Ինչո՞ւ է «Լույս» խմբակցությունը դեմ մասնավոր ընկերությունների սնուցման խողովակները կտրելուն

Երևանի ավագանու ամեն նիստից հետո տպավորություն է ձևավորվում, որ Երևանի անագանու «Լույս» խմբակցությունն իր ողջ ռեսուրսը կենտրոնացրել է հասարակությանը համոզելու համար, որ առանց երկրորդ միջազգային օպերատորի մայրաքաղաքի աղբի հարցը չի լուծվելու:

Մյուս կողմից, ձեռքի հետ էլ ուզում են իմանալ, թե, այնուամենայնիվ, քաղաքային իշխանությունները մտադի՞ր են արդյոք լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագիրը, թե՞ ոչ: Բայց, թե ինչու է դա այդքան հետաքրքրում նրանց, դժվար է հասկանալ:

Անկեղծ ասած, ինչպես այսօրվա՝ օգոգստոսի 9-ի  ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասաց՝ չկա մի ոլորտ, որի կառավարումը մասնավորին հանձնելուց հետո ձախողված չլինի: Եվ դա իրոք այդպես է, էլ չենք ասում մասնավորի հետ փոխկապակցված անձանց ու քաղաքային իշխանական վերնախավի կապերի ու դրանով պայմանավորված եկամուտների շրջանառության մասին:

Այսինքն՝ ակնհայտ է, որ Երևանն իր այսօրվա խնդիրները տարիների ընթացքում է կուտակել, և եթե այսօր չունի ոռոգման համակարգ, սելավատարները լցված են աղբով, չկան նորմալ ասֆալտապատում, տրանսպորտ, իսկ աղբահանություն իրականացնող միջազգային կոչվողվող ընկերությունը պարզապես ձախողել է ամեն ինչ, ուրեմն հստակ կարող ենք արձանագրել, որ Երևանի նախկին իշխանություններն են ձախողել:

Այդքանից հետո պնդելը, թե քաղաքային իշխանությունները պետք է ծառայությունները պատվիրակեն ինչ-որ մասնավոր ընկերությունների ու հետո նրանց ձեռքին խաղալիք դառնան, զավեշտալի մոտեցում է:

Իրականում, զարգացած շատ եվրոպական երկրների մեծ ու փոքր քաղաքներում աղբահանության, ուղևորափոխադրման և այլ ծառայություններ իրականացվում են քաղաքային իշխանությունների կողմից: Դրանց դիմաց հավաքագրվող բյուջեն կրկին տնօրինում է քաղաքային իշխանությունը: Շատ մայրաքաղաքներ անգամ քաղաքային ոստիկանական ծառայություն ունեն, բայց չգիտես ինչու, դրսի հաջողված փորձը «Լույս» խմբակցությունն անտեսում է, և նախկինների ձախողումներն անվերջ ուզում է փաթաթել նոր իշխանությունների վզին:

Եթե ձախողումները Երևանի նախկին իշխանությունների թերացումն է, ապա չի նշանակում, որ նորերն էլ պետք է ձախողեն, առավել ևս, որ այս կարճ ժամանակահատվածում ապացուցել են, որ Երևանի որպես սեփական պանդոկի չեն վերաբերում: Ուստի, բնական է, որ ապագայի մասին մտածելով նոր իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի մայրաքաղաքն այլևս մասնավորի կապրիզներով չկառավարվի:

Ի վերջո, ո՞վ է ասել, որ քաղաքային իշխանությունները պետք է կաբինետներում նստեն, ու առավոտից երեկո մասնավորի հետ բանակցեն, որպեսզի մի օր աղբահանությունը նորմալ իրականացվի, մյուս օրը տրանսպորտը նորմալ աշխատի: Այնպիսի զգացողություն է առաջանում, որ խմբակցությունը մասնավորի շահերն առաջ տանելով փորձում է տպավորություն ստեղծել, որ քաղաքն առնաց մասնավորի հնարավոր չի լինելու ղեկավարել, քաբի որ մասնավորը՝ ամենակարող է: Եվ եթե այդպես է, հարց է ծագում, թե ինչու այսքան ժամանակ Երևան քաղաքի նախկին իշխանություններին չի հաջողվել նորմալ գործող համակարգ ձևավորել, որպեսզի քաղաքային նոր իշխանությունները չհայտնվեն մասնավորի սաբոտաժի թիրախում:

 

Արմինե Գրիգորյան

Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք. Փաշինյանը՝ Գորայքի նախկին գյուղապետին Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է մեկ դրամով Պուտինը հանձնարարել է համաչափ պատասխան պատրաստել ԱՄՆ-ում նոր թեւավոր հրթիռի փորձարկմանը Արտակ Դավթյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին Սառնարանային տնտեսության հրդեհաշիջումն իրականացվում է բարդագույն պայմաններում Մաքուր օդից եք խոսում, բայց տանը ծխախոտով եք. Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչին «Մինչեւ իմ կատարումը տեսնելը, չէի հիշում՝ ինչպես եմ երգել բեմում». Սյուզաննա Մելքոնյանի առաջին ելույթը՝ ռումինական Golden Stag մրցույթում (տեսանյութ) «Էնքան եք ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞». Փաշինյանը՝ Ջերմուկում ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը Օգոստոսին բանկային ոլորտում գրանցվել է աննախադեպ ակտիվություն. ՀԲՄ նախագահ Ամուլսարը լուրջ փորձասար է Սառնարանների պահեստում հրդեհը դեռ մարված չէ. աշխատանքներին մասնակցում է 11 մարտական հաշվարկ Մինչեւ հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել. Ամուլսարը հիմա էլ արդեն սար չի. Փաշինյան ԱՄՆ-ը մեծ կորուստներ կունենա ԵՄ-ի հետ լայնամասշտաբ առեւտրային պատերազմից, քան Չինաստանի հետ ներկայիս կոնֆլիկտից
Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo) Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ Երբեք ձեր սկեսուրին մի ասեք հետևյալ բաները, եթե չեք ուզում, որ նա դառնա ձեր երդվյալ թշնամին Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող 4 նշանները Արդյոք չի կարելի վառվող մոմից մոմ վառել․սա պետք է բոլորն իմանան. պատճառն ապշեցնող է Այս երկու բաղադրիչները կիլոգրամով տոքսիններ դուրս կբերեն աղիներից, դուք կմոռանաք փորկապության, փորլուծության, գազերի մաս... Եթե ունեք այսպիսի բնավորության գծեր, ապա ձեզ մոտ մեծ է քաղցկեղի առաջացման ռիսկը. այնպես որ կարդացեք և փոխեք ձեզ Դուք ունեք նմանատիպ խալ շրթունքի մոտ կամ այտի՞ն, պատկարացնել անգամ չեք կարող, թե դա ինչ է նշանակում Այս 6 պարզ հնարքներով դուք ստիպված չեք լինի այդքան հաճախ սափրվել Ինչպես ստիպել նրան ԱՆԸՆԴՀԱՏ ձեր մասին մտածել
website by Sargssyan