Նոր հնարավորություններ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան  մասնաճյուղի (NABU) համագործակցությամբ շուրջ 250 ֆերմերների, փորձագետների, լաբորատորիաների ղեկավարների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար իրականացվել է սեմինար- թրեյնինգ՝ օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ տրամադրելու նպատակով:

Դասընթացը կազմակերպվել է Բանկի և NABU-ի կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

Թրեյնինգի մասնակիցները օրգանական գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ նոր գիտելիքներ ձեռք բերեցին այնպիսի թեմաների մասին, որոնց կյանքի կոչելը հայաստանյան բազմաթիվ գյուղական համայնքների առօրյայի մի մասը կարող են դառնալ: Գիտելիքներ տրամադրվեց օրգանական մթերքի վերամշակման, փաթեթավորման և պահպանման, օրգանական մեղր, թեյ և խոտաբույսեր արտադրելու նրբությունների ու հեռանկարների մասին:

Ոլորտային մասնագետները հատուկ շեշտադրմամբ ներկայացրին հետևյալ թեմաները՝

1.Օրգանական մթերքի վերամշակում,
2.Օրգանական մթերքի սերտիֆիկացում,
3.Օրգանական մթերքի պահպանում,
4.Օրգանական մթերքի փաթեթավորում,
5.Վայրի հավաքի և բուսական թեյերի զրոն,
6.Օրգանական բուսահումքի մթերման գործընթացը,
7.Օրգանական վայրի հավաքի իրականացման հիմնական սկզբունքները,
8.Մթերման անձնակազմ,
9.Հավաքի ժամանակահատվածի որոշում,
10.Հումքի հավաք,
11.Թունավորման ախտանիշները,
12.Հումքի առաջնային մշակում,
13.Օրգանական մեղրի հավաստագրման ստանդարտները,
14.Բուժանյութեր, տարածքների ընտրություն, պարագաներ,
15.Օրգանական մթերքի շուկայահանում։ Ինչպե՞ս դիվերսիֆիկացնել օրգանական մեղրը,
16.Օրգանական մթերքի վաճառք, մարկետինգ:

«Մեր նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելն է, ոլորտի արտադրողներին օժանդակելը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի համատեղ աջակցությամբ օրգանական մթերք արտադրողները նաև հնարավորություն են ստանում ձեռք բերել օրգանական սնունդ արտադրողի հավաստագիր և անհամեմատ մեծացնել արտահանման հեռանկարները: Իսկ այսպիսի սեմինար- թրեյնինգների միջոցով մենք մեր շահառուներին տրամադրում ենք նոր գիտելիքներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան մեծացնել իրենց հմտություններն օրգանական մթերքի արտադրության ոլորտում»,- իր խոսքում
նշել է NABU-Հայաստանի տնօրեն Նարեկ Գրիգորյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությունը մեկնարկել է 2015 թվականին՝ «Oրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում:

Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով. ՀՀ ֆիննախ «Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց». ցուցարար 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով (ֆոտո) Արցախի հարցը նախկինների կողմից տոտալ շահարկվում է. Մարուքյան «Մեր զինվորների օրգաններով փող են աշխատում» (տեսանյութ) «Աբմողջ ներքին օրգանները վնասված են, շորերը պատռված, երեխուս քարշ են տվել դիտակետ սարքել ինքնասպանություն». մահացած զինծառայողի մայր Այս իշխանությունը որքանո՞վ է պարտք Սերժ Սարգսյանին իշխանության գալու համար․ Գևորգ Պետրոսյան ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունում փորձագետների թիվը կարող է ավելանալ մեկով Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ, եթե կովը թրիքի մեջ է. Փաշինյան Երբեմն պատգամավորներն են նենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու ... «Էս ի՞նչ չուզող հարեւանի տրամաբանություն է. մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն է պառկում». Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը դար­ձել է մի­ու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ աշխատանքը կշարունակեն հաջորդ տարվա սկզբին Մեծ վտանգ. Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը կա­րող են ո՛չ «ոչ բռնի» և ո՛չ «թավ­շյա» մե­թո­դով զավ­թել «սո­րո­սիկ­նե­րը» Ի՞նչ են նշա­նա­կում աշ­խա­տա­ժա­մա­նա­կի նոր­մալ և առա­վե­լա­գույն տև­ո­ղու­թյուն հաս­կա­ցու­թյուն­նե­րը Կհստա­կեց­վի գույ­քա­հար­կի ար­տո­նու­թյուն­նե­րից օգտ­վող զին­ծա­ռա­յող­նե­րի շրջա­նա­կը․ «Փաստ» Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից
website by Sargssyan