Համահայկական խաղերի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակից պատվիրակությունները Ծիծեռնակբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

7-րդ խաղերի մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրում, այնուհետև այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:

«Համահայկական այս խաղերը նոր թափ ստացան նրանով, որ բացումը տեղի ունեցավ Արցախում... Հիմա ամբողջական ենք՝ Հայաստան-Արցախ-սփյուռք»,- լրագրողների հետ զրույցում փաստեց Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի անդամ Սեպուհ Բաղդոյանը: Վիեննայի պատվիրականության անդամն իր խոսքում շեշտեց, որ խաղերի խորհուրդն իրականանում է` հայերը միասնական են... Մասնակիցների մեջ նույնիսկ սիրահարված զույգեր արդեն կան:

«Արցախի ժողովուրդը հրաշալի ընդունեց մեզ: Հպարտ ենք և երախտապարտ նրանց»,- եզրափակեց նա:

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով` խաղերին մասնակցում են եղեռնազարկ ժողովրդի հետնորդները, և այցելությունը Ծիծեռնակաբերդ արդեն ավանդական է դարձել խաղերի համար: «Գրքերում կարդալն այլ է, այստեղ լինելը` այլ»,- ասաց նա:

Համահայկական խաղերում օգոստոսի 13-ը հանգստի օր է, և պատվիրակությունները կայցելեն Գառնի և Գեղարդ:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաքը և Չեխիան:

 

Արոնյանը 4-րդն է Grand Chess Tour-ում ԱԺ-ն քննարկում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու հարցը (տեսանյութ) Վերջին օրերին սահմանին ընդհանրապես լարվածություն չկա. Գաբրիել Բալայան Բանակցությունները դեռ չեն ավարտվել․ Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին «Մարդիկ պատկերացնում են համերգ վարչապետի հայտերով»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի քրգործի մասին Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլում, նախնական տվյալներով, հաղթում է Սահակ Մաշալյանը Պատվերով համերգ չի. Փաշինյանը` Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին «Այսօր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»․ Աննա Հակոբյան Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի արձագանքներին Ընդունվեց ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը Մահվան ելքով վրաերթ` Երևանում. վարորդը դիմել է փախուստի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը ՈՒՂԻՂ. Վարչապետը, նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք. Գագիկ Սուրենյան Օրվա խորհուրդ Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդում էին ընտրողներին. «Անկախ դիտորդ» Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին» Գեղարքունիքում 28-ամյա վարորդը բախվել է քարե շինության պատին, այնուհետեւ КаМАЗ-ին
Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի «Լարվածությունից լրիվ փայտի եմ վերածվել»․ Լիլուն հարսանեկան պարից հատված է հրապարակել Խեցգետիններին հետաքրքիր օր է սպասվում․ դեկտեմբերի 9-ի աստղագուշակը «Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»․ Սիլվի Բարկովայի ամանորյա ֆոտոշարքը Հաջողության չինական հորոսկոպ․ 2020-ին ո՞ւմ են սպասվում բազում հաջողություններ Իսկական սուրբծննդյան հեքիաթ․ ինչպես է Քիմ Քարդաշյանը տոներին ընդառաջ զարդարել տունը (վիդեո) Կենդանակերպի նշաններ, որոնց հրաշք է սպասում 2020թ․ ամանորյա գիշերը Մարդու մարմնի 5 բույր, որոնք զգուշացնում են առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին,պետք չէ անտեսել դրանք Կշեռքներին անախարժություններով լի օր է սպասվում․ Դեկտեմբերի 8-ի աստղագուշակը Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց
website by Sargssyan