են մազերը քիմիաթերապիայի ժամանակ պաշտպանելու միջոց Փոքրիկ պիցցա ջեռոցում Ինչպե՞ս կարելի է շատ հեշտ թելն անցկացնել ասեղի միջով. շատ հեշտ տարբերակ՝ երկար չարչարվելու փոխարեն (Video) Ինդոնեզիայի գյուղերից մեկի սովորական առօրյան. մահացածներին հանել են զբոսանքի (photo) Այս տեսքո՞վ է Սիլվա Հակոբյանն հարսանիք գնացել, որտեղ ինքը քավորկին էր (լուսանկարներ) Կարիճներն այսօր մտահոգվելու պատճառներ կունենան․ սեպտեմբերի 15-ի աստղագուշակը Լուսանկարիչը ցույց է տվել ճշմարտությունն այն մասին, թե ինչպես են ստեղծվում չքնաղ լուսանկարները, որ ամեն օր տեսնում ենք
website by Sargssyan