Մարալիկի բամբակի գործարանը 297 հազար դրամ միջին աշխատավարձով աշխատատեղեր կապահովի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային գործարանի բացման արարողությանը: Օգոստոսի 10-ին վարչապետը շրջեց գործարանի տարածքով և ծանոթացավ ընթացող աշխատանքներին:

Գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանը նշեց, որ թել արտադրող իրենց գործարանն իր շուրջը կհամախմբի ամբողջ տեքստիլը:

«Բազմաթիվ փոքր գործարաններ կսկսեն աշխատել և հսկայական աշխատատեղ կապահովվի»,- ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ կառավարությունն օրենքով նախատեսված արտոնություն է տրամադրել գործարանին, իսկ անհրաժեշտության դեպքում գործարանը կկարողանա ընդլայնել ամսական արտադրվող թելի ծավալը:

«Գործարանն այս պահին պատրաստվում է ամսական 300 տոննա թել արտադրել, բայց, եթե կլինեն կազմակերպություններ, որոնք պահանջարկ կստեղծեն, հնարավոր կլինի ընդլայնել արտադրվող թելի ծավալը»,- նշեց նախարարը:

Գործարանի բացման համար արդեն ներդրվել է ավելի քան 4 մլն դոլար: Հայաստանի կառավարությունը մինչև 13 մլն ներդրման արտոնություն է տրամադրել։ Գործարանը 297 հազար դրամ միջին աշխատավարձով աշխատատեղեր կապահովի 150 մարդու համար։ Այն հիմնադրվել է նախկին բամբակամանվածքային գործարանի տարածքում, որից ոչինչ չէր մնացել։ Նախկինում` Խորհրդային միության տարիներին, 1700 մարդ է աշխատել գործարանում։

Թելերի միակ արտադրությունը Հայաստանում կիրականացվի նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Ընկերությունն այժմ  ունի 41 աշխատակից, որոնք վերապատրաստվել են հրավիրյալ մասնագետների օգնությամբ։ Առկա են  թափուր աշխատատեղեր, քանի որ թելի մանվածքային գործարաններում ընդունված է 24/7 աշխատանքային ռեժիմ կիրառել։ Ընկերությունն առաջին փուլով նախատեսում է ունենալ մինչև 120 աշխատակից։ Հաջորդիվ գործարկվելու է նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն, այժմ հաստոցները ճանապարհին են, որի արդյունքում կավելանան և աշխատատեղերը։

Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառություն ունի բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և խավավոր սրբիչների արտադրության մեջ։ Ընդհանուր առմամբ, գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա  թելեր, ինչպես նաև գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ, որի արդյունքում  լուծվելու է տեքստիլ արտադրության թափոնների հարցն ամբողջ Հայաստանում։

Ընկերությունը նախատեսում է առաջիկա 1 տարվա ընթացքում ավարտին հասցնել 13մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիրը, որի արդյունքում տարեկան Հայաստանի հագուստի ծավալը կավելանա շուրջ 9 մլն դոլարով կամ  19 տոկոսով։ Ընկերությունում միջին աշխատավարձն այս պահին կազմում է 264,400դրամ։

Հիմնական շուկաներն են լինելու Հայաստանը, Ռուսաստանը։

Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք. Փաշինյանը՝ Գորայքի նախկին գյուղապետին Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է մեկ դրամով Պուտինը հանձնարարել է համաչափ պատասխան պատրաստել ԱՄՆ-ում նոր թեւավոր հրթիռի փորձարկմանը Արտակ Դավթյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին Սառնարանային տնտեսության հրդեհաշիջումն իրականացվում է բարդագույն պայմաններում Մաքուր օդից եք խոսում, բայց տանը ծխախոտով եք. Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչին «Մինչեւ իմ կատարումը տեսնելը, չէի հիշում՝ ինչպես եմ երգել բեմում». Սյուզաննա Մելքոնյանի առաջին ելույթը՝ ռումինական Golden Stag մրցույթում (տեսանյութ) «Էնքան եք ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞». Փաշինյանը՝ Ջերմուկում ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը Օգոստոսին բանկային ոլորտում գրանցվել է աննախադեպ ակտիվություն. ՀԲՄ նախագահ Ամուլսարը լուրջ փորձասար է Սառնարանների պահեստում հրդեհը դեռ մարված չէ. աշխատանքներին մասնակցում է 11 մարտական հաշվարկ Մինչեւ հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել. Ամուլսարը հիմա էլ արդեն սար չի. Փաշինյան ԱՄՆ-ը մեծ կորուստներ կունենա ԵՄ-ի հետ լայնամասշտաբ առեւտրային պատերազմից, քան Չինաստանի հետ ներկայիս կոնֆլիկտից
Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo) Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ Երբեք ձեր սկեսուրին մի ասեք հետևյալ բաները, եթե չեք ուզում, որ նա դառնա ձեր երդվյալ թշնամին Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող 4 նշանները Արդյոք չի կարելի վառվող մոմից մոմ վառել․սա պետք է բոլորն իմանան. պատճառն ապշեցնող է Այս երկու բաղադրիչները կիլոգրամով տոքսիններ դուրս կբերեն աղիներից, դուք կմոռանաք փորկապության, փորլուծության, գազերի մաս... Եթե ունեք այսպիսի բնավորության գծեր, ապա ձեզ մոտ մեծ է քաղցկեղի առաջացման ռիսկը. այնպես որ կարդացեք և փոխեք ձեզ Դուք ունեք նմանատիպ խալ շրթունքի մոտ կամ այտի՞ն, պատկարացնել անգամ չեք կարող, թե դա ինչ է նշանակում Այս 6 պարզ հնարքներով դուք ստիպված չեք լինի այդքան հաճախ սափրվել Ինչպես ստիպել նրան ԱՆԸՆԴՀԱՏ ձեր մասին մտածել
website by Sargssyan