Եթե պարզվի, որ նյութերը BBC-ին տրամադրվել են քաղաքական որոշման արդյունքում, ապա գինը, որ կվճարի Փաշինյանը, ծանր կլինի․ Արթուր Ղազինյան

 

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Հաղորդում հանցագործության մասին

BBC ռուսական ծառայության կողմից երեկ հրապարակված նյութին լուրջ չեմ վերաբերում հենց միայն այն պատճառով, որ այդպիսի բան նույնսկ տեականորեն չէր կարող լինել, հետևաբար հարկ չեմ համարում անդրադառնալ այս հոդվածում տեղ գտած ցնորամիտ դատողություններին, առավել ևս վերլուծել դրանք:

Սակայն ինձ այս նյութի հետ կապված հետաքրքրում է մեկ այլ հանգամանք, որը հիմնված է հետևյալ նախադասության վրա, որն իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:

«Би-би-си получила эксклюзивный доступ к документам расследования одного из самых трагических событий в современной истории Армении: гибели 10 человек в Ереване во время протестов 1 марта 2008 года»:

Ի՞նչ է սա . . .

Ի՞նչպես է կարողացել օտարերկրյա լրատվամիջոցը «էքսկլյուզիվ» մուտք ունենալ նախաքննության նյութերին:

Ո՞վ է նրան տվել այդ հնարավորությունը:

ՀՔԾ-ը պետք է անհապաղ հայտարարութուն տարածի և, կ՛ամ հերքի այս պնդումը և մեղադրի BBC ռուսական ծառայությանը ստի մեջ, կ՛ամ էլ հաստատի, որ ինքն է տրամադրել նախաքննության նյութերը:

Եթե ՀՔԾ-ը հայտարարի, որ BBC ստում է և նրանց «էքսկլյուզիվ» հասանելություն չի տրամադրվել քրեական գործի նյութերին, ապա ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի՝ նախաքննական գաղտնիքը հրապարակելու փաստով և գտնի արտահոսք իրացրած անձին: Մեղադրանքը կարող է առաջադրվել ՀՀ Քր. օր-ի 342 հոդվածով, ինչպես նաև նույն օրենսգրքի 299 հոդվածով՝ պետական դավաճանություն:

Երկրորդ տարբերակի պարագայում հարցը, բացի ՀՀ Քր. օր.-ի 299 հոդվածից, ի հայտ է գալիս նաև խնդրի քաղաքական բաղադրիչը, որի համար պատասխանատվության պետք է ենթարկվի իշխանությունը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Ցանկացած պարագայում ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է հարուցի քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342 և 299 հոդվածների հատկանիշներով:

Եթե նախաքննության արդյունքում պարզվի, որ նախաքննության նյութերը օտարերկրյա լրատվամիջոցին տրամադրվել են քաղաքական որոշման արդյունքում, ապա գինը, որ կվճարի իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը, կլինի շատ ծանր և միայն իշխանության կորուստը ուղղակի փրկություն կլինի նրանց համար:

Սպասում ենք Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության հայտարարություններին՝ քրեական գործի հարուցման վերաբերյալ»:

" target="_blank">

«Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին օրենս­գիրք». «Փաստ» Ար­դեն «իրենց դո՞ւռը» չէ. իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում դուրս գալ տված խոս­տում­նե­րի տա­կից. «Փաստ» Ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի շուրջ յու­րա­հա­տուկ զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում. «Փաստ» «Հայ­կա­կան կող­մը պետք է ասեր՝ կա՛մ բա­նակ­ցում ենք այլ հար­ցե­րի շուրջ, կա՛մ ընդ­հան­րա­պես բա­նակ­ցու­թյուն­ներ չենք վա­րում». «Փաստ» ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանը գնացել է Մելիք-Ադամյան. նոր մանրամասներ. «Փաստ» Քննարկ­վում է կի­սա­նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գի անց­նե­լու հար­ցը. «Փաստ» Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով. ՀՀ ֆիննախ «Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց». ցուցարար 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով (ֆոտո) Արցախի հարցը նախկինների կողմից տոտալ շահարկվում է. Մարուքյան «Մեր զինվորների օրգաններով փող են աշխատում» (տեսանյութ) «Աբմողջ ներքին օրգանները վնասված են, շորերը պատռված, երեխուս քարշ են տվել դիտակետ սարքել ինքնասպանություն». մահացած զինծառայողի մայր Այս իշխանությունը որքանո՞վ է պարտք Սերժ Սարգսյանին իշխանության գալու համար․ Գևորգ Պետրոսյան ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունում փորձագետների թիվը կարող է ավելանալ մեկով Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ, եթե կովը թրիքի մեջ է. Փաշինյան Երբեմն պատգամավորներն են նենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու ... «Էս ի՞նչ չուզող հարեւանի տրամաբանություն է. մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն է պառկում». Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը դար­ձել է մի­ու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ
website by Sargssyan