Քաղաքական պառակտո՞ւմ, թե սովորական շանտաժ

Երևանի ավագանու բոլոր նիստերն, ի տարբերություն նախորդ իշխանությունների, բավական բուռն են անցնում: Դա նշանակում է, որ ամեն ինչ քարացած սցենարով չի ընթանում, բայց այսօրվա նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը, ով ի լուր աշխարհի հայտարարեց, թե Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը վատ է աշխատում, պարզվում է, անձնական դրդապատճառներից ելնելով է նման հայտարարություն արել:

Խնդիրն այն է, որ նա ավելի վաղ ցանկացել է սեփական շահերն առաջ տանել, բայց տեսնելով, որ չի ստացվում, որոշել է նման ձևով հաշվեհարդար լինել:

Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն Տ. Գալստյանը նպատակ է ունեցել վարչական շրջանի բոլոր համատիրությունները մեկ տանիքի տակ հավաքել և դառնալ դրա ղեկավարը: Բայց, երբ հասկացել է, որ հնարավոր չէ, քանի որ համատիրությունների հարցին ավելի խորքային լուծում պետք է տրվի, նեղսրտել է և որոշել մուռը հանել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից ու նրա աշխատանքներից դժգոհողների կողմից հանդես գալ:

Մեր տեղեկություններով, Գալստյանի այս պահվածքը վրդովեցրել է Երևանի «Իմ քայլը» խմբակցությանը, նույնիսկ նրան խմբակցությունից հեռացնելու հաց են բարձրացրել: Ինչ վերաբերում է Դանիելյանին, ապա հանուն արդարության նշենք, որ իրականում Դանիելյանը մեկ անգամ չէ ապացուցել, որ ջանք ու եռանդ չի խնայում Արաբկիր համայնքի կառավարումը նորմալ հուն բերելու համար:

Ավելին վերջին շրջանում, նրան նույնիսկ հաջողվել է Արաբկիր կամ ավելի հայտնի՝ Մոլոկանի այգին համայնքին վերադարձնել: Եվ այս պայմաններում, առանց հստակ փաստերի ասել, որ Դանիեկյանը վատ է աշխատում՝ իրատեսական չէ կամ, այդտեղ իսկապես ինչ-որ մութ պատմություն է թաքնված, որի մասին ավագանու անդամը, բնական է, ոչինչ չէր ասի:

 

Արմինե Գրիգորյան

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի և Սևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը Դավիթ Անանյանն արձանագրել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացը Մրցաշարին մասնակցել են 30 դատապարտյալներ. ՔԿԾ Քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիայի» փաստաբա՞ն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք. հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն Եղանակը՝ Հայաստանում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել Կոմիտասի պողոտայում վրաերթի են ենթարկել 60-ամյա կնոջը. նրա վիճակը կայուն ծանր է Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք Արոնյանը պարտվեց ՈՒՂԻՂ. Ընթանում է Սասնա ծռերի գործով դատավարությունը Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ
website by Sargssyan