Արմեն Գրիգորյանը և Պատրուշևը քննարկել են երրորդ երկրներին զենքի վաճառքի կանոնակարգման հարցը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով 2019թ. օգոստոսի 12-13-ը իրականացվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԽ գրասենյակից, այցի շրջանակներում օգոստոսի 12-ին կայացել է Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնման և նոր հնարավորությունների օգտագործման հարցերի շուրջ: Քննարկվել է նաև երրորդ երկրներին զենքի վաճառքի կանոնակարգման հարցը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության շրջանակներում իրականացվող ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության ներկայիս ընթացքից, կարևորել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության ակտիվացումը և նոր ձեռնարկություններ հիմնելու անհրաժեշտությունը:

Այցի ընթացքում Նիկոլայ Պատրուշևին ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո   Ա. Գրիգորյանը և Ն. Պատրուշևը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին:

Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից առաջ տեղի են ունեցել նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունները:

Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Ջոկովիչը պարտվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել. 5 ժամ է պահանջվել այն մարելու համար (ֆոտո) «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք (ուղիղ) Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Փաստ» Երբ քաղաքացու ձայնը լսելի է. «Փաստ» Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ
website by Sargssyan