«Մինչեւ իմ կատարումը տեսնելը, չէի հիշում՝ ինչպես եմ երգել բեմում». Սյուզաննա Մելքոնյանի առաջին ելույթը՝ ռումինական Golden Stag մրցույթում (տեսանյութ)

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն այս օրերին Ռումինիայում է, որտեղ օգոստոսի 18-ից մեկնարկել է Golden Stag մրցույթ-փառատոնը, որը տեւելու է մինչեւ օգոստոսի 25-ը: Սյուզաննան մրցույթում ներկայացնում է Հայաստանը: Երեկ կայացել է մրցույթի առաջին փուլը, որը ուղիղ եթերով հեռարձակվել է Ռումինիայի հանրային հեռուստատեսությամբ: Սյուզաննան ներկայացրել է ռումինական կատարում՝ արժանանալով դրական արձագանքների: Իր ելույթի եւ տպավորությունների մասին մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:

«Չնայած հոգնածությանս՝ տրամադրությունս լավ է: Գլխավոր կազմակերպիչներից որոշ մարդիկ ինձ անձամբ են մոտեցել ու գովեստի խոսքեր ասել, ինչը միայն ուժ է տալիս: Այս մրցույթն ասես մինի «Եվրատեսիլ» լինի, ուղղակի մի փոքր ավելի քիչ մասշտաբով՝ տեսաբացիկը, ժյուրին… ֆորմատային շատ նմանություններ կան»,-ասում է երգչուհին, որն արդեն փորձ ունի տարբեր մրցույթների ներկայանալու, որոնց թվում է ամենահեղինակավորներից մեկը՝ «Նոր ալիքը», որտեղ Սյուզաննան զբաղեցրել է երկրորդ մրցանակային տեղը:

«Այս մրցույթը «Նոր ալիք»-ից կտրուկ տարբերվում է, շատ ավելի մեծ է բեմը, հովանավորներն ավելի շատ են: Ուղղակի ցավում եմ, որ Հայաստանում այն ճանաչված չէ: Ժյուրին գնահատում է մեր ելույթները, բայց դա նման չէ «Նոր ալիք»-ի ֆորմատին՝ չեն բարձրացնում իրենց գնահատականները, հետո են ունենում ժողով եւ քննարկում իրենց Հանրային հեռուստաընկերության տնօրինության հետ միասին»,-պարզաբանում է երգչուհին:

Golden Stag-ն ունի ավելի, քան 50 տարվա պատմություն, որի ընթացոում մրցույթին տարբեր տարիներին մասնակցել ու հաղթել են այսօր համաշխարհային ճանաչում ունեցող անուններ, որոնցին են Խուլիո Իգլեսիասն ու Քրիստինա Ագիլերան: Մրցութային ֆորմատը հետեւյալն է՝ մասնակիցները ելույթ են ունենում երկու փուլերի ընթացքում՝ ներկայացնելով ռումինակա երգեր, միջազգային հիթեր կամ հեղինակային ստեղծագործություններ: Սյուզաննան խոստովանում է՝ ռումինական երգ կատարելը մեծ պատասխանատվություն էր.

«Ես շատ հուզված եմ եղել իրականում, մինչեւ իմ ելույթը տեսնելը, չէի հիշում՝ ինչպես եմ կատարել այն բեմում: Միայն հիշում էի, որ շատ բուռն ծափահարությունների եմ արժանացել, կուլիսներում էլ շատերը մոտեցան՝ դրական արձագանքներով: Պետք է ասեմ, որ մենթալիտետի շատ մեծ տարբերություն կա: Մենք շատ էմոցիոնալ ենք, հայկական «ջիգյարը» մեր մեջ կա: Անգամ, երբ մինիմալ մեկ նախադասություն են ասում՝ You're mazing, արդեն պետք է գոհ լինես: Տպավորություններս իրականում շատ լավ են, որովհետեւ հերթական անգամ մեծ բեմում էի: Երբ YouTube-ով արդեն իմ ելույթը տեսա, բնականաբար, հասկացա, որ շատ ավելի լավ կարող էի, միշտ էլ այդպես է լինում, բայց հաշվի առնելով շատ գործոններ՝ ուղիղ եթեր եւ այլն, դրա հետ մեկտեղ կարծում եմ՝ լավ եմ երգել»:

Այժմ երգչուհին արդեն պատրաստվում է երկրորդ փուլին, որը կկայանա այսօր.

«Պետք է ուժերս հավաքեմ ու էլ ավելի լավ երգեմ ու ներկայանամ: Իրականում կան շատ լավ արտիստներ, ուժեղագույն: Այնպես չէ, որ ես չունեմ մրցակիցներ: Աստված առաջ՝ ես իմ հնարավորությունների սահմանում անում եմ ամեն բան, որպեսզի արժանանամ մրցանակի»:

 

Վթար Երեւանի Բագրատունյաց պողոտայում. տուժածներից մեկի վիճակը ծանր է Վթարից հետո մեքենան դեպքի վայրից հեռացրել են եւ փորձել են ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել Գերմանական Die Welt թերթը բացահայտել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից մարդկանց առեւանգման 13 դեպք Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Անդրաշ Շիֆի մենահամերգին Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը. Ոստիկանություն Ղազախստանում գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ. հրապարակվել է ցնցող պատահարի տեսանյութը Ամեն ինչ արվում է Հայաստանին Ռուսաստանի շուկայից դուրս շպրտելու համար. Հրաչ Բերբերյան 37 տարի բանտում գտնվող Համբիկ Սասունյանի վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան. Գեւորգ Դանիելյան Ավտովթար՝ Երեւանում. ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց Զբոսաշրջության կոմիտեն հորդորել է մոտ օրերս խուսափել Արագած բարձրանալուց Տաքսիստները գյուղատնտեսություն չեն կարող զարգացնել. Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության ոլորտում անկման մասին Տղամարդն ահազանգել է ոստիկանություն, որ իրեն ծեծի են ենթարկել, ապա դանակով ծակել բազուկը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում Armenia TV-ն կցուցադրի Հենրիխ Մխիթարյանի խաղերը՝ Ռոմայում Աշխարհի գավաթ․ Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց պայքարից Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին Հների եւ սեւերի դեմ խաղ չկա. Էդուարդ Շարմազանով Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արարողությունը (լուսանկարներ) Պարոն Փաշինյանը երեւի չի հարգում իր ննջեցյալներին. Հսկայական խցանում Սովետաշենի գերեզանների ճանապարհին Արմեն և Նունե Սարգսյանները ցավակցական հեռագիր են հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին
Վերադարձրեք Ձեր ոսկե և արծաթե զարդերի սկզբնական փայլը այս պարզ մեթոդի օգնությամբ Դու հասկանում ես, որ երջանիկ ես այն ժամանակ, երբ նա է երջանիկ. 5 հոգեբանական մեթոդ՝ հասկանալու համար, որ նա «քո մարդն» է... Այս խխունջ-կարկանդակն առաջին իսկ կտորից գերեց ինձ․ ոչ միայն գեղեցիկ է, այլև արտակարգ համ ունի Գիտնականները գտել են մազերը քիմիաթերապիայի ժամանակ պաշտպանելու միջոց Փոքրիկ պիցցա ջեռոցում Ինչպե՞ս կարելի է շատ հեշտ թելն անցկացնել ասեղի միջով. շատ հեշտ տարբերակ՝ երկար չարչարվելու փոխարեն (Video) Ինդոնեզիայի գյուղերից մեկի սովորական առօրյան. մահացածներին հանել են զբոսանքի (photo) Այս տեսքո՞վ է Սիլվա Հակոբյանն հարսանիք գնացել, որտեղ ինքը քավորկին էր (լուսանկարներ) Կարիճներն այսօր մտահոգվելու պատճառներ կունենան․ սեպտեմբերի 15-ի աստղագուշակը Լուսանկարիչը ցույց է տվել ճշմարտությունն այն մասին, թե ինչպես են ստեղծվում չքնաղ լուսանկարները, որ ամեն օր տեսնում ենք
website by Sargssyan