Պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով լրատվամիջոցներին հասանելի դարձնելու նախագիծը լրամշակվել է

Արդարադատության նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Սուրեն Գրիգորյանի հետ համատեղ քննարկումների, ինչպես նաև www.e-draft.am-ում, հանրային քննարկման այլ հարթակներում և սոցիալական կայքերում բարձրաձայնված մտահոգությունների և մեդիափորձագետների դիտարկումների ամփոփման արդյունքում լրամշակել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Լրամշակված նախագծով՝

  • «Հաշվառում» ձևակերպումը փոխարինվել է հայտ ներկայացնելու ինստիտուտով: Թեև արդարադատության նախարարությունը բազմիցս պարզաբանել է, որ վերոնշյալ ձևակերպումը նախագծում օգտագործվել է՝ հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարգավորումը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ «հաշվառում» բառի հետ կապված առկա է բացասական ընկալում: Ուստի, տարընթերցումներից և տարընկալումներից խուսափելու նպատակով նախագծի լրամշակման արդյունքում ներդրվել է  հայտ ներկայացնելու ինստիտուտը։ Այս կապակցությամբ արդարադատության նախարարությունը վերահաստատում է, որ ինչպես հանրային քննարկման ներկայացված, այնպես էլ լրամշակված նախագծում առկա կարգավորումը մեկ նպատակ է հետապնդում՝ անվճար հիմունքներով հասանելի դարձնել ռեգիստրի տվյալները որոշակի սուբյեկտային կազմի՝ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։
  • Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում լրատվական գործունեությունն իրականացվում է նաև համացանցային կայքերի միջոցով, լրամշակման արդյունքում ընդլայնվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված՝ «զանգվածային լրատվության միջոց» եզրույթը, որպեսզի համացանցային կայքերը ևս հնարավորություն ունենան  օգտվել պետության տրամադրած արտոնությունից:  

Առաջիկա օրերին նախատեսվում են կատարված լրամշակումների վերաբերյալ քննարկումներ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների շահագրգիռ ներկայացուցիչների հետ։

 

Մտել է դեղատուն, դանակով սպառնացել աշխատակցուհուն եւ հափշտակել փողերը. բացահայտում Ելիսեյան պալատի մուտքի մոտ Փաշինյանին դիմավորել է Մակրոնը Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ (ֆոտո) Հրաժարակա՞ն, թե՞ պաշտոնանկություն Արտակարգ դեպք՝ Երեւանում «Հայկ Այվազյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական գործի քննությունն ավարտվել է Հերթական հնարովի քրգործը, որով փորձում են հասարակությանը ներկայացնել այն, ինչը գոյություն չունի. Նազիկ Ամիրյանի պաշտպան ՀՀ ՔԿ պատվիրակությունը ծանոթացել է ռուսաստանցի գործընկերների տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումներին Այս իշխանությունը պատերազմ է հայտարարել ազգայինին․ ՀՅԴ ԳՄ անդամ Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը. Լավրով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ Աշխատանքից հեռացվելու սցենարին եւս պատրաստ եմ․ ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին Խորհրդակցություն՝ ԱԻՆ-ում. քննարկվել են կառուցվածքային փոփոխությունները. Ցոլակյանը հանձնարարություն է տվել Մեկնարկում է «Կին» միջազգային 16-րդ կինոփառատոնը Ողբերգական դեպք. Շմոլ գազից թունավորված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է «Չենք ուզում գնալ Գյումրի». Նորագավիթի ավտոմաքսատան ճանապարհը պարալիզացված է (տեսանյութ) Հոնկոնգում ցուցարարները տրանսպորտային քաոս են ստեղծել Դպրոցներում ձմեռային արձակուրդի օրերը հայտնի են Եղանակը Հայաստանում
website by Sargssyan