ԵՊՏՀ-ում պայքարը գիտական նվաճումը նսեմացնելու, թե՞ աթոռի համար է

Շատերին թվում է, որ հասարակության մեջ որոշակի դիրք գրավելու համար եթե աթոռ, պաշտոն, ինչ-որ մակնիշի գոլդ համարներով մեքենա, դուռ բացող-փակող չկա, ուրեմն` կյանքը կյանք չէ, քանի որ ինչ-որ բան չի համաընկնում սեփական անձը բոլորից առավել դասելու սեփական պատկերացումների հետ:

Եթե մարդը տեսակով կարիերիստ է սկսում է պայքարել պաշտոնի համար, որի հետ որպես բոնուս տրվում են նաև թվարկված բարիքներից օգտվելու հնարավորություններ: Իսկ եթե կարիերիստ չէ և աթոռը, պաշտոնը, գոլդ համարներով ավտոմեքենան ու դուռ բացող-փակող ունենալը համարում է ավելորդ գլխացավանք, շարունակում է իր գործն անել ու սեփական աշխատանքի շնորհիվ հասարակության շրջանում ձեռք բերել թե՛ վստահություն, թե՛ հարգանք, թե՛ այն ամենը ինչ ուզում է ունենալ:

Շատերին թվում է նաև, որ գիտական կոչումներ ստանալու համար որոշակի տարիք ու պինդ տանիք ունենալ է պետք: Հակառակ դեպքում գիտական աստիճանը այն կշիռը չի ունենա, ինչը հարկավոր է, իսկ զբաղեցրած պաշտոնն էլ՝ կշռից զուրկ մի բան:

Այսօրինակ երևույթները ինչպես շատ այլ արատավոր երևույթներ ժառանգություն ենք ստացել խորհդային տարիներից: Ու թեև շատերը վաղուց հրաժարվել են նման մտածելակերպից, բայց դեռ կան մարդիկ, ում համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է, որ իրենց անվան ու ազգանվան կողքին նաև ինչ-որ պաշտոն նշվի, այլապես իրենք իրենցից խորը կվիրավորվեն:

Հիմա, երբ ողջ աշխարհում գիտական տարբեր ուղղություններ խելահեղ արագությամբ զարգանում են, և շատ անգամ, նույնիսկ ժամանակ չի լինում տեղեկանալ, թե այս կամ այն գյուտի հեղինակն ով է, հայաստանյան իրականությունում գիտական կոչումներ ունեցողները սեփական գյուտով հպարտանալու փոխարեն շարունակում են աթոռի մասին երազել: Ստացվում է, որ դա է այն միակ նշաձողը, որով կարող են հպարտանալ, քանի որ նրանց համար կարևորը ոչ թե գիտության ասպարեզում նոր միտք կամ հայտնագործություն անելն է, այլ պաշտոն ունենալը:

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի շուրջ սկսված ու շարունակվող իրադարձություններն, իրականում դրա վառ ապացույցն է: Այն որ բուհը վաղուց սպառել էր իրեն և այլևս չէր կարողանում երկրի համար ավելացած արժեք ստեղծել՝ երկու կարծիք չկա, բայց որ բուհի բարեփոխումները կարող են այդքան բուռն ընթանալ, մի փոքր հիասթափեցնող է: Առավել ևս, երբ այն ընթանում է ինչ-որ մեկի կողմից՝ բուհի ռեկտոր դառնալու ցանկության իրացմամբ:

Այս մասին, ի դեպ, լրագրողներին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նշել, որ իրականում այդ աթոռին հավակնողի կողմից փորձ է արվում մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքել, թեև, իրականում, բուհում ամեն ինչ նորմալ է, իսկ ռեկտորի պաշտոնակատարն՝ իր տեղում:

Ստացվում է, բուհում ընթացող պայքարն ընդամենը աթոռի համար է, իսկ գիտական թեզի շուրջ սկսված բանավեճը՝ լոկ շահարկում: Հակառակ դեպքում ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց փորձով ու վաստակով կկանգնեին ռեկտորի պաշտոնակատարի կողքին, որպեսզի բուհը մեկ օր առաջ կայանա, ոչ թե ջանք ու ժամանակ կտրամադրեին ատենախոսության մեջ բացեր գտնելու և դրա շուրջ քննարկումներ ծավալելու համար:

Ամեն դեպքում, ըստ ռեկտորի պաշտոնակատարի՝ բուհում բավական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ըստ ռեկտորի պաշտոնակատարի կերևան ուսումնական տարվա առաջին իսկ օրերից, որին, պարզվում է, երկար տարիներ սպասել են բուհի ուսանողները: Իսկ շահարկումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանով հետաքրքվող կա, ինչը, կարծես, այնքան էլ չի հուզում ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին, քանի որ նա ժամանակը ծախսում է ոչ թե շահարկումներին պատասխանելու, այլ բուհը զարգացնելու վրա, ինչն ավելի կարևոր է, քան ատենախոսության մեղ հղումների բացակայության թեման:

 

Արմինե Գրիգորյան

Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք. Փաշինյանը՝ Գորայքի նախկին գյուղապետին Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է մեկ դրամով Պուտինը հանձնարարել է համաչափ պատասխան պատրաստել ԱՄՆ-ում նոր թեւավոր հրթիռի փորձարկմանը Արտակ Դավթյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին Սառնարանային տնտեսության հրդեհաշիջումն իրականացվում է բարդագույն պայմաններում Մաքուր օդից եք խոսում, բայց տանը ծխախոտով եք. Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչին «Մինչեւ իմ կատարումը տեսնելը, չէի հիշում՝ ինչպես եմ երգել բեմում». Սյուզաննա Մելքոնյանի առաջին ելույթը՝ ռումինական Golden Stag մրցույթում (տեսանյութ) «Էնքան եք ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞». Փաշինյանը՝ Ջերմուկում ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը Օգոստոսին բանկային ոլորտում գրանցվել է աննախադեպ ակտիվություն. ՀԲՄ նախագահ Ամուլսարը լուրջ փորձասար է Սառնարանների պահեստում հրդեհը դեռ մարված չէ. աշխատանքներին մասնակցում է 11 մարտական հաշվարկ Մինչեւ հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել. Ամուլսարը հիմա էլ արդեն սար չի. Փաշինյան ԱՄՆ-ը մեծ կորուստներ կունենա ԵՄ-ի հետ լայնամասշտաբ առեւտրային պատերազմից, քան Չինաստանի հետ ներկայիս կոնֆլիկտից
Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo) Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ Երբեք ձեր սկեսուրին մի ասեք հետևյալ բաները, եթե չեք ուզում, որ նա դառնա ձեր երդվյալ թշնամին Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող 4 նշանները Արդյոք չի կարելի վառվող մոմից մոմ վառել․սա պետք է բոլորն իմանան. պատճառն ապշեցնող է Այս երկու բաղադրիչները կիլոգրամով տոքսիններ դուրս կբերեն աղիներից, դուք կմոռանաք փորկապության, փորլուծության, գազերի մաս... Եթե ունեք այսպիսի բնավորության գծեր, ապա ձեզ մոտ մեծ է քաղցկեղի առաջացման ռիսկը. այնպես որ կարդացեք և փոխեք ձեզ Դուք ունեք նմանատիպ խալ շրթունքի մոտ կամ այտի՞ն, պատկարացնել անգամ չեք կարող, թե դա ինչ է նշանակում Այս 6 պարզ հնարքներով դուք ստիպված չեք լինի այդքան հաճախ սափրվել Ինչպես ստիպել նրան ԱՆԸՆԴՀԱՏ ձեր մասին մտածել
website by Sargssyan