Տանկային բիաթլոնի «Դաշտային խոհանոց» մրցաձևում Հայաստանի տանկիստները զբաղեցրել են 6-րդ տեղը

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են «Միջազգային բանակային խաղեր 2019»-ի «Տանկային բիաթլոն», «Դաշտային խոհանոց» և «Կարգապահության պահապան» մրցաձևերին:  Կրակային մրցափուլում փայլուն հանդես են եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող հայ խոհարարները` միաժամանակ կրակ արձակելով թիրախների ուղղությամբ: «Դաշտային խոհանոց» մրցաձևում հայկական թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը: Օգոստոսի 7-ին անցկացվել են մրցաձևերի հաջորդ փուլերը՝ վարժանքների կատարմամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Տանկային բիաթլոն» մրցաձևում հինգերորդից ութերորդ տեղերի համար համառ պայքար է ընթանում:  Կիսաեզրափակիչ էստաֆետի կազմում հայտնվելու հնարավորություն ունեն առաջին դիվիզիոնի բոլոր թիմերը` Հայաստանը, Վենեսուելան, Իրանը, Ղրղզստանը, Մոնղոլիան, Սերբիան և Սիրիան:         

Չինաստանում անցկացվող  «Անվտանգ միջավայր» մրցաձևը կմեկնարկի օգոստոսի 8-ին, իսկ  «Վարպետ-Զինագործ» մրցաձևում հայկական թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են «Զորային հետախուզության գերազանցիկներ» մրցաձևին, Բելառուսի Հանրապետությունում՝ «Դիպուկահարի բնագիծ», Ուզբեկստանում՝ «Ռազմաբժշկական էստաֆետ» մրցափուլերին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ «Ճանապարհային պարեկ» մրցաձևին: Ղազախստանի Հանրապետությունում մեկնարկել են «Վստահ Ընդունում» և «Հրետանու կրակի վարպետ» մրցաձևերը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից 2013 թ. կազմակերպված «Տանկային Բիաթլոն» մրցույթը դրեց «Միջազգային բանակային խաղերի» հիմքը: 2013թ. մրցույթին մասնակցում էին 4 թիմեր Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ռուսաստանից: Մրցույթի հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը: Մրցույթի առաջին փորձը դրական արձագանք ստացավ 11 երկրների ռազմական գերատեսչություններում, իսկ հաջորդ 2014թ. մասնակցության հայտ ներկայացրեց 48 տանկային անձնակազմ՝ 12 երկրից: Չորս հիմնական հավաքականներին միացան Անգոլայի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Չինաստանի, Քուվեյթի, Ղրղզստանի, Մոնղոլիայի և Սերբիայի թիմերը:

Մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրներն էին Ռուսաստանի, Հայաստանի և Չինաստանի ազգային հավաքականները: 2015-ին «Տանկային Բիաթլոն» մրցույթը դարձավ միջազգային բանակի խաղերի մաս:

Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում 2014թ. անցկացված միջազգային մրցույթում Հայաստանի տանկիստները թիմային հաշվարկով  գրավեցին երկրորդ տեղը՝ որպես մրցանակ ստանալով 1 միավոր Տ-90Ս տանկ։

Թոշակառուն գերեզմանատան տարածքից ապօրինի հատել է չորս սոճի Սպանություն Պուշկինոյում․ կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ) Տերմինալներ վնասած ու գողություն կատարած երիտասարդը հայտնաբերվել է (տեսանյութ) Գյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդին Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Նաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի մասին Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական ներուժ. մարզպետն ամփոփել է համաժողովի արդյունքները Վթար Երևան-Իջևան ճանապարհին. 24-ամյա վարորդը մահացել է Բաղրամյան 26-ում է եղել նաև Գնդեվազի նախկին գյուղապետը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիս-արևելյան սահմանագոտի Եթե չէիք թողնելու, որ բնապահպանները խոսեն, ինչու էիք նրանց կանչել Նախկին տնօրենը 8 տարի աշխատակիցների բանկային քարտերից գումարներ է կանխիկացրել և յուրացրել. ՔԿ Բերման ենթարկվածները պնդում էին, որ ոստիկանները գործադրել են ոչ համաչափ ուժ. Անի Սամսոնյան Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողության Ստեփանավանի անտառներում ապօրինի հատվել է 1462 ծառ, մեղադրանք է առաջադրվել 16 անձի․ ՔԿ Կուսակցությունում հանդիպումն ավարտվել է, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի իր կարծիքը Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր. երկու նոր պրոդուկտների Հուրիի և AJNA-ի ներկայացումն էր Ճիշտ կլինի, որ քննություն իրականացրած անձինք հարցաքննվեն. Հակոբ Սանասարյան
website by Sargssyan