Ստվերում, բայց ոչ պասիվ. Սուրեն Պապիկյանի «օգնությունը» Փաշինյանին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իրավամբ համարվում է Նիկոլ Փաշինյանի կաբինետի գորշ կարդինալներից մեկը: Պապիկյանը հաջողացրել է զերծ մնալ տարատեսակ սկանդալների մեջ հայտնվելուց, ինչից չեն խուսափել նրա շատ ու շատ թիմակիցներ: Սակայն դա չի նշանակում, որ նախարարը չի աշխատել, այն էլ ինչպես է աշխատել: Ընդամենը վերջերս էր մամուլում տեղեկություն տարածվել, որ նրա հանձնարարությամբ պետական կառավարման համակարգը համալրվում է կուսակցության անդամներով: Պապիկյանը հանձնարարել է պետական համակարգը մաքրել ոչ միայն նախկին իշխանության հետ կապ ունեցող մարդկանցից, այլև անգամ նրանց ազգականներից:

 

Բացի այդ տպավորություն է, որ հենց նախարարն է մարզպետներին դուխ տվել, տեղերում դիմել որոշ հակաօրինական գործողությունների, որոնք կարող են վերջնարդյունքում օգնել՝ ազատվել նախկին համայնքապետներից: Օրինակ՝ համայնքներում հերթական և արտահերթ ընտրությունների նշանակման հետ կապված արձանագրվում են օրենսդրական պահանջների խախտումներ, իսկ որոշ դեպքերում այդ օրերը նշանակվում են այնպես, որ համայնքի ղեկավարի լիազորությունների ավարտի ու նոր ընտրությունների օրերի միջանկյալ ժամանակահատվածում նշանակվում են պաշտոնակատարներ, որոնց պաշտոնավարման ժամկետը (նշանակովի լինելով) բավականին տևական է լինում՝ ըստ էության բերելով ինքնակառավարման իրավունքի սահմանափակման։ ՀՀ օրենսդրության պահանջները չապահովելու վերջին օրինակներից է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների օր չնշանակելը։

Բացի այդ, նախարարի անմիջական կուռացիայի տակ են գտնվում այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք միտված են ՏԻՄ-ը վերահսկելի դարձնելուն: Բնապահպանների պնդմամբ՝ նախարարն անգամ Ջերմուկի ավագանուն է փորձում ճնշել՝ մետաղական հանքի շահագործման թույլտվություն կորզելու համար: Ամեն բան այնքան էլ միանշանակ չէր նաև մարզպետների ինքնապարգևատրման աղմուկ հանած հարցում: Չի բացառվում, որ այդ քայլը այնքան էլ ինքնաբուխ չէր և ընդամենը վարձատրություն էր մարզպետներին՝ ընտրությունների ժամանակ Փաշինյանի թիմի համար լավ աշխատելու դիմաց: Սա իրականում հենց այն սև գործն է, որը Պապիկյանը հաջողությամբ անում է Փաշինյանի համար՝ մնալով ստվերում…

Թրամփը պետք է հետեւի Սենատի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սամանտա Փաուեր Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ եւ իրական պահեր»․ Մամեդյարով Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, չի կարողացել թաքցնել արցունքները Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում Ոստիկանները երեք միլիոն դոլար են գտել խոզի հում թիակներով տակառի մեջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա.«Փաստինֆո» ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը Թունավորում` Փարաքարում ԱԺ պատգամավորները հավանության են արժանացրել ավելի քան 120 մլն եվրոյի վարկային համաձայնագրերի վավերացումը Ազգային ժողովը հավանություն տվեց մի շարք օրենսդրական փոփոխությունների Հայաստանին կտրամադրվի 45,8 մլն եվրո վարկ. ֆիննախ Կալանավորված կոռուպցիոներների բացակայությունը ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում մտորելու տեղիք է տալիս. իրավապաշտպան ՀՀ-ի հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Դոլարի փոխարժեքը նվազել է Կարդացեք հայ գրականություն, այն կարդալու համար է, ոչ թե Կիբեռնետիկայի ֆակուլտետում դասավանդելու․ Փաշինյան Արտակ Դավթյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ «Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար»
website by Sargssyan