Անոմալ կայծակը 48 անգամ հարվածել է Հյուսիսային բեւեռի մոտ

ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը Հյուսիսային բեւեռի շրջանում գրանցել է անոմալ ամպրոպ, որի ժամանակ կայծակը ոչ հատկանշական կլիմայական պայմաններում հարվածել է 48 անգամ, փոխանցում է RG-ն: 

Արտասովոր երեւույթի մասին պատմել է National Geographic-ը: Այն տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին: Գիտնականները կայծակի տասնյակ հարվածներ են գրանցել Հյուսիսային բեւեռից մոտ 480 կմ հեռավորությամբ:

Դա այնքան արտառոց էր, որ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հատուկ մամուլի հաղորդագրություն է հրապարակել: Նշված է, որ գրանցվել է հյուսիսային ամպրոպներից մեկը, որոնք հիշում են միայն Ալյասկայի հնաբնակները:

Օդերեւութաբանների համար երեւույթն իսկական հանելուկ է դարձել: Բանն այն է, որ կայծակի հարվածի համար պահանջվում են մթնոլորտային անկայունության պայմաններ:

Դա հնարավոր է, երբ սառը եւ չոր օդը տեղակայվում է ավելի տաք ու խոնավ օդի շերտի վրա: Հյուսիսային լայնություններում այս երեւույթը չի դիտվում, քանի որ այնտեղ չի հայտնվում տաք եւ խոնավ «ստորին» օդ:

Չնայած դրան, կայծակի 48 հարվածը գրանցել է Vaisala GLD360 ցանցը: Այն օգտագործում է GPS տեխնոլոգիան: Դրա ռադիոընդունիչները կարողանում են հզոր փայլատակումները որսալ մինչեւ 10 հազար կմ հեռավորությամբ, ներառյալ Արկտիկայի ամենահեռավոր շրջանները:

Գիտնականների կարծիքով՝ անոմալ հյուսիսային ամպրոպը կարող է լինել կլիմայի փոփոխության տագնապահարույց նշան: Հնարավոր է՝ իր դերն է խաղացել Արկտիկայի անսովոր տաք եղանակը, ինչպես նաեւ սառույցների հալչելու արագացող գործընթացը:

Օդերեւութաբանները ուղեկցող գործոններից մեկն են համարում անգամ Բեւեռային շրջանում աննախադեպ անտառային հրդեհների ծուխը: Այս ամենի հանրագումարն էլ, հավանաբար, նպաստել է «աշխարհի գագաթին» կայկածի անսպասելի հայտնվելուն:

 

Ար­դեն «իրենց դո՞ւռը» չէ. իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում դուրս գալ տված խոս­տում­նե­րի տա­կից. «Փաստ» Ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի շուրջ յու­րա­հա­տուկ զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում. «Փաստ» «Հայ­կա­կան կող­մը պետք է ասեր՝ կա՛մ բա­նակ­ցում ենք այլ հար­ցե­րի շուրջ, կա՛մ ընդ­հան­րա­պես բա­նակ­ցու­թյուն­ներ չենք վա­րում». «Փաստ» ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանը գնացել է Մելիք-Ադամյան. նոր մանրամասներ. «Փաստ» Քննարկ­վում է կի­սա­նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գի անց­նե­լու հար­ցը. «Փաստ» Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով. ՀՀ ֆիննախ «Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց». ցուցարար 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով (ֆոտո) Արցախի հարցը նախկինների կողմից տոտալ շահարկվում է. Մարուքյան «Մեր զինվորների օրգաններով փող են աշխատում» (տեսանյութ) «Աբմողջ ներքին օրգանները վնասված են, շորերը պատռված, երեխուս քարշ են տվել դիտակետ սարքել ինքնասպանություն». մահացած զինծառայողի մայր Այս իշխանությունը որքանո՞վ է պարտք Սերժ Սարգսյանին իշխանության գալու համար․ Գևորգ Պետրոսյան ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունում փորձագետների թիվը կարող է ավելանալ մեկով Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ, եթե կովը թրիքի մեջ է. Փաշինյան Երբեմն պատգամավորներն են նենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու ... «Էս ի՞նչ չուզող հարեւանի տրամաբանություն է. մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն է պառկում». Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը դար­ձել է մի­ու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է
website by Sargssyan