Լիդիանն իր կոշտ PR-ով թշնամանք է սերմանում, որի հետևանքով ծեծկռտուք է եղել

Ամուլսարի պահապան ջերմուկցիներն անդրադառնալով օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքին, նշել են, որ «Լիդիան Արմենիա»-ի կողմից իրականացված ագրեսիվ PR-ի պատճառով հասարակությունը բաժանվել է երկու մասի:

Մի կողմում հայտնվել են բնապահպանները, Ամուլսարի պահապաններն ու գնդեվազցիները, մյուս կողմում այդ ձեռնարկության նախկին աշխատակիցները:

Հիշեցնենք, որ ընկերության կողմից տարածվող տեսանյութում շեշտը դրված է բնապահպանների կողմից պատվեր կատարելու վրա, մինչդեռ բոլորին է հայտնի, որ Ամուլսարի խնդիրն ավելի լուրջ է, քան ներկայացվում է տեսանյութում:

Սակայն, Լիդիանը վեճը միջանձնային տիրույթ տեղափոխելով կարողացել է նաև թշնամանք սերմանել տեղի բնակիչների միջև:

Անդրադառնալով այդ միջադեպը ծնող պատճառներին ջերմուկցիները գրել են.

«Ամուլսարի պահապան ջերմուկցիների կարևոր հայտարարությունը՝ հատկապես որոշ ԶԼՄ-ների համար

«Օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը մեր բնակավայրերում վերջին շրջանում սերմանված ատելության ցավալի հետևանքն է։ Երբ պետական մակարդակով հայտարարվում է, թե Ամուլսարի պահապանները անձնական շահերով առաջնորդվող, ինչ-որ մեկի կողմից հովանավորվող մարդիկ են` բնական է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունում աշխատող մեր քույրերն ու եղբայրները ատելությամբ պիտի լցվեն մեր հանդեպ` կարծելով, թե մենք փող ենք աշխատում՝ իրենց հացը կտրելու հաշվին։

Մինչդեռ պայքարը հանուն բոլորիս ծնած ու սնած այս միջավայրի է, որի պտուղները դեռևս վայելելու ենք բոլորով։ «Լիդիան»-ը իր գործունեության հետ կապված առաջին իսկ դժգոհություններին հանդիպելով սանձազերծել է ահավոր ատելության քարոզչություն, նրա ֆեյսբուքյան էջը հեղեղված է պիտակավորումներով ու մեզ վարկաբեկող զրպարտչական տեղեկություններով։ Այդ նյութերի տարածման համար ընկերությունը մշտապես ծախսում է գովազդային գումարներ, պահում կեղծ էջեր, որոնք էլ ավելի բացահայտ ու էլ ավելի մեծ բյուջեով են տարածում ատելությունը։

Աշխատանքային միջավայրում ևս ընկերության ղեկավար կազմի աշխատողները ջանք չեն խնայել մեր հարևան քույրերին ու եղբայրներին մեր դեմ տրամադրելու, շանտաժ անելու հարցում։ Ատելության քարոզչությունը նրանց աշխատանքային ռազմավարությունն է, որի ազդեցության տակ, ցավոք, ընկնում են նաև հանրային իշխանության ներկայացուցիչները։ Այդ ատելությունը մի տեղ պիտի պայթեր։ Եվ դա պայթել է օգոստոսի 24-ին` Գնդեվազ գյուղում։ Ի պատասխան «Ամուլսարն առանց հանքի» վանկարկմանը հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, որոնց հետևել է ծեծկռտուքը։

Ի երջանկություն բոլորիս վնասվածքները հնարավորինս անվտանգ են կյանքի ու հետագա առողջության համար։ Ի վերջո մեզ այսպես իրար դեմ թշնամացրած այդ ընկերությունը թողնելու է գնա, իսկ մարդիկ մնալու են, հաղթահարելու են այս լարվածությունն ու նորից ընկերանան, բարեկամանան։ Ուզում ենք , որ հստակ լինի` Ամուլսարի պահապանները 30-40 հոգանոց խմբի անդամները չեն, բնապահպանները չեն` այս պայքարը կլանել է Ամուլսարի լանջերին ապրող բոլոր մարդկանց, որոնց մենք ոչ առաջնորդում ենք, ոչ վերահսկում։ Հետևաբար իրենց հաղորդած տեղեկատվության ճշմարտացիությամբ մտահոգ լրատվամիջոցներին կոչ եմ անում հարցը որպես «բնապահպանների ու գնդեվազցիների միջև ծեծկտտուք» չլուսաբանել»:

Այսօր մեր մեծագույն խնդիրը ՀՀ-ի տնտեսական զարգացումն ու տնտեսական հզորացումն է․ Փաշինյան Վանեցյանը իր ուսադիրները նետեց աղբամանը. Նիկոլ Փաշինյան Մոդուլային փորձնական մանկապարտեզ ենք կառուցում, եթե լինի էֆեկտիվ, լայն ծավալով կիրականացնենք․ Փաշինյան Ամեն հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացու անձնագիր և ինչ-որ ժամանակ անցկացնի ՀՀ-ում․ Փաշինյան Այցը որքան փորձում ենք գործնականացնել, էմոցիոնալ է ստացվում․ Փաշինյանը՝ Հնչակյաններին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ Ուշ լինի, նուշ լինի, սպասում եմ բոլորիդ. Փաշինյանը կրկին անոնսեց հանդիպումը լոսանջելեսահայերի հետ Հրդեհ Էջմիածին քաղաքում. Այրվել են արագ սննդի վաճառակետի առաստաղի փայտյա կառուցատարրերը Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է Պետք է ավելի թիրախային մարքեթինգ իրականացնել Ղազախստանի ուղղությամբ. Արտակ Մանուկյան Խոշոր ավտովթար՝ Երեւանում. Երեք մեքենա վերածվել են մետաղե ջարդոնի Հոգեւոր կյանքի եւ հայրենասիրության դասեր եմ ստացել Վեհափառից․ նախագահ Սարգսյանը՝Գարեգին Ա-ի մասին 182 միգրանտներով հումանիտար նավը միջազգային ջրերում սպասում է Եվրոպայի որոշմանը Կյանքից հեռացել է «Սթարտրեկ» սերիալի դերասանը Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով Օգնել գյուղացուն զարգացնել գյուղատնտեսությունը. Իրինդ գյուղում գյուղմթերքի իրացման հարթակ են մշակել (ֆոտո) Հիշե'ք , ձերը սորոսն ու «յուբկեն» են, իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները. Էդուարդ Շարմազանով Արմեն և Նունե Սարգսյանների տոնական զբոսանքը՝ Գյումրիում Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ Տարբերություն չկա՞ պաշտոնանկության եւ պաշտոնից հրաժարական տալու միջեւ. Խոսրով Հարությունյանը՝ Արարատ Միրզոյանին
website by Sargssyan