Նիկոլ Փաշինյանը և Ուրուգվայի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա են ջերմ, բարեկամական հարաբերություններ, ինչն արտացոլվում է ոչ միայն բարձրաստիճան պաշտոնական շփումներում, այլև թե՛ հայ, թե՛ ուրուգվայցի ժողովուրդների շրջանում միմյանց և երկու երկրների հանդեպ առկա ջերմ վերաբերմունքով: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ուրուգվայի ԱԳ նախարարի այցը Հայաստան կխթանի երկկողմ կապերի զարգացումը, և Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հիմնումը, որի բացումը տեղի է ունենալու այս շաբաթվա ընթացքում, վկայում է  Հայաստանի և Ուրուգվայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Վարչապետը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ գնահատանքով է վերաբերվում և խորապես երախտապարտ է Ուրուգվային՝ Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես (1965 թ.) ճանաչելու և այդ քայլով Ցեղասպանության ճանաչման գործընթացում բացառիկ ներդրում ունենալու համար:

Ռոդոլֆո Նին Նովոան նշել է, որ ուրախ է այցելել բարեկամ Հայաստան և հնարավորություն ունենալ քննարկել երկկողմ համագործակցության հարցեր: Ուրուգվայի ԱԳ նախարարի խոսքով՝ Ուրուգվայը կարևորում է Երևանում գլխավոր հյուպատոսության հիմնումը, որը կնպաստի միջպետական հարաբերությունների հետագա սերտացմանը: Նա նշել է, որ Ուրուգվայը կանգնած է Հայաստանի կողքին Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում և շարունակելու է ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Ուրուգվայի ԱԳ նախարարն ընդգծել է՝ Ուրուգվայի հայ համայնքը հսկայական դեր է խաղում այդ երկրի զարգացման և հայ-ուրուգվայական բարեկամական կապերի ամրապնդման գործում: Անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ իր գործընկերոջ հետ այսօր ունեցած քննարկումներին՝ Ռոդոլֆո Նին Նովոան նշել է, որ արծարծվել են փոխգործակցությունը խորացնելու հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման հեռանկարները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է համատեղ աշխատել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը կոնկրետ արդյունքներով տնտեսական հարաբերությունների վերածելու ուղղությամբ: Ուրուգվայի ԱԳ նախարարը համակարծիք է եղել Հայաստանի վարչապետի հետ՝ նշելով, որ կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ կա համագործակցելու մեծ ներուժ:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը լիարժեք հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և բարձր է գնահատում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Ուրուգվայի անկողմնակալ ու չեզոք դիրքորոշումը և Ուրուգվայի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի աջակցությունը: Ուրուգվայի ԱԳ նախարարը նշել է, որ Ուրուգվայը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և հանգուցալուծմանը միտված գործընթացին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Ուրուգվայի բարեկամ ժողովրդին և խնդրել ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային Ուրուգվայի նախագահին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

Թրամփը պետք է հետեւի Սենատի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սամանտա Փաուեր Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ եւ իրական պահեր»․ Մամեդյարով Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, չի կարողացել թաքցնել արցունքները Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում Ոստիկանները երեք միլիոն դոլար են գտել խոզի հում թիակներով տակառի մեջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա.«Փաստինֆո» ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը Թունավորում` Փարաքարում ԱԺ պատգամավորները հավանության են արժանացրել ավելի քան 120 մլն եվրոյի վարկային համաձայնագրերի վավերացումը Ազգային ժողովը հավանություն տվեց մի շարք օրենսդրական փոփոխությունների Հայաստանին կտրամադրվի 45,8 մլն եվրո վարկ. ֆիննախ Կալանավորված կոռուպցիոներների բացակայությունը ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում մտորելու տեղիք է տալիս. իրավապաշտպան ՀՀ-ի հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Դոլարի փոխարժեքը նվազել է Կարդացեք հայ գրականություն, այն կարդալու համար է, ոչ թե Կիբեռնետիկայի ֆակուլտետում դասավանդելու․ Փաշինյան Արտակ Դավթյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ «Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար»
website by Sargssyan