Ապարանում կկառուցվեն արևային ֆոտովոլտային համակարգեր

Եվրամիությունը կարևորում և աջակցում է Հայաստանի համայնքներում կայուն էներգիայի խթանման ծրագրերի իրականացմանը. Ապարան քաղաքի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում կկառուցվեն արևային ֆոտովոլտային համակարգեր:  

Օգոստոսի 7-ին Ապարանի համայնքապետարանում,  «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»  ծրագրի պատասխանատու «Էներգախնայողության աջակցման հիմնադրամը» և «Ֆրիներջի» ընկերությունը ստորագրեցին պայմանագիր, որի  համաձայն՝ Ապարանի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում արևային ֆոտովոլտային համակարգերը կկառուցի «Ֆրիներջի» ընկերությունը, որը Հայաստանի արևային ֆոտովոլտային և ջրատաքացման համակարգերի մատակարարման,  նախագծման և կառուցման ակտիվ դերակատարներից է ու ընտրվել է մրցութային կարգով՝ հայտ ներկայացրած յոթ ընկերություններից:

Եվրամիությունը վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, արևային էներգետիկայի զարգացումը համայնքներում շատ կարևոր է համարում, ինչպես երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման, այնպես էլ համայնքների էներգետիկ կայունության, բնապահպանական խնդիրների լուծման ու ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման  տեսանկյունից:

Ապարանում իրականացվելիք ծրագրի մեկնարկն արդեն տրված է և ձմռանն ընդառաջ համայնքապետարանի շենքը ու մշակույթի կենտրոնը համապատասխանաբար կունենան 20 կՎտ և 10 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգեր, ինչը հնարավորություն կտա մոտ 30 տոկոսով կրճատել էներգետիկ ծախսերը:

Այս նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի (EU4ASEP) ծրագրի շրջանակներում:

Ապարան համայնքը պատահական չի ընտրվել: Համայնքն ունի բավական «հավակնոտ» ծրագրեր արևային էներգիան լայնորեն օգտագործելու նպատակով և որդեգրել է կայուն էներգետիկայի գործողությունների ծրագիր, որին աջակցելու նպատակով էլ ԵՄ կողմից հատկացվել է դրամաշնորհը։ Բացի այդ, Ապարանն ունի բավարար արևային ռեսուրս. այստեղ արևային օրերի թիվը շուրջ 290 է, ինչը կարևոր երաշխիք է արդյունավետության համար: Ապարան համայնքում  կառուցվելիք համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգը կաշխատի Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում և կապահովի էլեկտրաէներգիայի էական խնայողություն համայնքի համար:

Ապարան քաղաքում վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրի  իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ. կձևավորվի Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ /COMO ֆոնդ/, որտեղ կկուտակվեն ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի համայնքի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Այսինքն` քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը։

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ
website by Sargssyan