Մարդկանց դժբախտացնող ազգային արժեքն այլևս դադարում է ազգային լինել

Վերջին ամիսների ընթացքում հանրային տիրույթում ամենաքննարկված թեման «ընտանիքն» է, կամ ինչպես ազգայնականներն են ասում՝ «ավանդական հայ, քրիստոնեական ընտանիքը»։ Վերջին ձևակերպման ջատագովների կարծիքով ինչ-որ մութ ուժեր տարբեր միջոցներով փորձում են ոչնչացնել ընտանիքի ավանդական ինստիտուտը: Իհարկե մեր հանրույթը դավադրությունների տեսությունների սիրահար է, բայց թողնենք այս անլուրջ խոսակցություններն ու ի վերջո հասկանանք, թե ինչ է իրենից ենթադրում հայկական ավանդական ընտանիքը: Մինչ այդ խոստովանենք, որ ընդդիմախոսների առաջ քաշած մտահոգությունները բավականին անլուրջ են ու չհիմնավորված։ Առհասարակ՝ ընտանիքը պետական համակարգում այլ դրսևորում ունի, իսկ պետության բացակայության պայմաններում՝ այլ։ Պետության բացակայության պայմաններում ընտանիքի ինստիտուտը կրկնապատկում է իր կարևորությունը։ Հենց այդ նույն գործընթացը կատարվել է նաեւ հայկական միջավայրում։ 14-րդ դարի վերջերից սկսած (Երբ անկում ապրեց Կիլիկիայի հայկական թագավորությունը) հայերը՝ որպես գոյության առաջնային գրավականներ, սկսում են դիտարկել լեզուն, եկեղեցին և ընտանիքը։

Պետականության գաղափարը աստիճանաբար դուրս մղվեց հանրության գաղափարական ընկալումներից։ Վերոհիշյալ գիտակցությունը ավանդույթի ուժով հասել է մինչև մեր օրերը։ Նույնիսկ հիմա կարող ենք տեսնել, որ մարդիկ անընդհատ փորձում են պաշտպանել լեզուն, ընտանիքը եւ եկեղեցին, նրանց միշտ թվում է, թե այս երեք միավորներին վտանգ է սպառնում։ Երեք տարրերի առաջնայնության գիտակցությունը, որ ժամանակին դիտարկվում էր իբրեւ հայի գոյակարգի առանցք, անկախ պետության պայմաններում դեռեւս ձեւափոխման չի ենթարկվել։ Կարելի է ասել, որ ձեւափոխության գործընթացն անցումային փուլում է, ներդրվում են համապատասխան ադապտացիոն մեխանիզմներ, որոնք պետք է ապահովեն հասարակության անցումը արժեբանական մեկ միջավայրից դեպի մյուսը։ Ավանդական ընտանիքը հիերարխիկ, ուղղահայաց համակարգ էր, որին բնորոշ էր ֆունդամենտալիզմը, այսինքն՝ կենսահույզ հարցերի պատասխաններն անցյալում փնտրելու ու գտնելու միտումը։

Տեսական իմաստով նվիրապետության ամենավերին օղակում, որպես կանոն, գտնվում էր մեծ տատը։ Բայց գործնական իշխանությունը պատկանում էր տղամարդկանց։ Փոխհարաբերման հիմնական կերպը ադաթներն ու ավանդույթներն էին։ Վերջիններս դիտարկվում են իբրեւ ընտանիքի պահպանման առաջնային մեխանիզմներ, այլ տարբերակ չէր կարող լինել Օսմանյան տիրապետության պայմաններում։ Այլ խոսքով՝ փակ, աշխարհից կտրված հանրույթի համար առաջնային պլան են մղված ավանդույթներն ու ադաթները, իսկ օրենքները նվաճողինն են, որոնց պետք է ենթարկվել միայն հարկադրանքի պայմաններում, այն էլ՝ առերես։ Այսպիսի գիտակցությունը ընտանեկան բռնությունը դարձնում է տանելի երեւույթ, այն հանդես է գալիս որպես ընտանիքի միասնության, ամրության երաշխավորներից մեկը, չէ՞ որ ընտանիքն էլ ինչպես տեսանք վերևում, փոքրիկ իշխանապետություն էր, իսկ փակ տիրույթում իշխանության լեգիտիմությունը պետք է մշտապես հիմնավորվի։ Ուժի գործադրումը դրա տարատեսակներից է:

Ասվածից չպետք է ենթադրել, որ ընտանեկան բռնությունը բնորոշ երեւույթ է հայ իրականությանը։ Որեւէ մշակութային միջավայրի ընտանեկան բռնությունը բնորոշ չէ, իսկ դրա համապատասխան դրսեւորումները պետք է դիտարկել ոչ թե բռնությունն այս կամ այն միջավայրին բնորոշ լինելու համատեքստի մեջ, այլ հանրույթի պատմական զարգացման առանձնահատկությունների ծիրում։ Չխորանալով պատմական երեւույթների մեջ, նշենք, որ այսպիսի գիտակցությունը զարգացման գործընթացի հապաղման պայմաններում հասել է մինչեւ 21-րդ դար։ Ներկայումս մեր առջեւ՝ որպես խնդրո առարկա, դրված է 21-րդ դարի հայը, որը գիտակցաբար կամ, երբեմն, անգիտակցաբար պետք է մերժի իր կյանքի ֆունդամենտալիստական երանգներն ու դրվագները։ Նա պետք է հասկանա, որ ապրում է նոր աշխարհում՝ մի նոր երկրում, որն այլեւս Օսմանյան կամ էլ Ռուսական կայսրությունը չէ, Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն միջնադրյան կամ էլ 19-րդ դարի ընտանիքի մոդելն այլևս արդիական չէ: 21-րդ դարի արդիականացված ու նորացված հանրությունը կեցության նոր խնդիրներ պետք է դնի իր առջև։ Մարդը անխուսափելիորեն ապրում է էվոլյուցիայի անվերջանալի շղթայի պայմաններում: Իսկ եթե մարդն անըդհատ փոփոխվում է, ապա ինչպե՞ս կարող է ընտանիքը մնալ նույն տեղում՝ 19-րդ դարում: Ընատինիքի ինստիտուտը ևս պետք է մտնի էվոլյուցիայի շղթայի տրամաբանության մեջ:

Հասկանալի է ընդամենը 30 տարեկան Հայաստանը պետք է ադապտացիոն ինչ-որ շրջափուլ անցնի՝ արդիականության թելադրած հրամայականնեը դարձնելով իր գիտակցության անբաժանելի մասնիկը։

Այլընտրանք չկա, կանխատեսվող արդյունքի վրա կասկածել պետք չի, քանի որ փոփոխվող աշխարհի հետ միասին փոխվում է նաև հանրությունը, փոխվում է հայի ինքնությունը՝ աստիճանաբար ստանալով պետական արժեքներ դավանող համակեցության կարգավիճակ։ Ձեւավորվում է հայաստանցու նոր ինքնություն, որի առանցքում լինելու են ոչ թե ավանդույթները, ադաթներն ու եկեղեցին, այլ ինքնիշխանությունը, պետականությունը, սոցիալական արդարության ձգտումն ու սահմանադրականությունը։ Էթնիկ ինքնությունը փոխարինվում է պետական ինքնությամբ:

Արժեբանական հենց այս փոփոխությունների միջավայրում ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դրսևորումները կդիտարկվեն որպես խորթ երեւույթ:

Իսկ ինչ վերաբերում է այս փոփոխությունների հանրային պահանջի բացակայության խնդրին, ապա այդ դիտարկումը նույնպես անլուրջ է, քանի որ հասարակական կյանքի կարևորագույն ռեֆորմները միայն հանրային պահանջի առկայությամբ չեն կարող կյանքի կոչվել, քանի որ հանրույթները երբեմն գլխի չեն ընկնում, որ իրենք ճահճում են և այլափոխման պետք ունեն։ Գալիս ենք այն եզրահանգմանը, որ որոշակի դեպքերում պետությունը չպետք է հաշվի նստի հանրային պահանջի առկայության հետ, այլ անի այն, ինչը ներհատուկ է պետության հռչակած արժեքներին ու Սահմանադրության համապատասխան դրույթներին։

Մարդիկ դեռեւս չեն կարող զգալ որեւէ արժեբանական փոփոխության հրատապությունը, քանի որ բնակչության մեծ մասը, ինչպես նշեցինք, դեռևս ապրում է 19-րդ դարի գիտակցությամբ։ Մի խոսքով՝ արհեստական աղմուկն ու մարգինալ խմբերի դավադրությունների տեսություններն արագ կմոռացվեն, իսկ իրական արժեքները աստիճանաբար մարդկանց համար կդառնան a priori գիտակցություն, քանի որ հարափոփոխ աշխարհի հետ միասին կերպափոխվում է նաեւ հայ հանրությունը՝ 19-րդ դարի պետականազուրկ հայի գիտակցությունը աստիճանաբար դառնում է պետականաստեղծ ազգի գիտակցություն։ Վերջաբանի փոխարեն նշենք, որ արժեքը դադարում է այլևս արժեք լինել, երբ չի երջանկացնում մարդկանց։ Մարդուն դժբախտացնող ընտանիքը ազգային արժեք չէ, թքած բռնության վրա խարսխված արժեքի վրա։

Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք. Փաշինյանը՝ Գորայքի նախկին գյուղապետին Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է մեկ դրամով Պուտինը հանձնարարել է համաչափ պատասխան պատրաստել ԱՄՆ-ում նոր թեւավոր հրթիռի փորձարկմանը Արտակ Դավթյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին Սառնարանային տնտեսության հրդեհաշիջումն իրականացվում է բարդագույն պայմաններում Մաքուր օդից եք խոսում, բայց տանը ծխախոտով եք. Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչին «Մինչեւ իմ կատարումը տեսնելը, չէի հիշում՝ ինչպես եմ երգել բեմում». Սյուզաննա Մելքոնյանի առաջին ելույթը՝ ռումինական Golden Stag մրցույթում (տեսանյութ) «Էնքան եք ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞». Փաշինյանը՝ Ջերմուկում ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը Օգոստոսին բանկային ոլորտում գրանցվել է աննախադեպ ակտիվություն. ՀԲՄ նախագահ Ամուլսարը լուրջ փորձասար է Սառնարանների պահեստում հրդեհը դեռ մարված չէ. աշխատանքներին մասնակցում է 11 մարտական հաշվարկ Մինչեւ հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել. Ամուլսարը հիմա էլ արդեն սար չի. Փաշինյան ԱՄՆ-ը մեծ կորուստներ կունենա ԵՄ-ի հետ լայնամասշտաբ առեւտրային պատերազմից, քան Չինաստանի հետ ներկայիս կոնֆլիկտից
Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo) Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ Երբեք ձեր սկեսուրին մի ասեք հետևյալ բաները, եթե չեք ուզում, որ նա դառնա ձեր երդվյալ թշնամին Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող 4 նշանները Արդյոք չի կարելի վառվող մոմից մոմ վառել․սա պետք է բոլորն իմանան. պատճառն ապշեցնող է Այս երկու բաղադրիչները կիլոգրամով տոքսիններ դուրս կբերեն աղիներից, դուք կմոռանաք փորկապության, փորլուծության, գազերի մաս... Եթե ունեք այսպիսի բնավորության գծեր, ապա ձեզ մոտ մեծ է քաղցկեղի առաջացման ռիսկը. այնպես որ կարդացեք և փոխեք ձեզ Դուք ունեք նմանատիպ խալ շրթունքի մոտ կամ այտի՞ն, պատկարացնել անգամ չեք կարող, թե դա ինչ է նշանակում Այս 6 պարզ հնարքներով դուք ստիպված չեք լինի այդքան հաճախ սափրվել Ինչպես ստիպել նրան ԱՆԸՆԴՀԱՏ ձեր մասին մտածել
website by Sargssyan