Արայիկ Ղազարյանը Ադրբեջանի սահմանը հատելուց առաջ մարմնական վնասվածքներ չի ունեցել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ գլխի և մարմնի վրա առկա, ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող վնասվածքների մասին:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019թ.-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա.Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել:

Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 24.07.2019թ.-ին Ա.Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև, այդ մասին գրառում է կատարվել Ա.Ղազարյանի բուժգրքույկում:

Վերոգրյալի մասին Ա.Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ
website by Sargssyan