Արծրուն Հովհաննիսյանը ռազմագերու և հրամկազմի միջև խնդիրների վարկածը հերյուրանք է համարում

Ադրբեջանական տարածքում հայ զինվորի հայտվելու հանգամանքների մասին հայկական կողմից դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չկա, սակայն հայկական մամուլն ակտիվ սկսել է շրջանառության մեջ դնել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հրապարակված տեղեկությունները:

Հիմնականում առանց լուրի իսկությունը ստուգելու, հերթական անգամ մեծագույն ջանասիրությամբ տիրաժավորվում է ադրբեջնական կողմի հրապարակած թեզերը, առանց հաշվի առնելու թե դրանով ինչ վնաս կարող են հասցնել թե՛ ռազմագերուն, թե՛ նրա հարազատներին:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադառնալով օրերս ռազմագերու կարգավիճակով Ադրբեջանում հայտնված զաինվորի մասին հայկական լրատվամիջոցների հրապարակումների մեջ տեղ գտած սխալներին նշեց, որ հայկական ԶԼՄ-ները թեև պետք է տեղեկացնեն հայ ընթերցողին, թե ինչ թեզեր է տարածվում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, բայց չպետք է դառնան նույն այդ քարոզչամեքենայի զոհը: Բացի այդ, հայկական լրատվամիջոցները չպետք է ադրբեջանական կողմի տարածած նկարները հայկական մամուլում տարածեն, առավել ևս՝ առանց զինվորի դեմքը փակելու:

«Ես կարծում եմ, որ խնդիրների մասին պետք է բարձրաձայնել, սակայն պետք է հիշել նաև, որ այս պահին մենք Ադրբեջանում ունենք ռազմագերի, իսկ միջազգային կոնվենցիաներով հասարակական հնչեղությունից ելնելով չի կարելի ռազմագերու մասին տեղեկություններ հայտնել, այդ թվում՝ դեմքը ցուցադրել: Դա միջազգային օրենսդրության պահանջ է: Մյուս կողմից, դեպքից արդեն իսկ անցել է 24 ժամից ավել և այս ընթացքում իշխանությունները որևէ հստակ տեղեկություն չեն տրամադրում լրատվամիջոցներին, նաև ակտիվ չեն աշխատում լրատվամիջոցների հետ, լռություն են պահպանում, ինչը ևս լավ չէ»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Լռությունը խախտելու և զորամասի հրամանատարության հետ խնդիրներ ունենալու մասին հայկական մամուլում տարածված վարկածի մասին տեղեկություն ստանալու համար Orer.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

«Ես չեմ ցանկանում մամուլում հրապարակված հերյուրանքներին պատասխանել: Կարծում էի, որ մեր լրատվական դաշտը և «փորձագիտական» շրջանակները արդեն ունեն որոշակի փորձ, իմունիտետ և հետևում են որոշակի խելամտության կանոններին: Սակայն, ամեն անգամ նման դեպքերը լարում են առաջացնում մեր միջավայրում և ջրի երես հանում ինքնահաստատվողներին, անգիտակիցներին ու կոնկրետ քայքայիչ գործունեություն ծավալողներին: Զինվորի իբր հրամանատարության հետ խնդիրների պատճառով փախնելու, ոչնչով չհիմնավորված վարկածով խեղում եք, և' իր, և' հրամանատարների ճակատագիրը: Շատ բան կասեի, բայց երևի այսքանն էլ բավ է: Երբեմն ուղղակի լռեք, դա լավագույն լուծումն է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

 

Արմինե Գրիգորյան

Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք. Փաշինյանը՝ Գորայքի նախկին գյուղապետին Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է մեկ դրամով Պուտինը հանձնարարել է համաչափ պատասխան պատրաստել ԱՄՆ-ում նոր թեւավոր հրթիռի փորձարկմանը Արտակ Դավթյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին Սառնարանային տնտեսության հրդեհաշիջումն իրականացվում է բարդագույն պայմաններում Մաքուր օդից եք խոսում, բայց տանը ծխախոտով եք. Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչին «Մինչեւ իմ կատարումը տեսնելը, չէի հիշում՝ ինչպես եմ երգել բեմում». Սյուզաննա Մելքոնյանի առաջին ելույթը՝ ռումինական Golden Stag մրցույթում (տեսանյութ) «Էնքան եք ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞». Փաշինյանը՝ Ջերմուկում ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը Օգոստոսին բանկային ոլորտում գրանցվել է աննախադեպ ակտիվություն. ՀԲՄ նախագահ Ամուլսարը լուրջ փորձասար է Սառնարանների պահեստում հրդեհը դեռ մարված չէ. աշխատանքներին մասնակցում է 11 մարտական հաշվարկ Մինչեւ հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել. Ամուլսարը հիմա էլ արդեն սար չի. Փաշինյան ԱՄՆ-ը մեծ կորուստներ կունենա ԵՄ-ի հետ լայնամասշտաբ առեւտրային պատերազմից, քան Չինաստանի հետ ներկայիս կոնֆլիկտից
Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo) Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ Երբեք ձեր սկեսուրին մի ասեք հետևյալ բաները, եթե չեք ուզում, որ նա դառնա ձեր երդվյալ թշնամին Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող 4 նշանները Արդյոք չի կարելի վառվող մոմից մոմ վառել․սա պետք է բոլորն իմանան. պատճառն ապշեցնող է Այս երկու բաղադրիչները կիլոգրամով տոքսիններ դուրս կբերեն աղիներից, դուք կմոռանաք փորկապության, փորլուծության, գազերի մաս... Եթե ունեք այսպիսի բնավորության գծեր, ապա ձեզ մոտ մեծ է քաղցկեղի առաջացման ռիսկը. այնպես որ կարդացեք և փոխեք ձեզ Դուք ունեք նմանատիպ խալ շրթունքի մոտ կամ այտի՞ն, պատկարացնել անգամ չեք կարող, թե դա ինչ է նշանակում Այս 6 պարզ հնարքներով դուք ստիպված չեք լինի այդքան հաճախ սափրվել Ինչպես ստիպել նրան ԱՆԸՆԴՀԱՏ ձեր մասին մտածել
website by Sargssyan