Ազատ ոճի հայ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Առաջին օրը պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշնեըը:

57 կգ քաշային կարգում Վրեժ Գևորգյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության հասավ իտալացի Թոմասո Ֆերեցայի նկատմամբ:

1/8 եզրափակիչում նրա մրցակիցը գերմանացի Հորստ Լեհրն էր, որին հայ ըմբիշը հաղթեց 6։4 հաշվով, քառորդ եզրափակչում Վրեժը 4։2 հաշվով առավելության հասավ չինացի Վեյու Լիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում 2։12 հաշվով զիջեց ճապոնացի Տոշիյա Աբեին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։

65 կգ քաշային կարգում Եվրոպայի Մ23 տարեկանների գործող չեմպիոն Վազգեն Թևանյանըպայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 10։0 հաշվով առավելության հասավ կորեացի Ինջոն Հվանգի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում 4։10 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Կուրբան Շիրաևին: Քանի որ ռուսաստանցի ըմբիշը հասավ եզրափակիչ՝ Թևանյանը հնարավորություն ունի սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար։

70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 9։1 հաշվով հաղթեց չինացի Ջուն Ժաոյին: 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը լիտվացի Պյոտրս Գոլուբևսն էր, որի նկատմամբ Անդրեասյանը առավելության հասավ 15։4 հաշվով։

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը Իրանը ներկայացնող Մոհամադսադեղ Ֆիրոզուպրբանդեպին էր, որին Անդրիասյանը պարտվեց 1։6 հաշվով:

Իրանցի ըմբիշը նույնպես պարտվեց, և Անդրիասյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

79 կգ քաշային Արման Ավագյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 4։1 հաշվով հաղթելով էստոնացի Էրիկ Ռեյնբոկին: 1/8 եզրափակիչում նա 5։2 հաշվով հաղթեց ղազախ Տելիկ Կաբկենովին: ¼ եզրափակիչում 6։4 հաշվով առավելության հասավ բուլղարացի Օկտայ Հասանի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը լարված պայքարում 2։3 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Ահմադ Տաշուխաջիևին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Քանի դեռ ապավինում են պոպուլիզմին, վարկանիշն էլ շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» «Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իրականության վտանգը. «Փաստ» Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. «Փաստ» Ելույթ, որը շարունակություն կունենա. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ Սիրիայում ռուսախոս զինվորականները դաժանորեն սպանել են սիրիացու. Կրեմլը հերքում է (տեսանյութ) Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Վարչապետի որոշմամբ կստեղծվի Կանանց հարցերով խորհուրդ ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ՝ Երեւանի կենտրոնում «Պատվեր չեմ տվել, Կամո Փիրուզյանին կյանքում չեմ տեսել». «Ալավերդցի Վահագնը» կմնա կալանքի տակ Ռուստամ Բադասյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. Բերեզովսկի Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ
website by Sargssyan