Քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիայի» փաստաբա՞ն

Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն անդրադառնալով Քննչական կոմիտեի Ամուլսարի գործով հարուցված քրեական գործի քննության արդյունքներին նշել է, որ Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկությունը ավելի շատ վերլուծություն է, քան քննություն:

Նրա կարծիքով քննրական մարմնի կողմից փորձ է արվել գնահատական տալ կատարված ուսումնասիրություններին, որը, ըստ նրա, դուրս է Քննչական կոմիտեի իրավասություններից:

«Քննչական կոմիտեն ինչի հիման վրա փորձում վերլուծել, գնահատել կամ քննարկել կատարված գիտական հետազոտությունները: Քննչական կոմիտեն հրապարակել է նաև «Էլարդի» և ամերիկյան կազմակերպության կողմից ներկայացրած փաստաղթի մասին «Լիդիանի» առարկություններն ու պատասխանները: Ինչ է, Քննչական կոմիտեն «Լիդիանի» փաստաբա՞նն է:

Եթե «Լիդիանն» առարկություններ ունի, թող իր կայքում հրապարակի, ինչո՞ւ է դրանք Քննչական կոմիտեն հրապարակում: Եվ եթե մի կողմի առարկությունները հրապարակում է, ապա մեր առարկություննե՞րն ինչու չի հրապարակվում նույն Քննչականի կայքում, քանի որ մենք ևս պաշտոնապես բազմաթիվ առարկություններ ենք ներկայացրել»,- ասում է Լ. Գալստյանը:

Նրա համար հասկանալի չէ նաև, թե ընդհանրապես ինչու է Քննչական կոմիտեն լսել և քննարկել «Լիդիան Արմենիա» ընկերության առարկությունները: Ճակատի ներկայացուցչի համար հասկանալի չէ նաև, թե քննություն իրականացնող մարմինը «Լիդիան Արմենիայի» հետ մի քանի հանդիպումների ընթացքում ինչու է քննարկել «Էլարդի» նախնական եզրակացությունը, որի հիման վրա, ինչքան որ ինքն է կարողացել հասկանալ, որոշ փոփոխություններ են եղել փորձաքննության վերջնական փաստաթղթում:

«Սա անթույլատրելի է, ու չնայած ես իրավաբան չեմ և չեմ կարող իրավական գնահատական տալ այս հարցին, սակայն ուզում եմ հասկանալ, թե ինչու պետք է քրեական գործի շրջանակներում քննություն իրականացնող մարմինը լսի «Լիդիանի» բացատրությունները, առարկությունները, հիմնավորումները և այլն: Էլ չեմ ասում, որ Քննչական կոմիտեն «Լիդիանի» հետ սկսել է քննարկել էկոլոգիական խնդիրները մեղմելու պլանների իրատեսությունը և պայմանավորվածություններ է ձեռք բերել, թե ինչը «Լիդիանը» կկատարի, ինչը՝ ոչ:

Դա ընդհանրապես Քննչական կոմիտեի գործառույթներից դուրս է: Իսկ եթե որոշել է բոլոր հարցերով ինքը զբաղվել, ուրեմն պետք է փակել բոլոր նախարարությունները և թող Քննչական կոմիտեն զբաղվի բոլոր հարցերով: Սա անընդունելի մոտեցում է ինձ համար»,- ասում է Լ. Գալստյանը:

Նրա տեղեկացմամբ իրենք այս ընթացքում դիմել են Շրջակա միջավայրի նախարարին, Դատախազությանը, Քննչական կոմիտեին, որպեսզի 2016-ին կոռուպցիոն եղանակով «Լիդիան Արմենիային» տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվի, որի բոլոր հիմքերը, ըստ Լ. Գալստյանի, կան:

Բացի այդ, Քննչական կոմիտեին դիմում են ներկայացնել, որպեսզի հրապարակվեն բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կազմվել է կոմիտեի վերջնական եզրակացությունը: Խոսքը «Էլարդի» և ամերիկյան կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության նախանական և միջանկյալ ուսումնասիրությունների և եզրակացության մասին է:

Բնապահպանները պահանջում են նաև հրապարակել բոլոր այն գրագրությունները, որոնք իրականացվել է Քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում «Լիդիան Արմենիայի» հետ, քանի որ մինչև հանրությունը չծանոթանա այդ փաստաթղթերին չի կարող վստահություն ունենալ քննչական գործընթացի նկատմամբ:

«Ի վերջո պետք է հասկանանք, թե ինչու է Քննչական կոմիտեն դուրս գալիս իր լիազորությունների շրջանակներից և քրեական գործի սահմաններից: Բացի այդ «Էլարդի» փաստաթղթերում կա մեմորանդում կոչվող մի փաստաթուղթ, որտեղ գրված են գործողություններ և միջոցառումներ, թե ինչ պետք է անի «Լիդիան Արմենիան», որպեսզի կարողանա հանքը շահագործել:

Մինչդեռ դա ո՛չ քննչական մարմինների գործն է, ո՛չ էլ տեխնիկական առաջադրանքով է նման բան է հանձնարարված եղել «Էլարդին», որ ինքը առաջարկներ ներկայացնեի, թե ինչ պետք է անի «Լիդիան Արմենիան»: Քննաչական կոմիտեն որևէ իրավասություն չունի նաև ինչ-որ միջոցառումների պլան քննարկելու «Լիդիան Արմենիայի» հետ: Առավել ևս հանրությանը տեղեկացնելու, թե որ միջոցառումներն են «Լիդիան Արմենիայի» համար ընդունելի, որը՝ ոչ: Սա անթույլատրելի իրավական կազուս է, որի վերջը պետք է տալ և չի կարելի թույլատրել, որ հարցի քննարկումը նման ձևով շարունակվի»,- ասաց Լ. Գալստյանը:

 

Արմինե Գրիգորյան

Այսօր մեր մեծագույն խնդիրը ՀՀ-ի տնտեսական զարգացումն ու տնտեսական հզորացումն է․ Փաշինյան Վանեցյանը իր ուսադիրները նետեց աղբամանը. Նիկոլ Փաշինյան Մոդուլային փորձնական մանկապարտեզ ենք կառուցում, եթե լինի էֆեկտիվ, լայն ծավալով կիրականացնենք․ Փաշինյան Ամեն հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացու անձնագիր և ինչ-որ ժամանակ անցկացնի ՀՀ-ում․ Փաշինյան Այցը որքան փորձում ենք գործնականացնել, էմոցիոնալ է ստացվում․ Փաշինյանը՝ Հնչակյաններին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ Ուշ լինի, նուշ լինի, սպասում եմ բոլորիդ. Փաշինյանը կրկին անոնսեց հանդիպումը լոսանջելեսահայերի հետ Հրդեհ Էջմիածին քաղաքում. Այրվել են արագ սննդի վաճառակետի առաստաղի փայտյա կառուցատարրերը Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է Պետք է ավելի թիրախային մարքեթինգ իրականացնել Ղազախստանի ուղղությամբ. Արտակ Մանուկյան Խոշոր ավտովթար՝ Երեւանում. Երեք մեքենա վերածվել են մետաղե ջարդոնի Հոգեւոր կյանքի եւ հայրենասիրության դասեր եմ ստացել Վեհափառից․ նախագահ Սարգսյանը՝Գարեգին Ա-ի մասին 182 միգրանտներով հումանիտար նավը միջազգային ջրերում սպասում է Եվրոպայի որոշմանը Կյանքից հեռացել է «Սթարտրեկ» սերիալի դերասանը Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով Օգնել գյուղացուն զարգացնել գյուղատնտեսությունը. Իրինդ գյուղում գյուղմթերքի իրացման հարթակ են մշակել (ֆոտո) Հիշե'ք , ձերը սորոսն ու «յուբկեն» են, իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները. Էդուարդ Շարմազանով Արմեն և Նունե Սարգսյանների տոնական զբոսանքը՝ Գյումրիում Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ Տարբերություն չկա՞ պաշտոնանկության եւ պաշտոնից հրաժարական տալու միջեւ. Խոսրով Հարությունյանը՝ Արարատ Միրզոյանին
website by Sargssyan