Տղայիս վառում էին կողքի սենյակում, ձայնն ականջներիս մեջ է

-Ես բռնադատվածի ժառանգ էի, ինձ ոչ մի կուսակցություն չէին թողնում, – պատմում է բերդավանցի Սուրեն պապը և մեզ ուղեկցում դեպի որդու գերեզման։ Քսանչորս տարեկանում է ամուսնացել, ունեցել հինգ աղջիկ և մեկ որդի։ Պատմում է , որ Բերդավանում որդուն հարուստ էին ասում, շատ շռայլ ու ընկերասեր տղա  էր, բայց փոքր էր, և ինքը թույլ չէր տալիս որդուն ուսերին կրել գյուղացու տանջանքն ու չարչարանքը։

Մի օր ասաց՝ պապա, թող ես այծերին տանեմ, դու գնա գործիդ, համոզեց․․․ հետո ծանր շունչը մի պահ զսպելով՝  ավելացրեց ,- զենքը ձեռքին զոհվողը անմեղ չէ , անմեղն իմ երեխան էր, ես չեմ թողել իմ երեխու գերեզմանը բացեն, որ մայրը չտեսնի ։

Աղասը տան փոքրն էր։ Այդ օրը հորը երկար համոզելուց հետո գնացել էր այծերին արածացնելու, օրվա երկրորդ կեսից գյուղացիները կրակոց լսեցին, առաջին հայացքից դա սովորական էր, քանի որ սահմանամերձ Բերդավանում ամեն օր էր հնչում նման կրակոց, բայց ․․․

Երեկոյան այծերը եկան տուն, Աղասը չկար։  Գյուղացիները հիշեցին այդ օրվա հնչած կրակոցը Քանքլիկ կոչվող սարի մոտակայքում։

Հայրը ՝ Սուրենը, գյուղացիներից ոչ մեկին չթողեց իր հետ գնան տղային որոնելու, գնաց մենակ, հրացանը ձեռքին  և  իր շների հետ միասին։ Ամբողջ գիշեր որոնելուց հետո,  լուսաբացին շները գտան արյան հետքը, բայց տղան այդտեղ չէր։

Թեպետ Սուրենը դեմ էր , բայց գյուղացիներն ադեն եկել էին և որոշել սահմանը հատել դեպի Ադրբեջան, բայց ապարդյուն, –Ես ոչ մեկիդ մոր պատասխանը չեմ կարող տալ, դուք մնացե,ք ես եմ գնում – ասաց Աղասի հայրը, ձեռքի հրացանը տվեց գյուղացիներին և գնաց։

Նրան արդեն հասցրել էր նկատել թշնամին, բայց Սուրենը ձեռքերը վեր բարձրացրեց և ասաց, որ չկրակեն, անզեն է և իրենց ղեկավարի «դոստն» է (ընկերը ) , պամում է, որ շատ լավ հասկանում էր ադրբեջաներեն, բայց ռուսերեն էր խոսում, որ թշնամին ադրբեջաներեն խոսի. և ինքը հասկանա, թե նրանք ինչից են խոսում։

—Խնդրեցի, որ թարգմանիչ բերեն, ասի՝ երեկ էստեղ ա եղել էրեխես, տեղյա՞կ եք, ասինչ՝ չէ, ոչ տեսել ենք, ոչ բան։ Տարան մի տեղ, մեկը սնայպերի հրացանը ձեռքին պտտվում էր, ուզում էր իմ վրա կրակել, իրենց հրամանատարը չէր թողնում, որ ուզեց կրկաի հրամանատարը ձեռքով խփեց, չկպավ, ասաց՝ ինչ ես անում, մեկ է, սրան տանում ենք Ղազախ, էնտեղից ողջ հետ չի գալու։ Բռնեցին, աչքերս կապեցին, տարան ներքև, հետո բարձրացրին գցեցին մի բեռնատարի մեջ, տարան Ղազախ։ Էդ օրը մինչև իրիկուն քննում էին, ասում էին՝ դու շպիոն ես, եկել ես մեր դիրքերն ուսումնասիրես։

Այդպես մի քանի օր բերդավանցի Սուրենը ստիպված եղավ իր մաշկի վրա զգալ թշնամու անմարդկային վերաբերմունքը, ծեծուջարդից մինչև ծխախոտը գլխին հանգցնելու սադիստական մեթոդները, բայց չհանձնվեց, որդուն գտնելու միտքը նրան ստիպում էր դիմանալ։

Ամենասարսափելին առջևում էր։ Կաբինետից կաբինետ, բաժանմունքից բաժանմունք գնալուց հետո, երբ հերթական անգամ ցուցմունք էր գրում, ձայն լսվեց՝ որդին էր, կողքի սենյակում տանջում էին։

—Նրա ձայնը մինչև հիմա ականջիս է, էրեխիս կողքի սենյակում «ֆարսունկով» վառում էին․․․

Ամբողջական նյութը՝  այստեղ

 

Միայն աչքն է ռեֆլեքսորեն թարթում. Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակում փոփոխություն չկա Մանչեսթերյան դերբիում հաղթանակից հետո Սուլշերը գրկախառնվել է թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ Երևանի դպրոցներից մեկի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել Իրանում զինվորականը երեք ոստիկանների է գնդակահարել Նիժնի Նովգորոդում ավտոմեքենան հարվածել է հետիոտներին․ հոսպիտալացվել է 10 երեխա, ուսուցչուհին զոհվել է Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում. փրկարարները դուրս են բերել ներսում գտնվող երեխաներին Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել Խոշոր հրդեհ Ազատան գյուղում. այրվել է անասնագոմը, այդ թվում 250 հակ անասնակեր Խոշոր վթար Նոր Նորքում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը (ֆոտո) Գյումրին այսօր կա եւ ապրում է նաեւ կանանց շնորհիվ. Արմեն Սարգսյանը՝ գյումրեցի գործարար կանանց հետ Որքան գումար է հատկացրել Երեւանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը՝ Ամանորի կորպորատիվ միջոցառման համար Թող մի անգամ վարչապետը գնա սպանված զինվորի տուն, և նա երբեք չի մոռանա. Ժաննա Ալեքսանյան «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել 2020-ի բյուջեին, ոչ թե աղետի գոտու վերականգնման նախագծին. Անի Սամսոնյան Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ (ֆոտո) «Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը Վթար Երեւանում. Nissan March-ը բախվել է ծառին եւ գազատար խողովակին. կա 4 վիրավոր Նախագահը Գյումրիում այցելել է դեկտեմբերի 7-ին ծնված նորածիններին (ֆոտո) Եղանակը Հայաստանում.ջերմաստիճանը բարձրանում է Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են. նրանց մեղադրանք է առաջադրվել «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ, որի մեջ 4000 դոլար է եղել (ֆոտո)
website by Sargssyan